Գինեգործ. Օղու օգտագործումն ավելանում է այն ժամանակ, երբ առաջանում են քաղաքական խնդիրներ

Հայկական գինու հեղիանակության ձևավորման համար արտադրողների ջանքերը բավարար չեն, այստեղ անհրաժեշտ է պետական քաղաքականություն

Սովորաբար, եթե բարձր թնդության սպիրտային խմիչքների օգտագործումն երկրում ավելանում է, դա նշանակում է, որ երկրում կան սոցիալական խնդիրներ: Հայաստանում 10 տարի առաջ գինու սպառումը մեկ շնչի հաշվով կազմել է տարեկան 1 լիտր, իսկ այժմ՝ 1,5 լիտր, ընդ որում օղու ու կոնյակի սպառման ծավալները 2000թ. 5 լիտրից հասել են 8,3 լիտրի 2010թ.: Այս թվերն ինքնին խոսուն են, այդ մասին հայտարարել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

PanARMENIAN.Net - Գինու սպառման աճը Հայաստանում 2010թ. նախորդ տարվա համեմատ կազմել է 31 տոկոս, իսկ 2000թ. համեմատ կազմել է 62 տոկոս, ընդ որում թունդ սպիրտային խմիչքների սպառումը Հայաստանում 2010թ. ավելացել է 12 տոկոսով, իսկ վերջին 10 տարում՝ 2,3 անգամ: Ըստ նրա, վերջին 10 տարում ներկրված օղու սպառումը երկրում ավելացել է 23 անգամ, իսկ տեղական արտադրության օղունը՝ 61 տոկոսով:

2010 թ. Հայաստանում հունվար-դեկտեմբեր ամիսներին արտադրվել է 12,6 մլն լիտր կոնյակ, ինչը 27,9%-ով ավելի է 2009 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը հաղորդում է, որ այդ նույն ժամանակահատվածում երկրում արտադրվել է 11,9 մլն լիտր օղի, ինչը 10,1% -ով պակաս է 2009 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ցուցանիշից:

Բացի այդ, 2010 թվականին արտադրվել է 5,1 մլն լիտր գինի` 2009 թ. նույն ժամանակահատվածի 4,4 մլն լիտրի փոխարեն (14,9%-ով ավելի): Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում երկրում արտադրվել է 15,4 մլն լիտր գարեջուր, ինչը 41,7%-ով ավելի է 2009 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին արտադրված գարեջրից:

Շամպայն գինիների արտադրությունն ավելացել է 35,5%-ով` կազմելով 618,2 հազ. լիտր:

Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը 2010 թվականին աճել է 1,6%-ով` կազմելով 38,3 մլն լիտր: 2010թ. Հայաստանում գինու արտադրության աճը կազմել է 15 տոկոս, կոնյակինը՝ 28 տոկոս, գարեջրինը՝ 42 տոկոս, հայտարարել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը՝ հավելելով, որ միակ անկումը գրանցվել է օղու արտադրության ոլորտում՝ 10 տոկոս:

Փորձագետը հայտնել է, որ վերջին 10 տարում գինու արտադրությունն ավելացել է երկու անգամ, կոնյակինը՝ 10 անգամ, գարեջրինը՝ 3 անգամ, իսկ օղու արտադրության ծավալները չեն փոխվել:

Միևնույն ժամանակ 2010թ. գինու արտահանումն աճել է 56 տոկոսով, կոնյակինը՝ 16 տոկոսով, օղունը՝ 5 տոկոսով, սպիրտինը՝ 40 տոկոսով: «Ընդհանուր առմամբ ալկոհոլային խմիչքների արտահանման աճը կազմել է 20 տոկոս, ընդ որում օտարերկրյա արտադրության ալկոհոլային խմիչքների ներկրումը ևս ավելացել է 20 տոկոսով»,-ասել է Հարությունյանը:

«Աշխարհում ոչ մի տեղ օղու ու կոնյակի այնպիսի գներ չկան, ինչպես Հայաստանում: Գինու մեկ շիշը աշխարհում 10 անգամ էժան է օղու մեկ շշից, իսկ Հայաստանում կարելի է 1200 դրամով մեկ շիշ կոնյակ գնել, այն դեպքում, երբ նրա ինքնարժեքը չպետք է 2500 դրամից պակաս լինի»,-գտնում է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Ըստ նրա, պետք է նվազագույն շեմ սահմանել օղու և կոնյակի գնի համար: Եթե 1 շիշ կոնյակի նվազագույն գինը սահմանվի 3000 դրամ, ապա այդ խմիչքը առավել բարձրակարգ կհամարվի և անհասանելի կլինի երիտասարդներին: «Այդ դեպքում մարդիկ ավելի շատ գինի կօգտագործեն: Գինին ալկոհոլային խմիչք չէ, դա արվեստ է»,-հավելել է նա:

Փորձագետը գտնում է, որ բարձրակարգ գինու արտադրության համար խաղողի այգիների յուրաքանչյուր 10-13 հա համար պետք է մեկ գինու գործարան գործի, իսկ գործարան կառուցելու համար միջինը պահանջվում է 3 մլն դոլար: «Հայաստանում այս պահի դրությամբ գործում է 20 փոքր ու միջին և 20 մեծ գինու գործարան: Առաջիկայում երկրին կպահանջվի ևս 50 գինու գործարան: Դրա համար պետության աջակցությունն է հարկավոր, քանի որ հայկական գինու իմիջը ձևավորելու համար բավարար չեն արտադրողների ջանքերը, այստեղ պետական քաղաքականություն է հարկավոր: Այդպես ժամանակին վարվեց Վրաստանը և այդ քաղաքականությունը 3-4 տարում իր արդյունքը տվեց»,-ասել է Հարությունյանը:

Բացի այդ, փորձագետը գտնում է, որ աշխարհում ոչ մի տեղ նման բաց գովազդային դաշտ չկա բարձր թնդության խմիչքների համար, ինչպես Հայաստանում: «Պետությունը պետք է գինին ընկալի որպես մշակույթ և արգելի օղու ու կոնյակի գովազդը»,-ասել է նա:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---