Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելը շատ գրավիչ է իրանցի գնորնդների համար

Հայաստանի անշարժ գույքի շուկայում հիմանական ակտիվություն ստեղծողները արտասահամանում բնակվող մեր հայրենակիցներն են, որոնց մեծ մասը այլ երկրների քաղաքացիներն են

Ազատ ու անկաշկանդ միջավայրը, Իրանին սահմանակից լինելը, ինչպես նաև Իրանի համար կանխատեսելի գործընկերոջ և հարևանի իմիջը նպաստում են, որպեսզի Հայաստանը հետաքրքիր ու մրցունակ լինի Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների համար: Հաճախակի այցելությունները սրնթաց կարող է վերաճել Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու ցանկության:

PanARMENIAN.Net - Համաձայն ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հաշվետվության, 2010 ՀՀ-ում գույքի նկատմամաբ իրականացվել է 173,983 գործարք, որոնց քանակը անշարժ գույքի շուկայի վերլուծությունների համաձայն 2009 թվականի համեմատ աճել է 12,6 տոկոսով: Մատուցվող ծառայությունների գծով 2010թ. նախատեսված 2.795,0 մլն դրամի դիմաց գանձվել է 3.264,3 մլն դրամ (աճը 16.8%): Եկամուտների և ծախսերի` ՀՀ պետական բյուջե փոխանցվող դրական տարբերությունը կազմել է 539,6 միլիոն դրամ:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի անշարժ գույքի շուկայում հիմանական ակտիվություն ստեղծողները արտասահամանում բնակվող մեր հայրենակիցներն են, որոնց մեծ մասը այլ երկրների քաղաքացիներն են: Չնայած այն բանին, որ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն առանձին տեղեկատվություն չի տրամադրում օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ-ում անշարժ գույքի գնման վերաբերյալ, այնուամենայնիվ, նրանց ներկայությունն այս ոլորտում ակնհայտ է: Ինչպես նշում են անշարժ գույքի շուկայում միջնորդ կազմակերպությունները, Ռուսաստանում բնակվող քաղաքացիներից հետո առավել ակտիվ են այս դաշտում Իրանի քաղաքացիները, ինչպես ազգությամբ հայերը, այնպես էլ իրանցիները:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Ակցեռն» անշարժ գույքի գործակալության նախագահ Հակոբ Բաղդասարյանը, եթե համեմատենք անշարժ գույքի շուկայում ներկա իրավիճակը այն պատկերի հետ, որը տիրում էր վերջին 3-4 տարում, ապա կարելի է արձանագրել, որ բավականին պասիվացել է ԱՄՆ-ից, Եվրոպայից ազգությամբ հայերի ներդրումները անշարժ գույքի շուկայում: “Հայաստանում անշարժ գույք ձեռքբերող օտարերկրյա քաղաքացիների ցուցակում 1 տեղը զբաղեցնում են իհարկե ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցները: Իրանում բնկավող մեր քաղաքացիները և ծագումով իրանցիները այդ ցուցակում 2-ն են:

Իրանի քաղաքացիների համար Հայաստանը գրավիչ երկիր է, մանավանդ երիտասարդների համար: Դա կարելի է բացատրել այն տեսանկյունից, որ Հայաստանում նրանց համար ազատություններն ավելի շատ են: Նովրուզի օրերին մեզ հիմնականում դիմում են բնակարան վարձակալելու համար: Սովորաբար իրանցիները միանգամից չեն շտապում ներդրում անել: 3-5 անգամ այցելելով Հայաստան` նրանք նոր մտադրվում են գույք գնել մեր երկրում”,- ասաց Բաղդասարյանը, նշելով, որ իրանցի գնորդները հետաքրքրված են թե բնակարանների և առանձնատների ձեռք բերմամբ, թե հողատարծաքների գնմամբ հիմնականում Երևանում կամ մայրաքաղաքին մոտ վայրերում: “Ակցեռն”-ի նախագահի գնահատմամաբ թյուր է այն կարծիքը, թե Իրանի քաղաքացիները հետաքրքրված են Երևանի Հյուսիսային պողոտայում բնակարան ձեռք բերմամբ:

Բաղդասարյանը, անդրադառնալով հասարակության մեջ առկա մտահոգությանը կապված իրանցիների կողմից Հայաստանում անշարժ գույքի ձեռք բերման ակտիվացող տեմպերով, նշեց, որ դրանք ինչ որ տեղ հասկանալի են, միևնույն ժամանակ ընդգծեց, որ պետք է ոչ թե վանել իրանցի գնորդներին, այլ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որպեսզի նրանց հետ զուգահեռ Հայսատանում անշարժ գույք գնելու հարցում հետաքրքրություն ցուցաբերեն նաև ալլ երկրների, հատկապես եվրոպական պետությունների քաղաքացիները:

Esco անշարժ գույքի գործակալության տնօրն Սուրեն Աղաբեկյանը որակական փոփոխություններ է նկատում իրանցի գնորնդների շրջանում: «Եթե առաջ գնորդները հիմնականում փոքր բիզնեսով զբաղվողներն էին, ապա հիմա Հայաստանում անշարժ գույք ունենալ ցանկանում են նաև ավելի խոշոր գործարարները, ովքեր ունեն նաև ֆինանասական լայն հնարավորություններ: Նրանք պատրաստ են մոտ 75 մլն դրամի սահմաններում գործարքներ կատարել Հայաստանի անշարժ գույքի շուկայում: Պահանջարկը հիմնականում ուղղված է Արաբկիր, Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջաններ: Կենտրոնի նկատմամաբ այնքան էլ մեծ հետաքրքրություն չեն ցուցաբերում»,- նկատում է Esco գործակալության տնօրենը, մատնանշելով, որ իրանցիների “գույքային” հետաքրքրութունը հիմանականում պայմանավորված է նրանով, որ այսօր Իրանի համար Հայաստանը կանխատեսելի գործընկեր և հարևան է:

Եթե օտարերկրացիների կողմից Հայաստանում բնկարան կամ առանձնատուն գնելը հայ հասարակության մոտ ակնհայտ մտահոգություններ չի առաջացնում, նույնը չի կարելի ասել հողատարածքների վաճառքի մասին: ՀՀ Սահմանադրության համաձայն, Հայաստանում արգելվում է հողի վաճառքն արտասահմանցի քաղաքացիներին, բայց ոչ իրավաբանական անձանց:

Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանն առաջարկում է խստացնել արտասահմանցիներին Հայաստանի սահմանամերձ հողերի վաճառքի պայմանները: Պատգամավոր Առաքելյանը շարունակում է աշխատել Հայաստանի Հողային օրենսգրքով նախատեսված օրենսդրական փոփոխությունների վրա:

Նա առաջարկում է փոփոխություններ կատարել, համաձայն որոնց արտասահմանցիներին կարգելվի Հայաստանի սահմանամերձ գոտիներում գտնվող հողատարաշքներ գնել: «Այն երկրներում, որտեղից Հայաստանում հողամասեր գնելու նպատակով ժամանում են արտասահմանցիները, սահմանամերձ հողերի վաճառքը հիմնականում արգելված է, օրինակ` Իրանում, Թուրքիայում, մի շարք եվրոպական երկրներում: Հայաստանն այսօր շատ գրավիչ երկիր է դարձել ոչ միայն եվրոպացիների, այլև իրանցիների, այդ թվում` ադրբեջանական արմատներով իրանցիների համար, որոնք մեծ հաճույքով անշարժ գույք և հող են ձեռք բերում Հայաստանում: Խնդիրը նրանում է, որ մենք չենք պատկերացնում, թե որքան կարևոր է մեր հողերի պաշտպանությունը, և չենք կարգավորել այդ հարցն օրենսդրական մակարդակով»,- ասաց պատգամավորը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում:

Այս համատեքստում Ռուզան Առաքելյանը բերեց Պաղեստինի ու Իսրայելի օրինակը, երբ հրեաները հողեր գնեցին Պաղեստինից` նրան կանգնեցնելով տարածքների կորստի փաստի առջև: Պատգամավորը նշեց, որ այսօր անվտանգության և պաշտպանության տեսակետից Հայաստանի սահմաններն ու սահմանամերձ տարածքները բարձիթողի վիճակում են:

Ինչպես նշեց Առաքելյանը, իր կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխություններն ուղղված են ոչ թե արտասահմանյան ներդրումների դեմ, այլ ավելի շուտ Հայաստանի սահմանամերձ տարածքների պաշտպանության ամրապնդմանը: «Մենք պարտավոր ենք հենց այսօր մտածել մեր անվտանգության մասին: Չի կարելի հողեր նվիրել արտասահմանցիներին: Հողը ժողովրդի, այլ ոչ թե առանձին անձանց սեփականությունն է»,- ասաց Առաքելյանը:

Ինչպես նշում են անշարժ գույքի շուկայում միջնորդ կազմակերպությունները, Հայաստանի անշարժ գույքի շուկան պետք է դիտարկել որպես կարևոր ներդրումային ոլորտ հանրապետության տնտեսական կյանքում, ուստի անհրաժեշտ է ամեն կերպ խրախուսել, ոչ միայն իրանցիների, այլ նաև այլ երկրների քաղաքացիների ներդրումները անշարժ գույքի շուկայում:

Բայցևայնպես պետք չէ անտեսել նաև “Հողային օրենսգրքում” համապատսխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, ինչը միանգամայն բխում է ՀՀ անվտանգության շահերից: Մերձավոր Արևելքի հայտնի օրինակը պետք է ազդանշան լինի մեզ համար:

Եկատերինա Պողոսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---