
19 մարտի 2011 - 16:13 AMT

12:44 GMT
Եվրամիության բոլոր կառույցները պատրաստ են լիակատար և բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանին, ինչը լրջագույն հնարավորություն է տալու կառավարությանը 2011թ. նոր թափ հաղորդել բարեփոխումներին: Այդ մասին մարտի 18-ին, բացելով կառավարության նիստը, հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ամփոփելով Բրյուսել կատարած եռօրյա աշխատանքային այցի արդյունքները: