Երկու հայկական պետությունների ղեկավարները բարձր գնահատեցին ԼՂՀ ՊԲ մարտավարական զորավարարժությունները

15 նոյեմբերի 2010 - 10:50 AMT  04:27 GMT
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ

Հայաստանի խորհրդարանական ընտրություններին դեռ մեկուկես տարի կա, իսկ քաղաքական կուսակցություններն արդեն նոր խորհրդարան են ձևավորում

13 նոյեմբերի 2010 - 15:14 AMT  04:27 GMT
«Օրինաց երկիր» կուսակցությունը բոլոր շանսերն ունի Հայաստանի խորհրդարան մտնելու համար, որտեղ նա զգալի դեր կխաղա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի անդամ, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը` մեկնաբանելով ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների հնարավոր արդյունքները, որոնք տեղի են ունենալու 2012-ին: Նրա խոսքերով, խմբակցությունն ակտիվ պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին: Միաժամանակ Հարությունյանը նշել է, որ 2008-ի դեպքերը Հայաստանում նախագահական ընտրություններից հետո, մասնավորապես, այն, որ ընդդիմությունը ներկայացնող խմբակցությունը միացել է կոալիցիային, ազդել են նրա վարկանիշի վրա:

Հայկական ընկերություններն անցում են կատարում էներգաարդյունավետ արտադրությանը

13 նոյեմբերի 2010 - 15:06 AMT  04:27 GMT
Հայաստանն էներգախնայողության մեծ պոտենցիալ ունի: Հայկական 100 ընկերություններում անցկացված հարցումի համաձայն, նրանցից 75 տոկոսն իրագործում է էներգախնայողության միջոցառումներ: Միաժամանակ, Հայաստանում էներգախնայողության զարգացման արգելքներն են. տեղեկացվածության անբավարար լինելը, անհրաժեշտ փորձի բացակայությունը, արտաքին ֆինանսավորման պակասը, արդյունավետ իրավական գործիքների բացակայությունը: Օրինակ, խտացված օդի արտադրության մեջ էներգախնայողությունը թերագնահատվել է 22.8 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրության մեջ` 12.3 տոկոսով, ջրի` 14.8 տոկոսով, ջեռուցման` 14.7 տոկոսով: Միաժամանակ, հայ ձեռնարկատերերի միայն 48 տոկոսն է համարում, որ էներգախնայղության մեծացումը բիզնեսի առաջնահերթ խնդիրն է: Էներգիայի ծախսերը կարելի է կրճատել 15 տոկոսով, ինչը մեծ ձեռնարկությունների համար հսկայական խնայողություն է: Բացի դրանից, Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրի շրջանակներում Հայաստանում տարեկան հնարավոր է խնայել ավելի քան 400 մլն դոլար:

Ի՞նչն է առաջնահերթ այսօրվա ՆԱՏՕ-ի համար` Աֆղանստանը, թե Իրանը

12 նոյեմբերի 2010 - 19:34 AMT  04:27 GMT
ՆԱՏՕ-ի ահա թե որ գագաթնաժողովում կքննարկվի Աֆղանստանի հարցը, այսինքն, թե ինչ անել նրա հետ տեսանելի ապագայում: Հասկանալի է, որ ոչ մի գագաթնաժողով այդ հարցը չի լուծի` ամեն չափազանց բարդ է ու խճճված: Աֆղանստանը սև անցք է երկրների համար, որոնք փորձում են այն կամ նվաճել կամ հավաքել ձեռքերի մեջ:

6 տուրերից հետո Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել Տալի հուշամրցաշարը

11 նոյեմբերի 2010 - 13:43 AMT  04:27 GMT
Շախմատ. FIDE-ն հրապարակել է շախմատիստուհիների ցուցակը, որոնք դեկտեմբերի 2-ից թուրքական Հաթայ քաղաքում կմասնակցեն ԱԱ-ին: Առաջնությունում, որը տեղի է ունենալու նոկաուտ համակարգով, կմասնակցեն հայ շախմատիստներ Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը: Առաջին փուլում Մկրտչյանը կհանդիպի Քսիաովեն Ժանգի հետ (Չինաստան), իսկ Դանիելյանը` Տատյանա Շադրինայի հետ (Ռուսաստան):
Կլուծվե՞ն արդյոք Սևանա լճի հիմնախնդիրները

Կլուծվե՞ն արդյոք Սևանա լճի հիմնախնդիրները

8 նոյեմբերի 2010 - 20:24 AMT  04:27 GMT
Սևանա լճի բնապահպանական խնդրի հետ, մասնավորապես, նրա ճահճացման հետ կապված, վերջին տարիներին իշխանությունների կողմից իրականացվում է հետևողական քաղաքականություն լճի մակարդակի բարձրացումն ապահովելու համար: Կառավարության պլանների համաձայն, 30 տարվա ընթացքում լճի մակարադակը կբարձրանա 6.5 մետրով և կկազմի 1903.5 մետր, ինչն անհրաժեշտ է լճի ինքնամաքրման բնական էկոլոգիական գործընթացների ապահովման համար:

Ոչ բոլորին հաջողվեց համտեսել աշխարհի ամենահամեղ փառատոնի բարիքները՝ հյուրերը չափազանց շատ էին

22 սեպտեմբերի 2010 - 20:09 AMT  04:27 GMT
Խորովածի 2-րդ փառատոնը տեղի ունեցավ Լոռու մարզի Ախթալա քաղաքում կիրակի օրը: Այն նվիրված էր ևս երկու իրադարձությունների` 12-րդ դարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերաօծմանը և աշխարհում երկրորդ ամուսնական մատանիների հուշարձանի տեղադրմանը:
---