Վահագն Չախալյանի ձերբակալությունից հետո ջավախահայության իրավունքների ոտնահարման քաղաքականությունը նոր թափ է ստացել

Վահագն Չախալյանի ձերբակալությունից հետո ջավախահայության իրավունքների ոտնահարման քաղաքականությունը նոր թափ է ստացել

28 փետրվարի 2011 - 10:46 AMT  03:22 GMT
2011թ. ապրիլի 17-ին լրանում է ջավախքահայ ազգային-հասարակական գործիչ Վահագն Չախալյանի բանտարկության 1000 օրը
ՖԻԴԵ-ի Գրան պրիի 6-րդ տուրում Էլինա Դանիելյանը կխաղա Լիլիթ Մկրտչյանի դեմ

ՖԻԴԵ-ի Գրան պրիի 6-րդ տուրում Էլինա Դանիելյանը կխաղա Լիլիթ Մկրտչյանի դեմ

28 փետրվարի 2011 - 10:26 AMT  03:22 GMT
Դանիելյանը 5 տուրերում հավաքել է 5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Սոցիալական բողոք. Սանձել ալիքը

26 փետրվարի 2011 - 12:31 AMT  03:22 GMT
Ընդդիմադիրների վերջին ելույթները տարբեր ցույցերում և մամլո ասուլիսներում ցուցաբերում են իշխանության համար պայքարում գոյություն ունեցող սոցիալական բողոքն օգտագործելու նրանց մտադրությունը և ժողովրդական բողոքի ալիքի վրա իշխանության գալու ցանկությունը: Արաբական աշխարհում վերջին դեպքերը, մասնավորապես Եգիպտոսի և Թունիսի ժողովրդական ելույթների հաջողություններն ընդդիմության մոտ հաջողությայն հույսեր են արթնանցնում, իսկ իշխանության ներկայացուցիչների մոտ՝ սեփական իշխանության պահպանման համար վտանգ: Եթե ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» դեմ են իշխանությունը բռնի ուժով փոխելուն, ապա ՀԱԿ-ն, ինչպես միշտ, ավելի արմատական է իշխանության գալու իր ձգտման մեջ: ՀԱԿ-ից փորձում է ետ չմնալ նաև Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը, որը փետրվարի 15-ի իր ցույցում նախագահի աշխատակազմին է հանձնել վերջնագիր քաղաքական և տնտեսական պահանջներով՝ սպառնալով դրանք հաշվի չառնելու դեպքում իշխանություններին փետրվարի 28-ի իր ցույցում «կարմիր քարտ» ցույց տալ:

Հայաստանի կառավարությունը պայքարում է գնաճի դեմ սոցիալական ծրագրերի միջոցով

26 փետրվարի 2011 - 12:24 AMT  03:22 GMT
Հայաստանի բնակչությունը վերաջապես կարող է հանգիստ շունչ քաշել և ընթացիկ տարվա ընթացքում չանհանգստանալ գազի սակագների թանկացման համար: «Մենք բավարարաված ենք հանդիպման արդյունքներից: Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել գազի սակագների մասին: 2011-ի ընթացքում Հայաստանի համար գազի սակագները չեն բարձրանա: Ավելին, սոցիալապես անապահով խավերի համար գազի գինը կնվազի»,- հայտարարել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը:

Կցանկանա՞ արդյոք Ռուսաստանը, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի և ինչպիսի՞ պայմաններով

25 փետրվարի 2011 - 19:54 AMT  03:22 GMT
Մեկ շաբաթ անց տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը ՌԴ նախագահի մասնակցությամբ: Եվ արդեն որերորդ անգամ հանդիպումից առաջ սկսվում են տարաբնույթ խարդավանքներ: Իսկույն նշենք, որ իրականության հետ դրանք ոչ մի ընդհանուր բան չունեն, ավելին, ապակողմնորոշում են Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններին:

Սմարթֆոնները գնալով ավելի մեծ տարածում են ստանում հայերի շրջանում

24 փետրվարի 2011 - 13:12 AMT  03:22 GMT
Սմարթֆոնները հայտնվեցին հայկական շուկայում երկու տարի առաջ և գործնականում գրեթե անմիջապես տարածում ստացան Հայաստանի բնակչության շրջանում: Օրինակ, ըստ 2010-ի արդյունքների «Օրանժը» վաճառել է շուրջ 550 iPhone սմարթֆոն, իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ մոտ 1000 սմարթֆոն: «Օրանժի» վաճառքի գծով խորհրդատու Լաուրա Մկրտչյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց, որ ամենից շատ վաճառվում են iPhone հեռախոսները. «Մեկ ամսվա ընթացքում մեր սպասարկման կենտրոնում վաճառում ենք 2 blackberry, 12 HTC և15 iPhone: Հատկապես iPhone 4-ի համար վերջին երեք ամսում հերթեր են գոյացել»: Ըստ Լաուրա Մկրտչյանի iPhone ցանկանում են գնել միայն բրենդի համար, իսկ HTC և Blackberry սմարթֆոնները նախընտրում են գործարարները:

Ազգային ինքնագիտակցությունը, «ադրբեջանական» երաժշտությունը և հայ կոմպոզիտորի բացահայտումները

19 փետրվարի 2011 - 14:42 AMT  03:22 GMT
Հայաստանի և Ադրբեջանի միջև դիմակայությունն արտահայտվում է ոչ միայն քաղաքականության մեջ: Ընթանում է տեղեկատվական և մշակութային պատերազմ: Այդ պատերազմը սկսվել է դեռ խորհրդային տարիներին, բայց 1980-ականներին ադրբեջանցիների մեջ հանկարծ արթնացավ «ազգային ինքնագիտակցության» զգացմունքը, ընդ որում՝ բավական տարօրինակ կերպով: Սկզբից բոլոր ադրբեջանցիները դարձան կովկասյան ալբանացիներ, այնուհետև սկսեցին ապացուցել, որ հայերը «եկվոր տարր են բուն ադրբեջանական հողերի վրա»: Հետո ադրբեջանցիները յուրացրեցին հայկական խոհանոցը, գորգերը, երաժշտությունը, ազգային քնարերգությունը, հայկական ազգային երաժշտական գործիքները՝ դուդուկը, քյամանչան:

Տնային պայմաններում հղիության արհեստական ընդհատումը վտանգավոր միտում է հայ կանանց շարքում

11 փետրվարի 2011 - 12:02 AMT  03:22 GMT
Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարության համաձայն, ծնելիության ցածր մակարդակը Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքներից է: 2003-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել 2003-2015թթ. Մոր և մանկան առողջության պահպանության ռազմավարության հաստատման մասին, որում, մասնավորապես , ասվում է. «Մայրական և վերարտադրողական առողջության բարելավմանն ուղղված ծրագրերի մեջ մտնում է աբորտների դեմ պայքարը, այդ թվում՝ արհեստական վիժումների կանխումը, ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցների խրախուսումը, առողջ սեռական կյանքի քարոզչությունը»: Ռազմավարության նպատակներից է՝ մինչև 2015-ը նվազեցնել արհեստական վիժումների մակարդակը մինչև 30 տոկոս:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2011-ը սկսեց պարտությամբ

10 փետրվարի 2011 - 12:03 AMT  03:22 GMT
Ֆուտբոլ. Փետրվարի 9-ին ՖԻՖԱ-ի վարկանիշում 62-րդ տեղը զբաղեցնող Հայաստանի ֆուտբոլի հավաքականն իր ուժերը չափեց հարևան Վրաստանի ֆուտբոլիստների հետ, որը վարկանիշով 71-րդն է և 2010 թվականին ոչ մի հանդիպում չի պարտվել:
---