Տնտեսություն. IFC-ի գործունեությունը Հայաստանում կընդլայնվիԸնկերության ղեկավարությունը հատուկ ուշադրության է արժանացրել անշարժ գույքի և շինարարության բնագավառին, որոնք ծանր ժամանակներ են անցել և դեռ շարունակում են այդ ծանր ժամանակներն ապրել 28 օգոստոսի 2010 Անցած շաբաթը նշանակալի էր IFC-ի գործադիր փոխնախագահ և գլխավոր տնօրեն Լարս Թանելի Հայաստան կատարած այցով: Նրան հետաքրքրում էին թե ինչպես են ծախսվում մեր երկրում իր գործընկերներին տրամադրած իր ընկերության գումարները: IFC-ը Համաշխարհային բանկի կառույցի մեջ միջազգային ֆինանսական ինստիտուտ է: Այն հիմնադրվել է 1956 թ., նպատակ ունենալով ապահովել զարգացող երկրներում մասնավոր ներդրումների կայուն հոսքը: Հայաստանը IFC-ի անդամ և բաժնետեր է դարձել 1995թ.: IFC-ը տարիներ շարունակ ակտիվ գործունեություն է իրականացրել երկրում` տնտեսության մի շարք ոլորտների 18 ծրագրերում ներդնելով 87 մլն ԱՄՆ դոլար: Քաղաքականություն. Ինչպիսի՞ հետևանքներ կարող են ունենալ տարածաշրջանի համար հայ-ռուսական պայմանագրերըՕգոստոսի 23-27-ի ներքաղաքական իրադարձությունների ամփոփում 28 օգոստոսի 2010 Քաղաքական իրադարձություններն այս շաբաթ զարգանում էին Հայաստանում ռուսական ռազմական բազայի տեղակայման ժամկետը երկարացնելու պատճառի և հայ-ռուսական պայմանագրերի շուրջ: Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգումը շատ կարևոր է և’ Երևանի, և’ Մոսկվայի համար: Այս մասին Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ընթացքում ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Ժարիխինը: Նրա խոսքերի համաձայն, այդ փոփոխությունները շատ կարևոր են տարածաշրջանում խաղաղությունն ամրապնդելու համար: Նա, միաժամանակ, նշել է, որ կարգավիճակի այդպիսի ընդլայնումը կհանգեցնի այն բանին, որ Հարավային Կովկասում հիմնախնդիրների լուծումն ու բանակցությունները իրականացվեն միայն խաղաղ ճանապարհով: Սպորտ. Արդեն հայտնի են, թե ինչպիսի հավաքականներ կներկայացնեն Հայաստանը Մոսկվայի աշխարհի առաջնությանըՕգոստոսի 19-26-ի մարզական իրադարձությունների ամփոփում 27 օգոստոսի 2010 Ըմբշամարտ. Սեպտեմբերի 6-13-ը Մոսկվայում տեղի կունենա ըմբշամարտի աշխարհի առաջնություն, որին կմասնակցեն նաև հայ ըմբիշներ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ Հայաստանը ներկայացվելու է բոլոր քաշային կարգերում: Հայաստան և աշխարհ. Միայն մանր քաղաքական գործիչը կարող է չօգտվել տարածաշրջանի իրավիճակից` կորցրած դիրքերը չվերանվաճելու համարԻսրայելի և Պաղեստինի միջև ուղիղ բանակցությունների պայմանավորվածությունն, ամենայն հավանականությամբ, կձախողվի, ինչպես որ ձախողվել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեկ այլ ամերիկյան նախագիծ 27 օգոստոսի 2010 Եթե իրավիճակը Հարավային Կովկասում զարգանում է հենց այնպես, ինչպես դա ներկայացնում են հասարակությանը ռուսական և հայկական ԶԼՄ-ները, մեջբերելով Ռուսաստանի և Հայաստանի անվանի քաղաքագետներին և փոևձագետներին, ապա եկել է ժամանակը, որպեսզի Բաքուն խորհի իր դրության և վարքի մասին: Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններին նախաշեմին շատ դժվար է փոխել շանտաժի քաղաքականությունը և Հայաստանին հասցեագրված սպառնալիքներն ավելի կառուցողական բաներով: Իսկ նման շրջադարձն Ալիևի ներկա ռեժիմի համար հավասազոր է մահվան: ՏՏ ոլորտ. Հայաստանը և Արցախը ստեղծում են միասնական տեղեկատվական դաշտՀեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի օգոստոսի 16-23-ի հիմնական իրդարձությունների ամփոփում 24 օգոստոսի 2010 "ԱրմենՏել" ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է, որ ռոումինգ ծառայության ակտիվացումը Լեռնային Ղարաբաղում այսուհետ կկատարվի ավտոմատ կերպով նոր համակարգի ներդրման շնորհիվ: Այս ծառայությունը գործում է Beeline շարժական կապի հետվճարային համակարգի բաժանորդների համար, երբ վերջիններս գտնվում են Ղարաբաղ Տելեկոմի ցանցում: Հասարակություն. Հայերը չեն նշում Նավասարդը որպես պետական տոն, որովհետև Հայկ Նահապետը քրիստոնյա չի եղելՆավասարդի տոնը Հայաստանում համաժողովրդական սիրված տոն է եղել, բայց այն դադարել են նշել Գրիգորիանական օրացույցին անցնելու պատճառով 13 օգոստոսի 2010 7 հեթանոսական աստվածներին նվիրված տոնը նշանակալի է դարձել հայ ժողովրդի համար մի քանի կարևորագույն դեպքերով: Հին հայկական Նոր տարի Նավասարդը Հայաստանում նշվում է տասնյակ դարեր շարունակ օգոստոսի 11-ին: Այդ տոնն ամենասիրված և պաշտված տոներից մեկն է եղել մեր նախնիների համար, իսկ հիմա նրա մասին կարելի է լսել միայն պատմաբանների պատմություններից և ընթերցել հայկական ժողովրդական բանահյուսության ստեղծագործություններում: Մշակույթ. Հայ աստղերի համար անակնկալ չէր Սոնա Շահգելդյանի մեծ հաջողությունըՀզոր վոկալով աչքի են ընկել «Նովայա վոլնա» մրցույթի տարբեր տարիների գրեթե բոլոր հայ մասնակիցները, սակայն նրանց բոլորին ինչ-որ բան պակասել է հաղթանակի համար 5 օգոստոսի 2010 «Նովայա վոլնա» մրցույթի գոյության 10 տարվա մեջ առաջին անգամ հաղթող ճանաչվեց հայ երգչուհին: Այս տարի Հայաստանը ներկայացնում էր Սոնա Շահգելդյանը` նա հաղթեց ընտրական փուլում, որը տեղի ունեցավ ընթացիկ տարվա ապրիլին: Սոնայի հիանալի վոկալային տվյալների և ձայնի անսովոր տեմբրի մասին վաղուց էին խոսում: Սակայն հզոր վոկալով աչքի են ընկել «Նովայա վոլնա» մրցույթի տարբեր տարիների գրեթե բոլոր հայ մասնակիցները, սակայն նրանց բոլորին ինչ-որ բան պակասել է հաղթանակի համար: Ժյուրին ավանդաբար իր հիացմունքն էր հայտնում Հայաստանից ժամանած երգիչներին, սակայն ամեն անգամ նրանց չէր բավականացնում մի քանի, կամ նույնիսկ մեկ միավոր հաղթանակի համար: Այդպես եղավ նաև Ռազմիկ Ամյանի դեպքում, որը մասնակցեց մրցույթին 2006-ին, երբ բոլորը հիացմունքով էին խոսում երգչի յուրահատուկ ձայնի մասին, սակայն հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչը: Մոտավորապես նույն իրավիճակն էր Մհերի դեպքում` նա մասնակցեց մրցույթին 2008 թվականին: Այն ժամանակ նա արժանացավ հանդիսատեսի համակրանքի մրցանակին, սակայն առաջին տեղը չգրավեց: | Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը Ռոբոտներ Դալին ու Մալին, դասական արվեստն ու ամսագիրը թերթելու հաճույքը Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների |