Facebook-ում ստեղծված խումբը մայիսի 6-ին Երևանում նստացույց կմեկնարկի հանուն քաղբանտարկյալների ազատման

5 մայիսի 2011 - 08:30 AMT  16:57 GMT
Մայիսի 4-ի երեկոյի դրությամբ ակցիային մասնակցելու ցանկություն են հայտնել ավելի քան 200 հոգի

53 ազգային եվրոպական ասոցիացիաների ակումբները կարող են ընդունել «Աղքատության դեմ հանդիպումը»

5 մայիսի 2011 - 08:29 AMT  16:57 GMT
Խաղն ընդունող երկրին` նրա մասնավոր հատվածին, կառավարությանն ու բոլոր բնակիչներին, առաջարկվում է միավորվել աղքատության դեմ պայքարում

Ադրբեջանը շարունակում է սադրանքները շփման գծում միջազգային հանրությամբ թողտվությամբ

3 մայիսի 2011 - 18:35 AMT  16:57 GMT
Ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, դրանով հանդերձ հայտարարելով, որ միջնորդների կամ ղարաբաղյան հակամարտության մեջ շահագրգիռ կողմերի ոչ մի հայտարարություն հաշվի չի առնվում: Ելնելով դրանից՝ դիպուկահարները սպանելու են հայ զինվորներին, իսկ Իլհամ Ալիևը սպառնալու է և շանտաժի ենթարկելու ԼՂՀ-ին և իհարկե միջազագային հանրությանը:

Նախաճգնաժամյան փուլի եկամուտներին վերադառնալու համար հայկական բանկերից կպահանջվի 2 տարի

30 ապրիլի 2011 - 12:51 AMT  16:57 GMT
Ապրիլի 28-ին Երևանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, որին մասնակցել են երկրում գործող 21 առևտրային բանկերի ղեկավարները: Նախագահի հետ անցկացվող խորհրդակցությունները դրական խթան են հաղորդում գործարարներին, որոնք արծարծում են կուտակված հարցերը, այդ թվում հարկային քաղաքականության ոլորոտում, գտնում է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: «Կան գործոններ, որոնք խանգարում են բանկերին առավել ռիսկային վարկավորման դիմել կամ նվազեցնել տոկոսադրույքները: Բնականաբար, տոկոսադրույքները մտահոգում են նախագահին: Ինձ թվում է, որ նման հանդիպումները թույլ կտան մեղմել այդ անհանգստությունը»,-ասել է նա: Ըստ ՀՀ ԿԲ ղեկավարի, բանկերի խնդիրների լուծումը թույլ կտա նվազեցնել առկա ռիսկերը, ինչն իր հերթին կհանգեցնի տոկոսադրույքների նվազեցման: Ջավադյանը հայտնել է նաև, որ պայմանավորվածությունը բանկերի ղեկավարների հետ հանդիպման մասին վաղուց է ձեռք բերվել և այդ հանդիպումները հետևողական բնույթ են կրելու:

Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին չինական նախազգուշացումը

26 ապրիլի 2011 - 16:38 AMT  16:57 GMT
Հայ ազգային կոնգրեսի վերջին ցույցերը հասարակության մեջ շատ հարցեր են ծնել: Իշխանությունների հետ ՀԱԿ-ի պայքարի կտրուկ փոփոխությունը, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն իշխանությունների հետ երկխոսության անհրաժեշտության մասին և դրան ՀԱԿ-ի պատրաստակամությունը հետքրքիր քննարկումներ են ծնել քաղաքական գործիչների և փորձագետների շարքում ու տարաբնույթ լուրեր հասարկության մեջ: Գլխավոր հարցը, որին բոլորը փորձում են պատասխան գտնել` իսկապես Լևոն Տեր-Պետրոսյանը գործարքի է գնացել իշխանությունների հետ, թե նրա հայտարարությունները միայն տակտիկական հնարք են իշխանությունների դեմ պայքարում:

Գործատու և աշխատանք փնտրող Հայաստանում, ինչպես ընտրել միմյանց

26 ապրիլի 2011 - 14:11 AMT  16:57 GMT
Աշխատանքային հայտարարություններ տարածող կայքերի քանակը Հայաստանում վերջին մի քանի տարիներին ավելացել է և շարունակում է ավելանալ։ Թե որքանով են օգտակար և հարմարավետ այս կայքերը թե՛ աշխատանք փնտրողի, թե՛ գործատուի համար, պարզել է PanARMENIAN.Net-ի թղթակիցը։
Հայ օլիգարխներն անցանկալի պատմական կառույցներից ձերբազատվելու լավ միջոց են գտել

Հայ օլիգարխներն անցանկալի պատմական կառույցներից ձերբազատվելու լավ միջոց են գտել

7 ապրիլի 2011 - 14:59 AMT  16:57 GMT
Հայաստանի մշակույթի նախարարության ենթակայության տակ այսօր գործում է երեք կառույց, որոնք զբաղվում են Հայաստանում հուշարձանների պահպանությամբ: Նրանց աշխատանքի բնույթը պրակտիկորեն չի տարբերվում: Բոլոր երեք կառույցներն էլ «պահպանում են» ՀՀ տարածքում գտնվող հուշարձանները: Ըստ ՀՀ օրենքի, այդ կառույցների կողմից պահպանվում են միայն այն հուշարձանները, որոնք գտնվում են ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության պետական ցուցակում: Այսինքն, եթե որևէ արձան չի մտնում այդ ցուցակի մեջ, ապա այն չի կոչվում հուշարձան և չի վերահսկվում նրանց կողմից:

Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելը շատ գրավիչ է իրանցի գնորնդների համար

7 ապրիլի 2011 - 14:27 AMT  16:57 GMT
Ազատ ու անկաշկանդ միջավայրը, Իրանին սահմանակից լինելը, ինչպես նաև Իրանի համար կանխատեսելի գործընկերոջ և հարևանի իմիջը նպաստում են, որպեսզի Հայաստանը հետաքրքիր ու մրցունակ լինի Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների համար: Հաճախակի այցելությունները սրնթաց կարող է վերաճել Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու ցանկության:
---