Հայաստան և աշխարհ. Իսրայել-Թուրքիա-Ադրբեջան եռապետության մեջ Հայաստանը տեղ չունիԻսրայելին կարելի է հասկանալ՝ պետությունը շրջապատված է թշնամիներով և ստիպված է լինում ընտրել չարյաց փոքրագույնը, տվյալ դեպքում՝ Թուրքիան և Ադրբեջանը 15 ապրիլի 2011 Յուրաքանչյուր պետություն բարեկամություն է անում այն երկրի հետ, որի հետ շահավետ է: Դա հին և ծեծված ճշմարտություն է, սակայն հարկ է լինում կրկնել ամեն անգամ, երբ երկիրը, սերտորեն համագործակցելով, օրինակ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, Հայաստանի համար դառնում է համարյա փակ գոտի: Նման բան տեղի է ունենում Ադրբեջանում, որին բոլորովին դուր չեն գալիս հայ-իրանական համագործակցությունը և նորմալ հարաբերությունները: Սպորտ. Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում 41 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղըՀայաստանի ըմբիշների, մարզիկների և երկրպագուների համար գլխավոր նպատակն աշխարհի առաջնությունն է, որը տեղի կունենա Ստամբուլում սեպտեմբերին 9 ապրիլի 2011 Ողջ մարզական աշխարհը մարտի 28-ից ապրիլի 3-ը հետևում էր ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, որն այս անգամ տեղի է ունեցել գերմանական Դորտմունդ քաղաքում: Ազատ ոճի և հունահռոմեական ոճի առաջնությունում մասնակցում էին 686 ըմբիշներ 43 երկրներից: Հայաստանի հավաքականը ներկայացնում էին մարզիկներ բոլոր 7 քաշային կարգերում: Տնտեսություն. Հայկական բանկերն ավելի շատ կսկսեն հետաքրքրվել գյուղատնտեսությամբՀՀ գյուղնախարարության վրա այս տարի հսկայական պատասխանատվություն է դրված, բայց ահա կօգնե՞ն արդյոք երեք փոխնախարարների հրաժարականները, ժամանակը ցույց կտա 9 ապրիլի 2011 Հայաստանում գյուղատնտեսության ոլորտը մի քանի տարիների ընթացքում «մոռացության էր մատնված»: Եվ միայն այն բանից հետո, երբ անբարենպաստ հանգամանքներից ելնելով 2010-ին այստեղ արձանագրվեց առավել մեծ անկում, երկրի իշխանությունները լրջորեն ձեռնամուխ եղան առկա խնդիրների լուծմանը: Պետք է նշել, որ նույնիսկ Հայաստանի առևտրային բանկերը չէին վառվում գյուղատնտեսությունը վարկավորելու ցանկությամբ՝ նրա բարձր ռիսկայնության պատճառով: Մշակույթ. Հայ օլիգարխներն անցանկալի պատմական կառույցներից ձերբազատվելու լավ միջոց են գտելԵրևանի հուշարձանների պահպանության պետական ցուցակում ընդգրկված է 97 բնակելի շենք,սակայն կան բազմաթիվ շենքեր, որոնք արդեն ապամոնտաժվել են 7 ապրիլի 2011 Հայաստանի մշակույթի նախարարության ենթակայության տակ այսօր գործում է երեք կառույց, որոնք զբաղվում են Հայաստանում հուշարձանների պահպանությամբ: Նրանց աշխատանքի բնույթը պրակտիկորեն չի տարբերվում: Բոլոր երեք կառույցներն էլ «պահպանում են» ՀՀ տարածքում գտնվող հուշարձանները: Ըստ ՀՀ օրենքի, այդ կառույցների կողմից պահպանվում են միայն այն հուշարձանները, որոնք գտնվում են ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության պետական ցուցակում: Այսինքն, եթե որևէ արձան չի մտնում այդ ցուցակի մեջ, ապա այն չի կոչվում հուշարձան և չի վերահսկվում նրանց կողմից: Հասարակություն. Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելը շատ գրավիչ է իրանցի գնորնդների համարՀայաստանի անշարժ գույքի շուկայում հիմանական ակտիվություն ստեղծողները արտասահամանում բնակվող մեր հայրենակիցներն են, որոնց մեծ մասը այլ երկրների քաղաքացիներն են 7 ապրիլի 2011 Ազատ ու անկաշկանդ միջավայրը, Իրանին սահմանակից լինելը, ինչպես նաև Իրանի համար կանխատեսելի գործընկերոջ և հարևանի իմիջը նպաստում են, որպեսզի Հայաստանը հետաքրքիր ու մրցունակ լինի Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների համար: Հաճախակի այցելությունները սրնթաց կարող է վերաճել Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու ցանկության: Քաղաքականություն. Րաֆֆի Հովհաննիսյան՝ հայկական քաղաքականության Դոն ՔիշոտըՐաֆֆի Հովհաննիսյանն իր հանկարծակի հացադուլով զարմացրեց ոչ միայն հասարակությանը, այլ նաև իր կուսակցության անդամներին 2 ապրիլի 2011 Վերջին շաբաթների ամենաքննարկվող իրադարձություններից դարձավ ընդդիմադիր «Ժառանություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն Ազատության հրապարակում: Ակցիան բացասական ընդունվեց ինչպես իշխանությունների, այնպես էլ արմատական ընդդիմության կողմից, ընդ որում ընդդիմությունն իր վերաբերմունքի մեջ ավելի կտրուկ էր, քան իշխանությունները: Երկու շաբաթից ավել ողջ Հայաստանը քննարկում էր, թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը սափրեց բեղերը, ինչու նա հացադուլ սկսեց և վերջ ի վերջո, ինչու այն ավարտեց: ՏՏ ոլորտ. Ինչո՞ւ են Հայաստանում էլեկտրոնային մարքեթինգն այդքան հաճախ շփոթում սպամի հետԷլեկտրոնային մարքեթինգի առաջին օրենքն է. «Մարդիկ պետք է անձամբ ստորագրեն» 18 մարտի 2011 Հայաստանում աճում է էլեկտրոնային մարքեթինգի ծառայություններ առաջարկող ընկերությունների թիվը: Էլեկտրոնային մարքեթինգը կոմերցիոն նյութերի էլ.փոստ առաքում է թիրախային լսարանին: Սակայն, ընդհանուր առմամբ այդ ոլորտը երկրում դեռ զարգացած չէ և հաճախ նման տիպի հաղորդագրությունները հասցեատերերի, կամ mail-սերվերների կողմից (ինչն ավելի վատ է) ընկալվում են որպես սպամ: PanARMENIAN.Net-ի թղթակիցը փորձել է պարզել, թե իրականում ինչ վիճակում է գտնվում էլեկտրոնային մարքեթինգը Հայաստանում և ինչ է հարկավոր անել այդ ոլորտի զարգացման համար: | Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը Ռոբոտներ Դալին ու Մալին, դասական արվեստն ու ամսագիրը թերթելու հաճույքը Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների |