Սիրիայի Ազգային Ժողովի նախագահը կայցելի Հայաստան

24 նոյեմբերի 2010 - 11:14 AMT  21:05 GMT
Նոյեմբերի 23-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Սիրիայի Ազգային Ժողովի նախագահ Մահմուդ ալ Աբրաշի հետ
Լոս Անջելեսում քննարկվեցին առողջապահության զարգացման հարցերն Արցախում

Լոս Անջելեսում քննարկվեցին առողջապահության զարգացման հարցերն Արցախում

24 նոյեմբերի 2010 - 10:59 AMT  21:05 GMT
Բակո Սահակյանն ընդունեց ամերիկահայ հայտնի պլաստիկ վիրաբույժ և բարերար Արմեն Վարդանիին
Օլեգ Գաբրիելյանն ընտրվեց Սիմֆերոպոլի քաղխորհրդի պատգամավոր

Օլեգ Գաբրիելյանն ընտրվեց Սիմֆերոպոլի քաղխորհրդի պատգամավոր

24 նոյեմբերի 2010 - 10:30 AMT  21:05 GMT
Օլեգ Գաբրիելյանը նաև մշակույթի, տուրիզմի և միջազգային հարաբերությունների ներդաշնակեցման մշտական հանձնաժողովի նախագահ դարձավ

ՀՀ կառավարությունը և ՀԱՄՀ-ը ձեռնամուխ են եղել երկրում զբոսաշրջության զարգացման կարգավորմանը

20 նոյեմբերի 2010 - 16:33 AMT  21:05 GMT
«Տաթևի վերածնունդ» ծրագիրը գրավել է ուշադրությունը տուրիզմի հանդեպ Հայաստանի հարավային մարզերում, որոնք համեմատաբար քիչ են զարգացած, Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը: «Այժմ հարավային միջանցքի արագ ծրագրման անհրաժեշտություն է առաջացել: Ներդրումների գրավման և տարածքների կարգավորման համար մենք սկսել ենք համագործակցել բրիտանական AECOM ընկերության հետ, որի ներկայացուցիչներն անցյալ շաբաթվա ընթացքում արդեն անցել են ողջ հարավային միջանցքը»,- հաղորդեց նա: Փափազյանի խոսքով, այս տարվա վերջին և հաջորդ տարվա սկզբին ընկերությունն արդեն կտրամադրի Հայաստանի հարավային տուրիստական միջանցքի զարգացման ծրագիրը:

Լևոն Արոնյանը դարձավ կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, իսկ Զավեն Անդրիասյանը` Ռուսաստանի գավաթակիր

18 նոյեմբերի 2010 - 18:33 AMT  21:05 GMT
Շախմատ. Նոյեմբերի 18-ին Մոսկվայում ավարտվեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Լևոն Արոնյանը շատ հաջող հանդես եկավ և դարձավ աշխարհի չեմպիոն: Արոնյանը վաստակեց 24.5 միավոր և օլիմպիադայի կրկնակի չեմպիոնի, արագ շախմատի չեմպիոնի, աշխարհի գավաթակրի, Ֆիշերի վարկածով աշխարհի չեմպիոնի և Մեծ սաղավարտի հաղթողի տիտղոսներին ավելացրեց կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Երկրորդ տեղում ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովն է, երրորդ տեղում` Մագնուս Կարլսենը (Նորվեգիա):

Ինքնասպանությունն ամենասարսափելի երևույթն է դեռահաս էմոների շրջանում

17 նոյեմբերի 2010 - 14:33 AMT  21:05 GMT
«Էմոների շարքում լայնորեն տարածված է դեպրեսիվ տրամադրությունը և դրա հետևանքով`ինքնասպանությունները»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երևանում այդ ոչ պաշտոնական շարժման ներկայացուցիչներից մեկը:

Հայաստանում LTE ցանցը կգործարկվի դեկտեմբերի 1-ին

15 նոյեմբերի 2010 - 18:30 AMT  21:05 GMT
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) ռադիոհաճախականություններ է տրամադրել ՎիվաՍել-ՄՏՍ-ին LTE տեխնոլոգիայով 4G ցանց կառուցելու համար: ՀԾԿՀ-ն օպերատորին լիցենզիա է տրամադրել հետևյալ հաճախականությունների օգտագործման համար՝ 40 ՄՀց (2500-2520 ՄՀց հատվածներում և 2620-2640 ՄՀց Երևանում և 2600-2640 ՄՀց՝ մարզերում):

Հայաստանի խորհրդարանական ընտրություններին դեռ մեկուկես տարի կա, իսկ քաղաքական կուսակցություններն արդեն նոր խորհրդարան են ձևավորում

13 նոյեմբերի 2010 - 15:14 AMT  21:05 GMT
«Օրինաց երկիր» կուսակցությունը բոլոր շանսերն ունի Հայաստանի խորհրդարան մտնելու համար, որտեղ նա զգալի դեր կխաղա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի անդամ, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը` մեկնաբանելով ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների հնարավոր արդյունքները, որոնք տեղի են ունենալու 2012-ին: Նրա խոսքերով, խմբակցությունն ակտիվ պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին: Միաժամանակ Հարությունյանը նշել է, որ 2008-ի դեպքերը Հայաստանում նախագահական ընտրություններից հետո, մասնավորապես, այն, որ ընդդիմությունը ներկայացնող խմբակցությունը միացել է կոալիցիային, ազդել են նրա վարկանիշի վրա:

Ոչ բոլորին հաջողվեց համտեսել աշխարհի ամենահամեղ փառատոնի բարիքները՝ հյուրերը չափազանց շատ էին

22 սեպտեմբերի 2010 - 20:09 AMT  21:05 GMT
Խորովածի 2-րդ փառատոնը տեղի ունեցավ Լոռու մարզի Ախթալա քաղաքում կիրակի օրը: Այն նվիրված էր ևս երկու իրադարձությունների` 12-րդ դարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերաօծմանը և աշխարհում երկրորդ ամուսնական մատանիների հուշարձանի տեղադրմանը:
---