Հայ երիտասարդ կենսաբանները Facebook-ում արշավ են սկսել ի պաշտպանություն Արմավիրի կենդանաբանական այգու

1 ապրիլի 2011 - 11:18 AMT  07:35 GMT
Արմավիրի կենդանաբանական այգու փրկության համար պայքարող խումբն ապրիլի 3-ին կազմակերպում է հեծանվարշավ դեպի Արմավիրի կենդանաբանական այգի
Շառլ Ազնավուրը հերքում է իր մահվան մասին հերթական լուրերը

Շառլ Ազնավուրը հերքում է իր մահվան մասին հերթական լուրերը

1 ապրիլի 2011 - 11:16 AMT  07:35 GMT
Շառլ Ազնավուր. Կան մարդիկ, որոնք, ցանկանում են, որպեսզի ես մահանամ, բայց ցավում եմ այդ մարդկանց համար, որովհետև ես նրանցից երկար կապրեմ

Երևանում կքննարկեն Հյուսիսային Իռլանդիայի և Կիպրոսի իրավիճակը ռազմական հակամարտությունից հետո

1 ապրիլի 2011 - 11:00 AMT  07:35 GMT
Քննարկմանը կմասնակցեն փորձագետներ ու քաղաքական գործիչները, ովքեր ներգրավված են եղել խաղաղության հաստատման գործընթացներում

Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության հերթական տեղեկագիրը

1 ապրիլի 2011 - 10:45 AMT  07:35 GMT
Տեղեկագիրը ներկայացնում է հայկական և միջազգային աստղագիտական նորությունները և տարեկան 8 անգամ տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին
Շվեյցարիայի նախագահը Սերժ Սարգսյանին պաշտոնական այցի շրջանակներում հրավիրել է Շվեյցարիա

Շվեյցարիայի նախագահը Սերժ Սարգսյանին պաշտոնական այցի շրջանակներում հրավիրել է Շվեյցարիա

1 ապրիլի 2011 - 10:43 AMT  07:35 GMT
Նախագահ Սերժ Սարգսյանի անունից մարտի 31-ի երեկոյան` ի պատիվ Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի, տրվել է պաշտոնական ընթրիք
Ստեփան Սաֆարյանը հերքել է «Ժառանգության» կողմից միասնական ընդդիմադիր ճակատի ձևավորման մասին լուրերը

Ստեփան Սաֆարյանը հերքել է «Ժառանգության» կողմից միասնական ընդդիմադիր ճակատի ձևավորման մասին լուրերը

1 ապրիլի 2011 - 09:29 AMT  07:35 GMT
Կուսակցության բոլոր քայլերը նշված են մեր մարտի 13-ի որոշման մեջ, դա մեր պաշտոնական դիրքորոշումն է, հայտնել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը
Ստեփան Սաֆարյան. Հայ ազգային կոնգրեսը պետք է դասեր քաղի անցյալի սխալներից և բացառի դրանք

Ստեփան Սաֆարյան. Հայ ազգային կոնգրեսը պետք է դասեր քաղի անցյալի սխալներից և բացառի դրանք

1 ապրիլի 2011 - 09:28 AMT  07:35 GMT
ՀԱԿ-ը մարտի 17-ի հանրահավաքի ժամանակ հերքեց հասարակության լայն խավերի միավորման մասին պահանջը
Ապրիլի 1-ին Դորտմունդում մեկնարկում է Եվրոպայի հունա-հռոմեական ըմբշամարտի առաջնությունը

Ապրիլի 1-ին Դորտմունդում մեկնարկում է Եվրոպայի հունա-հռոմեական ըմբշամարտի առաջնությունը

1 ապրիլի 2011 - 09:27 AMT  07:35 GMT
Մրցաշարի առաջին օրը ելույթ կունենան մինչև 55, 66, 84 և 120 կգ քաշային կարգերի հունա-հռոմեական ըմբիշները

Հայաստանի կառավարությունը որոշել է լրջորեն զբաղվել գյուղատնտեսությամբ

26 մարտի 2011 - 13:38 AMT  07:35 GMT
Ցանկանալով լրացնել 2010-ին բաց թողնվածը՝ Հայաստանի իշխանություններն ակտիվ տեմպերով ձեռնամուխ են եղել գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրագործմանը՝ հայտարարելով այդ ոլորտն առաջնային ընթացիկ տարվա համար: Պետական պաշտոնյաներն աշխատանքային այցերով սկսել են մեկնել գյուղ՝ տեղում առկա խնդիրների հետ ծանոթանալու համար: Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 16 միլիոն ԱՄՆ դոլար գումարով վարկ` Հայաստանի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի» (ՀԳՌԿՄԾ) համար: Ծրագրից կօգտվեն վեց մարզերի (Տավուշ, Շիրակ, Գեղարքունիք, Լոռի, Արագածոտն, Սյունիք) 55 գյուղեր` շուրջ 78,000 ընդհանուր բնակչությամբ: Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 21.33 միլիոն ԱՄՆ դոլար է, որից 5.33 միլիոն ԱՄՆ դոլարը ֆինանսավորելու է Հայաստանի կառավարությունը: ՄԶԸ վարկն ունի 20 տարվա մարման, այդ թվում` 10 տարվա արտոնյալ ժամկետ: Նոր 21.3 մլն դոլար արժողությամբ ծրագրի շահառուներ կդառնան 80 հազար գյուղացիներ, որի իրագործման արդյունքում ակնկալվում է, որ կբարձրանա 145 հազար հա արոտավայրերի օգտագործումը:

Հայ երիտասարդությունն ավելի հանդուրժող է Նովրուզի օրերին Հայաստան եկող իրանցիների նկատմամբ, քան ավագ սերունդը

21 մարտի 2011 - 17:56 AMT  07:35 GMT
Մարտի 21-28-ն Իրանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը կհասնի գագաթնակետի, քանի որ հենց այդ օրերին իրանցի զբոսաշրջիկները գալիս են Հայաստան մահմեդական Նոր տարին` Նովրուզ Բայրամը տոնելու համար: Ամեն տարի այս տոնի օրերին Հայաստան է այցելում շուրջ 20.000 իրանցի: Բնակչությունը տարբեր կերպ է արձագանքում Երևանում Նովրուզը տոնելու փաստին. ոմանց դա նյարդայնացնում է, ոմանց` ուրախացնում, մի քանիսը նույնիսկ չեն նկատում երկրում իրանցիների ներկայությունը:
---