Ի՞նչն է առաջնահերթ այսօրվա ՆԱՏՕ-ի համար` Աֆղանստանը, թե ԻրանըԵթե աֆղանական խնդիրն արդեն դարձել է տնային առաջադրանքի նման մի բան, որն անհնար է լուծել, ապա ՆԱՏՕ-ի նոր գլխացավի` Իրանի հետ, ամեն ինչ ավելի բարդ է ՆԱՏՕ-ի ահա թե որ գագաթնաժողովում կքննարկվի Աֆղանստանի հարցը, այսինքն, թե ինչ անել նրա հետ տեսանելի ապագայում: Հասկանալի է, որ ոչ մի գագաթնաժողով այդ հարցը չի լուծի` ամեն չափազանց բարդ է ու խճճված: Աֆղանստանը սև անցք է երկրների համար, որոնք փորձում են այն կամ նվաճել կամ հավաքել ձեռքերի մեջ: 12 նոյեմբերի 2010 PanARMENIAN.Net - Եվ ինչո՞ւ ոչ ոք չի հիշում անգլիացիներին, որոնք անցյալ դարի սկզբին երկար ու քայքայիչ պատերազմից հետո հայտարարեցին, որ Աֆղանստանին հաղթելն անհնար է: Հետո եկավ ԽՍՀՄ-ը, որը պատրաստ էր վճարել ցանկացած գին աֆղանացիներին հաղթելու համար: Չստացվեց: 1979-ից երկիրը քաոսի մեջ է, և այստեղ հայտնվում է ՆԱՏՕ-ն, այսինքն ԱՄՆ-ն, և քաոսն անկառավարելի է դառնում` չնայած նախագահ Կարզային, որը թվում է` պաշտպանում է ԱՄՆ-ին, թվում է` դեմ է:Այնպես որ, գագաթնաժողովին հարկ կլինի ինչ-որ կերպ լուծել աֆղանական խնդիրը, իսկ կոպիտ ասած, կամ արգելք դնել թմրադեղերի վրա, կամ վերահսկել դրանք: Բայց եթե աֆղանական խնդիրն արդեն դարձել է տնային առաջադրանքի նման մի բան, որն անհնար է լուծել, ապա ՆԱՏՕ-ի նոր գլխացավի` Իրանի հետ, ամեն ինչ ավելի բարդ է: Իրանն ավելի կանխատեսելի է և ուժեղ, քան Աֆղանստանը, և այաթոլլայի ռեժիմը, դուր գա դա աշխարհում ինչ-որ մեկին, թե ոչ, բավական կայուն է: Իրանը միջուկային ռումբ ամեն դեպքում կունենա, եթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարի, իսկ ռազմական արդյունաբերության զարգացումը կարող է ՆԱՏՕ-ին կանգնեցնել այն փաստի առաջ, որ Իրանը լավ զինված է և կարող է ադեկվատ պատասխան տալ հարձակման դեպքում: Հենց այդ պատճառով Լիսաբոնում ճնշում են կգործադրեն Թուրքիայի վրա, որպեսզի նա իր տարածքում տեղակայի ՀՀՊ համակարգը` որպես վահան Իսրայելի համար, եթե իրերը կոչել իրենց անուններով: Իրանի հրթիռներն ԱՄՆ-ին չեն հասնի, իսկ Իսրայելին` կհասնեն: Ահա և դաշինքի ողջ հաշվարկը: Սակայն համաձայնության ճանապարհին կանգնած է Թուրքիան: Թուրքական ԶԼՄ-ները նոյեմբերի 6-ին հաղորդել են, որ Անկարան կհամաձայնվի իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրերը, եթե ընդունվեն նրան պայմանները: Առաջին հերթին, թուրքական իշխանությունները հանդես են գալիս ՆԱՏՕ-ի, այլ ոչ թե ԱՄՆ-ի ՀՀՊ համակարգի ստեղծման օգտին: Երկրորդ, այն պետք է ուղորդվի Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ-երկրների անվտանգության ապահովմանը, և երրորդ, չպետք է Թուրքիան վերածվի ծայրամասային երկրի, ինչպես դա եղել է «սառը պատերազմի» տարիներին: Թուրքիան իր ամպլուայի մեջ է` սպառնալիքներ, շանտաժ, անհնարը ստանալու պահանջներ, բայց արդյունքում ստանում է այն, ինչ ցանկանում էր սկզբում: Ամենայն հավանականությամբ, դաշինքը կհանգի ինչ-որ համաձայնության, որն ինչպես ԵԱՀԿ դեպքում, կմնա որպես թղթի կտոր: Իրանը կավելացնի իր ռազմական հզորությունը, որպեսզի գարնանը, երբ ՆԱՏՕ-ն, պլանավորելով ռազմական արշավախումբը, օդանավակայն կառուցի Քութայիսիում, Իրանը կազմ ու պատրաստ լինի: Եվ Իրանին դա անշուշտ կհաջողվի: Իսկ մենք, այսինքն Հայաստանը, ռազմական բազա կունենանք Արարատի վրա, որը կսպառնա Հայաստանին և հայ ժողովրդին:
Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |