Սպորտ. Հայաստանի հավաքականը պատանեկան օլիմպիական խաղերում նվաճել է երեք մեդալՕգոստոսի 12-19-ին տեղի ունեցած մարզական գլխավոր իրադարձությունները 20 օգոստոսի 2010 Օլիմպիադա- Օգոստոսի 14-ին Սինգապուրում մեկնարկել էր առաջին պատանեկան Օլիմպիական խաղերը: Հայաստանն օլիմպիադայում ներկայացնում էին 14 մարզիկներ 12 մարզաձևերում:
Հայաստանի հավաքականի առաջին մեդալը նվաճեց ծանրորդ, մեծահասակների շարքում Եվրոպայի արծաթե մեդալակիր Սմբատ Մարգարյանը (56 ք/կ): «Պոկում» վարժությունում նա բարձրացրեց 108 կգ, իսկ «հրում» վարժությունում` 135 կգ և 234 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը` նվաճելով բրոնզե մեդալ: Նա օլիմպիական չեմպիոն Թուան Կիմ Թաչուին (Վիետնամ) զիջեց 13 կգ-ով: Հայաստան և աշխարհ. Հայաստան-Ռուսաստան. հարկադրված սե՞ր, թե անհրաժեշտությունԳլխավոր հարցը, որի պատասխանը ցանկանում է Ռուսաստանից լսել Հայաստանի քաղաքական վերնախավը, Ադրբեջանին C-300 ԶՀՀ-ների ենթադրյալ մատակարարման մասին հարցն է 20 օգոստոսի 2010 Վերջին երկու տարիներին Հայաստանը նմանվել է ճոպանի, որն իրենց կողմն են ձգում Ռուսաստանը և Արևմուտքն ի դեմս ԵՄ-ի և ԱՄՆ-ի: Սա վտանգավոր զբաղմունք է. ճոպանը վերջ ի վերջո կարող է կտրվել: Ամենավատն այն է, որ Հայաստանն ինքը չի ընտրել այդ քաղաքականությունը, նրան ընտրության առաջ են կանգնեցրել, իսկ դա միշտ հղի է, մեղմ ասած, անցանկալի հետևանքներով: Տնտեսություն. Հայաստանի ԿԲ դրամավարկային քաղաքականությունը կարող է օրինակ դառնալ տարածաշրջանի Կենտրոնական բանկերի համարՀայաստանի Կենտրոնական բանկը օգոստոսի 10-ին կայացած նիստում որոշել է վերաֆինանսավորման դրույքն անփոփոխ թողնել` 7.25% 14 օգոստոսի 2010 Այս շաբաթ Հայաստանի տնտեսությունը, կարելի է ասել, «հանգստանում էր»: Շաբաթվա սկզբում վարչապետ Տիգրան Սարգսյանը կարճաժամկետ արձակուրդ մեկնեց, որի մի մասը նա կանցկացնի արտասահմանում` բժշկական հետազոտություն անցկացնելու նպատակով: ![]() Քաղաքականություն. Ի՞նչ կարող է սպասել Հայաստանը ՌուսաստանիցՕգոստոսի 9-13-ի ներքաղաքական իրադարձությունների ամփոփում 14 օգոստոսի 2010 Այս շաբաթ քաղաքական իրադարձությունները զարգացել են Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկա քաղաքականության, Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան կատարելիք այցի, ՀԱՊԿ գագաթնաժողովի շուրջ: Եթե Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսվի, Ռուսաստանը չի կատարի պարտականությունները, որոնք վերցրել է իր վրա որպես ՀԱՊԿ-ում Հայաստանի ռազմավարական գործընկեր: Այդ մասին օգոստոսի 9-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Հասարակություն. Հայերը չեն նշում Նավասարդը որպես պետական տոն, որովհետև Հայկ Նահապետը քրիստոնյա չի եղելՆավասարդի տոնը Հայաստանում համաժողովրդական սիրված տոն է եղել, բայց այն դադարել են նշել Գրիգորիանական օրացույցին անցնելու պատճառով 13 օգոստոսի 2010 7 հեթանոսական աստվածներին նվիրված տոնը նշանակալի է դարձել հայ ժողովրդի համար մի քանի կարևորագույն դեպքերով: Հին հայկական Նոր տարի Նավասարդը Հայաստանում նշվում է տասնյակ դարեր շարունակ օգոստոսի 11-ին: Այդ տոնն ամենասիրված և պաշտված տոներից մեկն է եղել մեր նախնիների համար, իսկ հիմա նրա մասին կարելի է լսել միայն պատմաբանների պատմություններից և ընթերցել հայկական ժողովրդական բանահյուսության ստեղծագործություններում: Մշակույթ. Հայ աստղերի համար անակնկալ չէր Սոնա Շահգելդյանի մեծ հաջողությունըՀզոր վոկալով աչքի են ընկել «Նովայա վոլնա» մրցույթի տարբեր տարիների գրեթե բոլոր հայ մասնակիցները, սակայն նրանց բոլորին ինչ-որ բան պակասել է հաղթանակի համար 5 օգոստոսի 2010 «Նովայա վոլնա» մրցույթի գոյության 10 տարվա մեջ առաջին անգամ հաղթող ճանաչվեց հայ երգչուհին: Այս տարի Հայաստանը ներկայացնում էր Սոնա Շահգելդյանը` նա հաղթեց ընտրական փուլում, որը տեղի ունեցավ ընթացիկ տարվա ապրիլին: Սոնայի հիանալի վոկալային տվյալների և ձայնի անսովոր տեմբրի մասին վաղուց էին խոսում: Սակայն հզոր վոկալով աչքի են ընկել «Նովայա վոլնա» մրցույթի տարբեր տարիների գրեթե բոլոր հայ մասնակիցները, սակայն նրանց բոլորին ինչ-որ բան պակասել է հաղթանակի համար: Ժյուրին ավանդաբար իր հիացմունքն էր հայտնում Հայաստանից ժամանած երգիչներին, սակայն ամեն անգամ նրանց չէր բավականացնում մի քանի, կամ նույնիսկ մեկ միավոր հաղթանակի համար: Այդպես եղավ նաև Ռազմիկ Ամյանի դեպքում, որը մասնակցեց մրցույթին 2006-ին, երբ բոլորը հիացմունքով էին խոսում երգչի յուրահատուկ ձայնի մասին, սակայն հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչը: Մոտավորապես նույն իրավիճակն էր Մհերի դեպքում` նա մասնակցեց մրցույթին 2008 թվականին: Այն ժամանակ նա արժանացավ հանդիսատեսի համակրանքի մրցանակին, սակայն առաջին տեղը չգրավեց: ՏՏ ոլորտ. Հայաստանում ավարտվեց համապետական ծածկույթի IP/MPLS ցանցի ընդլայնման առաջին փուլըՀուլիսի 19-25-ը հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցած հիմնական իրադարձությունների ամփոփում 26 հուլիսի 2010 «ՋիԷնՍի-Ալֆա»«/b» ՓԲԸ ավարտել է իր համապետական ծածկույթի 10 Գբ/վ թողունակությամբ IP/MPLS ցանցի ընդլայնման առաջին փուլը: Աշխատանքների արդյունքում Երևանում և ութ մարզերի16 բնակավայրերում (Աբովյան, Նոր Հաճըն, Մասիս, Ջերմուկ, Քաջարան, Ագարակ, Աշտարակ, Ապարան, Գյումրի, Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Բագրատաշեն) շահագործման են հանձնվել ընկերության ցանցի հանգույցներ, որոնք հագեցած են ամերիկյան Juniper Networks արտադրության գերժամանակակից սարքավորումներով: | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |