Հայաստանի կառավարությունը որոշել է լրջորեն զբաղվել գյուղատնտեսությամբՆոր 21.3 մլն դոլար արժողությամբ ծրագրի շահառուներ կդառնան 80 հազար գյուղացիներ Ցանկանալով լրացնել 2010-ին բաց թողնվածը՝ Հայաստանի իշխանություններն ակտիվ տեմպերով ձեռնամուխ են եղել գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրագործմանը՝ հայտարարելով այդ ոլորտն առաջնային ընթացիկ տարվա համար: Պետական պաշտոնյաներն աշխատանքային այցերով սկսել են մեկնել գյուղ՝ տեղում առկա խնդիրների հետ ծանոթանալու համար: Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 16 միլիոն ԱՄՆ դոլար գումարով վարկ` Հայաստանի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի» (ՀԳՌԿՄԾ) համար: Ծրագրից կօգտվեն վեց մարզերի (Տավուշ, Շիրակ, Գեղարքունիք, Լոռի, Արագածոտն, Սյունիք) 55 գյուղեր` շուրջ 78,000 ընդհանուր բնակչությամբ: Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 21.33 միլիոն ԱՄՆ դոլար է, որից 5.33 միլիոն ԱՄՆ դոլարը ֆինանսավորելու է Հայաստանի կառավարությունը: ՄԶԸ վարկն ունի 20 տարվա մարման, այդ թվում` 10 տարվա արտոնյալ ժամկետ: Նոր 21.3 մլն դոլար արժողությամբ ծրագրի շահառուներ կդառնան 80 հազար գյուղացիներ, որի իրագործման արդյունքում ակնկալվում է, որ կբարձրանա 145 հազար հա արոտավայրերի օգտագործումը: 26 մարտի 2011 PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Արագածոտնի մարզի Ավան համայնք, որտեղ անասնաբուծության զարգացմանն ուղղված 75,6 մլն դրամ արժողությամբ լուրջ ծրագիր է մեկնարկում: Ծրագրի շրջանակներում կստեղծվեն կոոպերատիվներ Ավան համայնքում գործող 326 ֆերմերային տնտեսություններից 150-ի մասնակցությամբ: Տիգրան Սարգսյանի խոսքով, կառավարությունը կաջակցի` կոոպերատիվն ապահովելով գյուղատնտեսական տեխնիկայով և վերանորոգելով ենթակառուցվածքները: Ծրագրի ավարտից հետո սպասվում է, որ կոոպերատիվի մասնակիցների եկամուտը կկազմի 40,815 մլն դրամ, իսկ համայնքի բյուջեն արոտավայրերի վարձակալության համար կկազմի 3.367 դրամ: Ծրագրի իրագործման արդյունավետությունը գնահատվելու է 4 հիմնական գործոններով. կաթի և մսի արտադրողականության աճ, արոտավայրերի օգտագործման արդյունավետություն, մսի վաճառքից ստացված շահույթ, ինչպես նաև արոտավայրերի կառավարման ինդեքս, որը 0-ից պետք է դառնա 80 ըստ 100 բալանոց սանդղակի: Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի վարչապետը հանդիպել է ֆերմերների հետ և քննարկել մի շարք խնդիրներ: Մասնավորապես, գյուղացիները բողոքել են կաթի ցածր գնից, որը նրանց առաջարկում են կաթնամթերք արտադրողները: 2010-ին 1 լիտր կաթը մթերվել է 90 դրամով, և նրանք նշել են, որ «Հայաստանում կաթը ջրից էժան է»: Վարչապետն առաջարկել է գյուղացիներին երկարաժամկետ պայմանագրեր կնքել արտադրողների հետ, որին ի պատասխան գյուղացիներն ասել են, որ հնարավորություն չունեն ամբողջ տարին արտադրել կաթի բավարար քանակություն: Գյուղացիներն առաջարկել են, որպեսզի կառավարությունն ինքը մթերի կաթը, սակայն վարչապետը բացառել է հին համակարգին վերադառնալը, նշելով, որ այսօր գյուղացու համար պետք է կարևոր չլինի, թե ով է նրանից կաթ գնում, միայն թե լավ գին առաջարկեն: Գյուղացիները դժգոհել են նաև գյուղատնտեսական վարկերի բարձր տոկոսադրույքներից և ոռոգման խնդիրներից: 2011-ի ընթացքում գյուղացիներն ավելի հաճախ կտեսնեն պետության բարձրաստիճան այրերին՝ ի դեմս նախագահի, տարածքային կառավարման նախարարի, գյուղնախարարի, հնարավորություն կունեն բողոքել իրենց խնդիրներից, բայց ահա դրանք արդյոք լսելի կլինեն և կգտնեն արդյոք լուծումներ, ժամանակը ցույց կտա: Հայաստանի մարզերի հավասարաչափ զարգացումը կառավարության գերակայություններից է: «Երևանի գերկենտրոնացումը խանգարում է մայրաքաղաքի նորմալ զարգացմանը, ինչպես նաև մարզերի համաչափ զարգացմանը»,- նշել է վարչապետը և հավելել, որ նոր հայեցակարգը կարևոր է ինչպես մարզերի անհավասարաչափ զարգացումը որոշելու մեթոդաբանություն ստեղծելու, այնպես էլ կառավարության ֆինանսական ծախսերը որոշելու համար: Իր հերթին, Հայաստանում ՄԱԿ համակարգող, Հայաստանում UNDP մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան նշել է, որ Հայաստանի մարզերի անհամաչափ զարգացման հետ կապված մարտահրավերները և խնդիրներն առաջացրել են այդ հայեցակարգը ստեղծելու անհրաժեշտություն: Նա նշել է, որ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն մարզերի և Երևանի անհամաչափ զարգացմանը, այլ նաև քաղաքների և գյուղերի կենսամակարդակի զարգացման անհամաչափությանը:
Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Բաժնի այլ նյութերը ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |