Մշակույթ.

«Ոսկե ծիրան» VII կինոփառատոնը սիրո խոստովանություն էր Երևանին ու երևանցիներին

Կազմակերպիչների կատարած ահռելի աշխատանքից հետո արդեն զարմանալի չէ, որ յոթամյա հայկական փառատոնը լայն ճանաչում է ստացել արտերկրում

22 հուլիսի 2010
Անցյալում մնացին կինոյի տոնի յոթ անմոռանալի օրերը` հայտարարված են հաղթողները, հանձնված են գլխավոր և պատվավոր մրցանակները: Երևանը ճանապարհեց իր թանկագին հյուրերին, որոնք հավաքվել էին Հայաստանի մայրաքաղաքում ամբողջ աշխարհից` մասնակցելու համար «Ոսկե ծիրան» VII միջազգային կինոփառատոնին: Սա էր անցած շաբաթվա գլխավոր մշակութային իրադարձությունը: Փառատոնի շրջանակներում ցուցադրվեց 120 կինոնկար 5 մրցանակային անվանակարգերում, տեղի ունեցան հայտնի ռեժիսորների ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ` ռեժիսորների մասնակցությամբ:
Տնտեսություն.

Հայաստանում կիրագործվի «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիրը»

Սեզոնի շեմին խաղողագործները հուսով են, որ նրանց կհաջողվի իրացնել իրենց բերքը 130-150 դրամով 1 կգ դիմաց

21 հուլիսի 2010
Հայաստանի կառավարությունը հայտարարել է գյուղական տնտեսությունների կարողությունների ստեղծմանն աջակցելու պատրաստակամության մասին` նպատակ ունենալով առաջիկա տարիներին հասցնել գյուղմթերքի արտահանման ծավալները տարեկան մինչև 250 մլն դոլարի: Կառավարությունը հաստատել է «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի» իրականացմանն աջակցելու մտադրությունը: Վերոնշյալ ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2011-2015 թթ. ընթացքում։ Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 52 միլիոն դոլար է։ Ծրագիրը բաղկացած է երկու մասից` «Աջակցություն պտղի և ընկուզեղենի արտադրությանը» և «Գյուղական ենթակառուցվածքներ»:
Հասարակություն.

Թբիլիսիում Մուղնու Սուրբ Գևորգ ավերված եկեղեցու տարածքում հնագիտական պեղումներ են անցկացվում

Վկայություններն այն մասին, որ Մուղնու Սբ.Գևորգ եկեղեցին հայկական է, բավականաչափ են ինչպես հայ, այնպես էլ արտերկրի պատմաբանների աշխատություններում

20 հուլիսի 2010
Թբիլիսիում Մուղնու Սուրբ Գևորգ ավերված եկեղեցու տարածքում հնագիտական պեղումներ են անցկացվում
Թբիլիսիում Մուղնու Սուրբ Գևորգ ավերված եկեղեցու տարածքում շարունակվում են գրունտի հետազոտությունները, որոնք աստիճանաբար վերածվել են հնագիտական պեղումների: Հնագիտա-երկրաբանական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են հենասյուները: Գտածոյի հիման վրա վրացի գիտնականները ենթադրել են, որ կառույցը բազիլիկ է: Մասնավորապես, հուլիսի 11-ին վրացական «Մաեստրո» հեռուստաալիքի եթերում Ազգային թանգարանի Հնագիտական կենտրոնի աշխատակից Գուրամ Միրցխուլավան հաղորդել է, որ 13-14-րդ դարերում հիմնադրված վրացական եկեղեցի է հայտնաբերվել:
Հայաստան և աշխարհ.

Սահակաշվիլին ուզում է կրկնել անցյալ դարի 20-ական թվականների պատմությու՞նը

Մեծ հաշվով, Ադրբեջանն ու Վրաստանն ավելի լավ է համադաշնություն ստեղծեն Թուրքիայի հետ, որում երկու պետություններն էլ կտարրալուծվեն, իսկ նախագահներն ընդամենը նահանգապետեր կդառնան

20 հուլիսի 2010
Վրաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները հատում են գործընկերական շրջանակը, ուստի երկրները պետք է համադաշնություն ստեղծեն: Այդ մասին վերջերս Բաթումում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ համատեղ մամլո ասուլիսում: Փորձենք պարզել, թե ինչ էր իրականում թաքնված Սահակաշվիլիի խոսքերում` չմոռանալով այն մասին, որ յուրաքանչյուր կատակի կեսը… կատակ է, մնացածը` ճշմարտություն:
ՏՏ ոլորտ.

Հայաստանում 2011 թ. նախատեսվում է ազգային գերարագ ինտերնետ ցանցի կառուցում

Հուլիսի 12-18-ին տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության բնագավառում տեղի ունեցած հիմնական իրադարձությունների ամփոփում

19 հուլիսի 2010
Հուլիսի 12-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արա Հարությունյանի և «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախի «Ղարաբաղ տելեկոմ» ընկերության ներդրումային քաղաքականությանը վերաբերող հարցեր: Կողմերը վերանայել են սակագների, սոցիալական ոլորտում բարեգործական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Այս մասին հաղորդել է ԼՂՀ նախագահի գլխավոր տեղեկատվական վարչությունը:
Քաղաքականություն.

Ղարաբաղի թեման շարունակում է արդիական մնալ Հայաստանի ներքաղաքական կյանքում

Հուլիսի 10-16-ը տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունների տեսություն

17 հուլիսի 2010
Ընթացիկ շաբաթվա քաղաքական իրադարձություններն Երևանում մեկնարկեցին «Ժառանգություն» կուսակցության VI համագումարով, համագումարում հաշվետու զեկույցով հանդես եկավ կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա, «Ժառանգությունը» միշտ հանդես է եկել ի պաշտպանություն մարդու իրավունքների և պետական շահերի:
Սպորտ.

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը FIFA վարկանիշային աղյուսակում բարձրացել է 4 հորիզոնականով

Հուլիսի 8-15-ը տեղի ունեցած գլխավոր մարզական իրադարձությունների տեսությունը

16 հուլիսի 2010
Ֆուտբոլ. Հուլիսի 14-ին FIFA-ն հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը նախորդ աղյուսակի համեմատ բարձրացել է 4 հորիզոնականով և 318 միավորով զբաղեցնում է 96-րդ տեղը: Առաջին տեղում 1883 միավորով 2010-ի աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականն է: Երկրորդ տեղում աշխարհի արծաթե մեդալակիր Հոլանդիայի հավաքականն է (1659 միավոր), երրորդ տեղում` Բրազիլիայի հավաքականը (1536): Հայտնի են դարձել ֆուտբոլի Հայաստանի և Վրաստանի երիտասարդական հավաքականների միջև խաղերի ամսաթվերը, որոնք կկայանան 2011թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում:
 
---