Ադրբեջանը շարունակում է սադրանքները շփման գծում միջազգային հանրությամբ թողտվությամբ

ԵԱՀԿ և ԵԱՀԿ ՄԽ-ը սահամանափակվում են «շփման գծում լարվածության անթույլատրելիության մասին» հայտարարություններով

Ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, դրանով հանդերձ հայտարարելով, որ միջնորդների կամ ղարաբաղյան հակամարտության մեջ շահագրգիռ կողմերի ոչ մի հայտարարություն հաշվի չի առնվում: Ելնելով դրանից՝ դիպուկահարները սպանելու են հայ զինվորներին, իսկ Իլհամ Ալիևը սպառնալու է և շանտաժի ենթարկելու ԼՂՀ-ին և իհարկե միջազագային հանրությանը:

PanARMENIAN.Net - Ինչպես միշտ վերջին ժամանակները հայ զինծառայողների սպանությունները տեղի են ունեցել բառացիորեն Լիտվայի նախագահի այցի նախօրեին: Դա պատահականություն չէ. Բաքուն բավականին ինքնատիպ է դիմավորում եվրոպական և համաշխարհային կառույցների ներկայացուցիչներին: Կարելի է ասել, որ դա արդեն ստեղծված ավանդույթ է: Նորություն չէ նաև այն, որ հրադադարի ռեժիմի խախտման մեղքը գցվում է Հայաստանի վրա: Ամենայն հավանականությամբ, Եվրախորհրդարանի ղեկավար Եժի Բուզեկիի այցին, որը նախատեսված է մայիսի 18-ին, ԼՂ և Ադրբեջանի զորքերի շփման գծում ևս մեկ խախտում է լինելու: Ճիշտ է, հնարավոր է Ադրբեջանի կողմից սադրանք լինի նաև մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը: Բաքուն ամեն կերպ ցանկանում է ընդգծել, որ պատրաստ է ուժով վերադարձնել Լեռնային Ղարաբաղը և նույնիսկ նոր «ժամանակավոր» անուն հորինել Արցախի Հանրապետության համար՝ «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք»:

Վերջին դեպքերը զորքերի շփման գծում սկսում են անհանգստացնել, որովհետև անպատժելիությունը միշտ մեծ չարիք է ծնում: ԵԱՀԿ և ԵԱՀԿ ՄԽ-ը սահամանափակվում են «շփման գծում լարվածության անթույլատրելիության մասին» հայտարարություններով՝ անցկացնելով դիտարկումներ, արդյունքում ադրբեջանական ստորաբաժանումներն ավելի հաճախ են հարձակվում ԼՂՀ ՊԲ դիրքերի վրա:

Ադրբեջանի սադրանքները, բնականաբար, անպատիժ չեն մնում: ԼՂՀ Պաշտպանության բանակն ադեկտվատ պատասխան է տալիս, որի մասին ադրբեջանական կողմը լռում է: Կորուստները հետագայում վերագրվում են դժբախտ դեպքերին՝ ադրբեջանական քարոզչության հին ու փորձված մեթոդ: Բաքուն սովոր է նաև հայ զինծառայողների մահվան մեջ մեղադրել հենց հայ զինվորներին: Ահա և վերջին միջադեպի ժամանակ Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության պետ Էլդար Սաբիրօղլուն հայտարարել է, որ հայ զինծառայողները սպանվել են ոչ թե Ադրբեջանի դիպուկահարներից կրակոցների արդյունքում, այլ իրար մեջ ծագած վիճաբանությունների:

«Այդ հայտարարություններն ընդամենը Սաբիրօղլիի հանդուգն երևակայության արդյունք են: Նա, երևում է, շփոթել է ադրբեջանական բանակում տեղի ունեցող միջադեպերի հետ: Հայ զինծառայողները սպանվել են հակառակորդների կողմից արձակված կրակոցների արդյունքում»,- ասել է Արցախի Հանրապետության ՊՆ մամլո քարտուղար Սենոր Հասրաթյանը և հավելել, որ սադրիչ գործողությունների համար Ադրբեջանը ստանում է և ապագայում շարունակելու է ստանալ հայկական կողմից ադեկվատ պատասխան և ստիպված է լինելու ապրել մշտական վախի մեջ:

Ի տարբերություն ընթացիկ տարվա նախորդ շաբաթների, անցած յոթնօրյակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շեշտակի աճ:

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, շաբաթվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից սահմանահատվածի ողջ երկարությամբ հրադադարի պահպանման ռեժիմըխախտել է շուրջ 350 անգամ` արձակելով ավելի քան 2700 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդի ակտիվությունը ճնշվել է, հաղորդում է ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը:

Վերջին շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծի ողջ երկարությամբ ծավալած նախահարձակ գործողությունները, որոնք հիմնականում իրականացվում են դիպուկահար զինատեսակներից, մեկ անգամ ևս փաստում են այն իրողությունը, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն չի կատարում միջազգային տարբեր մակարդակներում տեղի ունեցած բանակցություններում ձեռք բերված հրադադարի ռեժիմի պահպանման պահանջները, այլև առավել լկտի ու սանձարձակ բնույթ է հաղորդել իր ագրեսիվ ձեռնարկումներին:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---