Հայկական ընկերություններն անցում են կատարում էներգաարդյունավետ արտադրությանըՄիաժամանակ, Հայաստանում էներգախնայողության զարգացման արգելքներն են. տեղեկացվածության և անհրաժեշտ փորձի բացակայությունը Հայաստանն էներգախնայողության մեծ պոտենցիալ ունի: Հայկական 100 ընկերություններում անցկացված հարցումի համաձայն, նրանցից 75 տոկոսն իրագործում է էներգախնայողության միջոցառումներ: Միաժամանակ, Հայաստանում էներգախնայողության զարգացման արգելքներն են. տեղեկացվածության անբավարար լինելը, անհրաժեշտ փորձի բացակայությունը, արտաքին ֆինանսավորման պակասը, արդյունավետ իրավական գործիքների բացակայությունը: Օրինակ, խտացված օդի արտադրության մեջ էներգախնայողությունը թերագնահատվել է 22.8 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրության մեջ` 12.3 տոկոսով, ջրի` 14.8 տոկոսով, ջեռուցման` 14.7 տոկոսով: Միաժամանակ, հայ ձեռնարկատերերի միայն 48 տոկոսն է համարում, որ էներգախնայղության մեծացումը բիզնեսի առաջնահերթ խնդիրն է: Էներգիայի ծախսերը կարելի է կրճատել 15 տոկոսով, ինչը մեծ ձեռնարկությունների համար հսկայական խնայողություն է: Բացի դրանից, Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրի շրջանակներում Հայաստանում տարեկան հնարավոր է խնայել ավելի քան 400 մլն դոլար: 13 նոյեմբերի 2010 PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ներկայացրել է «Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման հիմնադրամը» (ArmSEFF), որն աջակցելու է Հայաստանում մասնավոր ձեռնարկատիրության զարգացմանը: Ինչպես հայտնել է լրագրողներին ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը, նախագծի շրջանակներում էներգախնայողության ոլորտի ֆինանսավորումը կկազմի 20 մլն դոլար, իսկ վերականգնվող էներգետիկայի ոլորտինը` 5 մլն դոլար: «Վարկային միջոցները տեղաբաշխվելու են Հայաստանի առևտրային բանկերի միջոցով: Առաջին բանկը, որի հետ մենք համաձայնագիր ենք ստորագրել վարկ տրամադրելու մասին, «Անելիք» բանկն է: Էներգախնայողության ոլորտի ֆինանսավորման համար բանկին հատկացվել է 3 մլն դոլար»,- ասել է նա: Վալերիու Ռազլոգը համոզմունք է հայտնել, որ ձեռնարկատերերը հասկանում են Հայաստանում էներգախնայողության կարևորությունը, քանի որ այդ երկրում էներգապաշարներ չկան, իսկ վառելիքի գները համաշխարհային շուկայում աճում են: 2010-ի նոյեմբերի 15-16-ը Կովկասի Տարածաշրջանային էկոլոգիական կենտրոնը (Կովկասի ՏԷԿ) Թբիլիսիում կազմակերպում է առաջին տարածաշրջանային սեմինարը «Փոքր և միջին արտադրության արդյունավետության և մրցունակության բարելավմանն աջակցելը Հարավային Կովկասի երկրներում առավել մաքուր արտադրության մեթոդաբանություն և գաղափարներ ներմուծելու ճանապարհով» նախագծի շրջանակներում: Նախագիծն իրագործվում է Նիդերլանդների բնակարանաշինության, տարածքային պլանավորման և շրջակա միջավայրի նախարարության ֆինանսական աջակցությամբ: Թբիլիսիի սեմինարի նպատակը արդյունաբերական հատվածի կայուն զարգացմանն աջակցելն է և շրջապատող միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելը: Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի 15 փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներ կթարմացնեն իրենց հմտություններն ու գիտելիքները, ինչպես նաև իրենց փորձը կկիսեն առավել մաքուր արտադրության և էներգաարդյունավետության գործնական հարցերի շուրջ: Հռիփսիմե Հայրապետյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Բաժնի այլ նյութերը ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |