Ինչպիսի՞ հետևանքներ կարող են ունենալ տարածաշրջանի համար հայ-ռուսական պայմանագրերը

28 օգոստոսի 2010 - 13:17 AMT  08:27 GMT
Քաղաքական իրադարձություններն այս շաբաթ զարգանում էին Հայաստանում ռուսական ռազմական բազայի տեղակայման ժամկետը երկարացնելու պատճառի և հայ-ռուսական պայմանագրերի շուրջ: Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգումը շատ կարևոր է և’ Երևանի, և’ Մոսկվայի համար: Այս մասին Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ընթացքում ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Ժարիխինը: Նրա խոսքերի համաձայն, այդ փոփոխությունները շատ կարևոր են տարածաշրջանում խաղաղությունն ամրապնդելու համար: Նա, միաժամանակ, նշել է, որ կարգավիճակի այդպիսի ընդլայնումը կհանգեցնի այն բանին, որ Հարավային Կովկասում հիմնախնդիրների լուծումն ու բանակցությունները իրականացվեն միայն խաղաղ ճանապարհով:

Արդեն հայտնի են, թե ինչպիսի հավաքականներ կներկայացնեն Հայաստանը Մոսկվայի աշխարհի առաջնությանը

27 օգոստոսի 2010 - 21:00 AMT  08:27 GMT
Ըմբշամարտ. Սեպտեմբերի 6-13-ը Մոսկվայում տեղի կունենա ըմբշամարտի աշխարհի առաջնություն, որին կմասնակցեն նաև հայ ըմբիշներ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ Հայաստանը ներկայացվելու է բոլոր քաշային կարգերում:

Միայն մանր քաղաքական գործիչը կարող է չօգտվել տարածաշրջանի իրավիճակից` կորցրած դիրքերը չվերանվաճելու համար

27 օգոստոսի 2010 - 09:26 AMT  08:27 GMT
Եթե իրավիճակը Հարավային Կովկասում զարգանում է հենց այնպես, ինչպես դա ներկայացնում են հասարակությանը ռուսական և հայկական ԶԼՄ-ները, մեջբերելով Ռուսաստանի և Հայաստանի անվանի քաղաքագետներին և փոևձագետներին, ապա եկել է ժամանակը, որպեսզի Բաքուն խորհի իր դրության և վարքի մասին: Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններին նախաշեմին շատ դժվար է փոխել շանտաժի քաղաքականությունը և Հայաստանին հասցեագրված սպառնալիքներն ավելի կառուցողական բաներով: Իսկ նման շրջադարձն Ալիևի ներկա ռեժիմի համար հավասազոր է մահվան:

Հայաստանը և Արցախը ստեղծում են միասնական տեղեկատվական դաշտ

24 օգոստոսի 2010 - 18:11 AMT  08:27 GMT
"ԱրմենՏել" ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է, որ ռոումինգ ծառայության ակտիվացումը Լեռնային Ղարաբաղում այսուհետ կկատարվի ավտոմատ կերպով նոր համակարգի ներդրման շնորհիվ: Այս ծառայությունը գործում է Beeline շարժական կապի հետվճարային համակարգի բաժանորդների համար, երբ վերջիններս գտնվում են Ղարաբաղ Տելեկոմի ցանցում:

Հայերը չեն նշում Նավասարդը որպես պետական տոն, որովհետև Հայկ Նահապետը քրիստոնյա չի եղել

13 օգոստոսի 2010 - 09:22 AMT  08:27 GMT
7 հեթանոսական աստվածներին նվիրված տոնը նշանակալի է դարձել հայ ժողովրդի համար մի քանի կարևորագույն դեպքերով: Հին հայկական Նոր տարի Նավասարդը Հայաստանում նշվում է տասնյակ դարեր շարունակ օգոստոսի 11-ին: Այդ տոնն ամենասիրված և պաշտված տոներից մեկն է եղել մեր նախնիների համար, իսկ հիմա նրա մասին կարելի է լսել միայն պատմաբանների պատմություններից և ընթերցել հայկական ժողովրդական բանահյուսության ստեղծագործություններում:

Հայ աստղերի համար անակնկալ չէր Սոնա Շահգելդյանի մեծ հաջողությունը

5 օգոստոսի 2010 - 15:34 AMT  08:27 GMT
«Նովայա վոլնա» մրցույթի գոյության 10 տարվա մեջ առաջին անգամ հաղթող ճանաչվեց հայ երգչուհին: Այս տարի Հայաստանը ներկայացնում էր Սոնա Շահգելդյանը` նա հաղթեց ընտրական փուլում, որը տեղի ունեցավ ընթացիկ տարվա ապրիլին: Սոնայի հիանալի վոկալային տվյալների և ձայնի անսովոր տեմբրի մասին վաղուց էին խոսում: Սակայն հզոր վոկալով աչքի են ընկել «Նովայա վոլնա» մրցույթի տարբեր տարիների գրեթե բոլոր հայ մասնակիցները, սակայն նրանց բոլորին ինչ-որ բան պակասել է հաղթանակի համար: Ժյուրին ավանդաբար իր հիացմունքն էր հայտնում Հայաստանից ժամանած երգիչներին, սակայն ամեն անգամ նրանց չէր բավականացնում մի քանի, կամ նույնիսկ մեկ միավոր հաղթանակի համար: Այդպես եղավ նաև Ռազմիկ Ամյանի դեպքում, որը մասնակցեց մրցույթին 2006-ին, երբ բոլորը հիացմունքով էին խոսում երգչի յուրահատուկ ձայնի մասին, սակայն հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչը: Մոտավորապես նույն իրավիճակն էր Մհերի դեպքում` նա մասնակցեց մրցույթին 2008 թվականին: Այն ժամանակ նա արժանացավ հանդիսատեսի համակրանքի մրցանակին, սակայն առաջին տեղը չգրավեց:
---