Հասարակություն. Երևանում կայացավ ամենամյա լրագրողական մրցանակի`«Նա/Նե 2010»-ի մրցանակաբաշխությունըՀունվարի 31-ից փետրվարի 6-ը հայ հասարակության մեջ տեղ գտած իրադարձությունների ամփոփում 6 փետրվարի 2011 Երևանում կայացավ «Նա/Նե 2010» մրցանակաբաշխությունը: «Նա/Նե» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Տպագիր հոդված» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրեց «Առավոտ» օրաթերթի լրագրող Գոհար Հակոբյանը` «Նռան ծաղիկը փախավ հայրական տնից» հոդվածի համար: «Ռադիո նյութ» անվանակարգում 12 աշխատանք էր ներկայացված: Առաջին տեղը շնորհվեց Արմինե Գևորգյանին «Ռադիո Հայ»-ից: ՏՏ ոլորտ. 2010թ. Հայաստանի ՏՏ ոլորտում գրանցվել է 15 տոկոս աճ, սակայն պետական ֆինանսավորումը նախկին մակարդակում էՏՏ և հեռաղորդակցությունների ոլորտում հունվարի 31-ից փետրվարի 6-ի հիմնական իրադարձությունների ամփոփում 6 փետրվարի 2011 2010թ. Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է 15 տոկոս աճ նախորդ տարվա համեմատ, ընդ որում ՏՏ մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում կազմել է 1.7 տոկոս: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել ՀՀ էկոնոմիկայի մամլո ծառայությունում: Միևնույն ժամանակ, շրջանառությունը ՏՏ ոլորտում կազմել է 150 մլն դրամ, ինչը 15,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ (129,9 մլն դոլար): Հայաստանում ՏՏ ոլորտում զբաղվածների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, կազմում է շուրջ 5 հազար մարդ, այդ ոլորտում գործում է 197 ընկերություն:
Մինչդեռ, ՏՏ ոլորտի զարգացմանը 2011թ. հատկացվել է նույնքան, որքան 2010թ.՝ 80 մլն դրամ: 2009-ին այդ ոլորտին կառավարությունը հատկացրել է 200 մլն դրամ: Տնտեսություն. Գինեգործ. Օղու օգտագործումն ավելանում է այն ժամանակ, երբ առաջանում են քաղաքական խնդիրներՀայկական գինու հեղիանակության ձևավորման համար արտադրողների ջանքերը բավարար չեն, այստեղ անհրաժեշտ է պետական քաղաքականություն 5 փետրվարի 2011 Սովորաբար, եթե բարձր թնդության սպիրտային խմիչքների օգտագործումն երկրում ավելանում է, դա նշանակում է, որ երկրում կան սոցիալական խնդիրներ: Հայաստանում 10 տարի առաջ գինու սպառումը մեկ շնչի հաշվով կազմել է տարեկան 1 լիտր, իսկ այժմ՝ 1,5 լիտր, ընդ որում օղու ու կոնյակի սպառման ծավալները 2000թ. 5 լիտրից հասել են 8,3 լիտրի 2010թ.: Այս թվերն ինքնին խոսուն են, այդ մասին հայտարարել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: ![]() Հայաստան և աշխարհ. Իրանի և Ադրբեջանի եղբայրական հարաբերություններն անցյալում ենԻնչի՞ համար պետք է Բաքուն սրի հարաբերությունները Թեհրանի հետ, առավել ևս, որ Իրանում բնակվում է շուրջ 20 միլիոն էթնիկ ադրբեջանցի 4 փետրվարի 2011 Իրանի և Ադրբեջանի եղբայրական հարաբերություններն անցյալում են: Անցած ողջ շաբաթը Բաքուն մեղադրում է Իրանին բոլոր մահացու մեղքերում, ամենագլխավորը, իհարկե, Հայաստանի հետ համագործակցությունն է: Բայց ամենահետարքրիրն այն է, որ այդ ամենն ադրբեջանցիներին մատուցվում է որպես «Ադրբեջանի ներքին գործերին Իրանի միջամտելու փորձ»: Սպորտ. Շախմատի Հայաստանի 71-րդ չեմպիոն դարձավ 19-ամյա Ռոբերտ ՀովհաննիսյանըՀունվարի 27-ից փետրվարի 3-ի գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում 3 փետրվարի 2011 Վեյկ ան Զեեում ավարտվել է ավանդական շախմատային փառատոնը: Լևոն Արոնյանը գլխավոր մրցաշարում լրացուցիչ արդյունքներով զբաղեցրել է 3-րդ տեղը, Մագնուս Կարլսենը, որն Արոնյանի նման ուներ 8 միավոր, զբաղեցրել է 4-րդ տեղը:
Մրցաշարի առաջատարը 9 միավորով դարձել է Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), 2-րդ տեղում 8.5 միավորով Վիշվանաթան Անանդն է (Հնդկաստան): Մշակույթ. Հայաստանում և Ղարաբաղում նկարահանված «Here» ֆիլմը ներկայացված է Sundance-2011 կինոփառատոնումՀունվարի 17-23-ի հիմնական մշակութային իրադարձությունների ամփոփում 23 հունվարի 2011 Հայաստանի անցյալ շաբաթվա մշակութային կյանքը նշանավորվեց վառ իրադարձություններով, որոնք կապված էին ԱՄՆ, Ռուսաստանի և Ուկրաինայի շոու բիզնեսի և մշակույթի ոլորտի իրադարձությունների հետ: Քաղաքականություն. Հայաստանի խորհրդարանական ընտրություններին դեռ մեկուկես տարի կա, իսկ քաղաքական կուսակցություններն արդեն նոր խորհրդարան են ձևավորումՆոյեմբերի 7-12-ը տեղի ունեցած Հայաստանի հիմնական ներքաղաքական իրադարձությունների ամփոփում 13 նոյեմբերի 2010 «Օրինաց երկիր» կուսակցությունը բոլոր շանսերն ունի Հայաստանի խորհրդարան մտնելու համար, որտեղ նա զգալի դեր կխաղա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի անդամ, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը` մեկնաբանելով ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների հնարավոր արդյունքները, որոնք տեղի են ունենալու 2012-ին: Նրա խոսքերով, խմբակցությունն ակտիվ պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին: Միաժամանակ Հարությունյանը նշել է, որ 2008-ի դեպքերը Հայաստանում նախագահական ընտրություններից հետո, մասնավորապես, այն, որ ընդդիմությունը ներկայացնող խմբակցությունը միացել է կոալիցիային, ազդել են նրա վարկանիշի վրա: | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |