Հայաստան և աշխարհ. Իլհամ Ալիևի նախընտրական քարոզարշավը հիմնված է «շահիդների» վրաԻրականում պատրա՞ստ է արդյոք ադրբեջանական ժողովուրդը 10 հազար զոհ տալ հանուն նրա, որ Իլհամ Ալիևը մնա իշխանության ղեկին 7 սեպտեմբերի 2010 Նոյեմբերի 7-ին Ադրբեջանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, և հարևան երկրում արդեն պատրաստվում են դրանց: Ճիշտ է, պատրաստվում են բավական ինքնատիպ. իրականացնում են «քոչվորների հարձակումներ» ԼՂՀ ՊԲ դիրքերի վրա` հայ զինծառայող գերի վերցնելու նպատակով: Հետո գործում է մշակված սխեման` հայ գերին խոսելու է Իլհամ Ալիևի և «Ենի Ադրբեջան» կուսակցության ղեկավարած Ադրբեջանի դրախտային կյանքի մասին: Քաղաքականություն. Շաբաթվա թեման ղարաբաղյան հիմնախնդիրն էրՕգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ներքաղաքական իրադարձությունների վերլուծություն 4 սեպտեմբերի 2010 Անցյալ շաբաթ Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները հիմնականում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջն էին կատարվում: Երևանում օգոստոսի 30-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը հայտարարել է, որ Հարավային Կովկասը շարունակում է մնալ համաշխարհային գործընթացների ուշադրության կենտրոնում: Նրա խոսքերի համաձայն, տարածաշրջանի քաղաքականությունը բազմակողմ է և Հարավային Կովկասում կարևոր է ուժերի հավասարակշռությունը: Այդ առումով Զաքարյանն ասել է, որ կարևոր դեր են խաղում վերջերս ձեռք բերված հայ-ռուսական պայմանագրերը, որոնք երկարացնում են տարածաշրջանում հավասարակշռության պահպանման հնարավորությունը, ինչպես նաև պաշտպանում են Հայաստանն արտաքին սպառնալիքներից: «Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն իր ապակառուցողական քաղաքականությամբ շարունակում է մնալ տարածաշրջանում կայունության պահպանման գլխավոր սպառնալիքը»,- ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավորը և հավելել, որ այդ քաղաքականությանը դիմակայելու տարբերակներից մեկը հայ-ռուսական պայմանագրերն են: Տնտեսություն. Հայաստանը ցորենի մատակարարում է ակնկալում ՌուսաստանիցԱրդեն սեպտեմբերի 15-20-ը Հայաստան կբերվի 950 տոննա էլիտար ցորեն Ռուսաստանից 4 սեպտեմբերի 2010 Տնտեսության աճն անցած 7 ամիսների ընթացքում կազմել է 4 տոկոս, որի աճի ցուցանիշների վրա ազդեցություն է ունեցել գյուղատնտեսության ոլորտում արձանագրված զգալի անկումը: Այնուամենայնիվ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը հավաստիացրել է, որ ընթացիկ տարում գյուղատնտեսության ոլորտում կգրանցվի աճ 2009-ի մակարդակով: Սպորտ. Միշել Պլատինի. UEFA-ն բազմաթիվ նման համալիրներ է կառուցել Եվրոպայում, սակայն Երևանի ակադեմիան առանձնահատուկ էՕգոստոսի 26-ից սեպտեմբերի 2-ը տեղի ունեցած գլխավոր սպորտային իրադարձությունների տեսություն 3 սեպտեմբերի 2010 Ֆուտբոլ. Սեպտեմբերի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և UEFA նախագահ Միշել Պլատինիի մասնակցությամբ Երևանում կայացել է Ֆուտբոլային ակադեմիայի բացման արարողությունը: Իր խոսքում Պլատինին ասաց, որ դեռ 2007-ին FIFA նախագահ Զեպ Բլատերի հետ դրել են ակադեմիայի հիմքերը: «Այդ ժամանակ մենք «փոխանցում» կատարեցինք և այսօր տեսանք «գոլը»,- նշեց Պլատինին և հավելեց, որ դա քայլ է Հայաստանում ֆուտբոլի զարգացման մեջ: ՏՏ ոլորտ. Հայաստանի յուրաքանչյուր 24-րդ համակարգչին սպառնում է վիրուսով վարակվելու վտանգըՀեռահաղոդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում օգոստոսի 23-30-ը տեղի ունեցած հիմնական իրադարձությունների տեսություն 31 օգոստոսի 2010 Հայաստանից Ինտերնետում էլեկտրոնային ոչ կանխիկ վճարումների ծավալը 2010 թվականի երկրորդ եռամսյակում աճել է 0.3 մլրդ դրամով (կամ 17.6%-ով)` համեմատած 2010թ. առաջին եռամսյակի վերջում ամփոփված արդյունքների հետ և կազմել է 2 մլրդ դրամ: Հասարակություն. Հայերը չեն նշում Նավասարդը որպես պետական տոն, որովհետև Հայկ Նահապետը քրիստոնյա չի եղելՆավասարդի տոնը Հայաստանում համաժողովրդական սիրված տոն է եղել, բայց այն դադարել են նշել Գրիգորիանական օրացույցին անցնելու պատճառով 13 օգոստոսի 2010 7 հեթանոսական աստվածներին նվիրված տոնը նշանակալի է դարձել հայ ժողովրդի համար մի քանի կարևորագույն դեպքերով: Հին հայկական Նոր տարի Նավասարդը Հայաստանում նշվում է տասնյակ դարեր շարունակ օգոստոսի 11-ին: Այդ տոնն ամենասիրված և պաշտված տոներից մեկն է եղել մեր նախնիների համար, իսկ հիմա նրա մասին կարելի է լսել միայն պատմաբանների պատմություններից և ընթերցել հայկական ժողովրդական բանահյուսության ստեղծագործություններում: Մշակույթ. Հայ աստղերի համար անակնկալ չէր Սոնա Շահգելդյանի մեծ հաջողությունըՀզոր վոկալով աչքի են ընկել «Նովայա վոլնա» մրցույթի տարբեր տարիների գրեթե բոլոր հայ մասնակիցները, սակայն նրանց բոլորին ինչ-որ բան պակասել է հաղթանակի համար 5 օգոստոսի 2010 «Նովայա վոլնա» մրցույթի գոյության 10 տարվա մեջ առաջին անգամ հաղթող ճանաչվեց հայ երգչուհին: Այս տարի Հայաստանը ներկայացնում էր Սոնա Շահգելդյանը` նա հաղթեց ընտրական փուլում, որը տեղի ունեցավ ընթացիկ տարվա ապրիլին: Սոնայի հիանալի վոկալային տվյալների և ձայնի անսովոր տեմբրի մասին վաղուց էին խոսում: Սակայն հզոր վոկալով աչքի են ընկել «Նովայա վոլնա» մրցույթի տարբեր տարիների գրեթե բոլոր հայ մասնակիցները, սակայն նրանց բոլորին ինչ-որ բան պակասել է հաղթանակի համար: Ժյուրին ավանդաբար իր հիացմունքն էր հայտնում Հայաստանից ժամանած երգիչներին, սակայն ամեն անգամ նրանց չէր բավականացնում մի քանի, կամ նույնիսկ մեկ միավոր հաղթանակի համար: Այդպես եղավ նաև Ռազմիկ Ամյանի դեպքում, որը մասնակցեց մրցույթին 2006-ին, երբ բոլորը հիացմունքով էին խոսում երգչի յուրահատուկ ձայնի մասին, սակայն հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչը: Մոտավորապես նույն իրավիճակն էր Մհերի դեպքում` նա մասնակցեց մրցույթին 2008 թվականին: Այն ժամանակ նա արժանացավ հանդիսատեսի համակրանքի մրցանակին, սակայն առաջին տեղը չգրավեց: | Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը Ռոբոտներ Դալին ու Մալին, դասական արվեստն ու ամսագիրը թերթելու հաճույքը Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների |