Տնտեսություն. Եվրոպական միրգը և բանջարեղենը մեծ պահանջարկ չունեն, իսկ ահա տեղականը կէժանանա ընթացիկ ամսումԱրդեն հունիսին Հայաստանում կնկատվի մրգերի և բանջարեղենի գների նվազում, որոնց ծավալներն ամբողջությամբ կբավարարեն ոչ միայն ներքին շուկան, այլ նաև կարտահանվեն 4 հունիսի 2011 Հայաստանը, հետևելով Ռուսաստանի օրինակին, նույնպես արգելել է բանջարեղենի, մասնավորապես` վարունգի, լոլիկի, պղպեղի ներկրումը Եվրոպայից: Այդ մասին հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Մենք ամեն տեսակի եվրոպական բանջարեղենի ներկրումն արգելելու մասին հայտարարեցինք` կապված որոշ եվրոպական երկրներում աղիքային վարակի Սպորտ. Հայաստանի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը` թիմի ֆուտբոլիստների, և մի քիչ էլ մարզչի մասինՀենրիխ Մխիթարյան. Աստված տա, որպեսզի մենք շարունակենք աշխատել միասին երկար տարիներ և հասնենք նոր բարձունքների 3 հունիսի 2011 Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի խնդրանքով ներկայացրել է թիմակիցներին, ընդգծելով, թե ինչ դեր ունի յուրաքանչյուրը և ինչպիսի որակներով է առանձնանում: Հայաստան և աշխարհ. Եվ Հայաստանը, և Իսրայելը երկար և քարքարոտ ուղի են անցել անկախության համարՉնայած նրան, որ տասնամյակներ շարունակ հրեական լոբբին թուրքամետ դիրքորոշում է զբաղեցրել, վերջին ժամանակները նրա պահվածքում նկատվում են փոփոխություններ 3 հունիսի 2011 Վերջին ժամանակներն իսրայելական թեման ամենատարածվածներից մեկն է հայկական քաղաքական միջավայրում և դա պատահական չէ: Հայերի և հրեաների միջև ընդհանուր շատ բան կա ոչ միայն մշակութային և քաղաքակրթական առումով, այլ նաև անկախության հասնելու միջոցների: Երկու երկրներն էլ անցել են երկար, քարքարոտ և արյունոտ ուղի, մինչև կարողացել են հաստատվել իրենց պատմական հողերում: Քաղաքականություն. Հայաստանում քաղաքական երկխոսության շեքսպիրյան կրքերըՄայիսի 31-ի ցույցին ՀԱԿ ղեկավարությունը ստիպված կլինի որոշ հարցերի պատասխանը տալ և նախանշել գործունեության հետագա ուղին 30 մայիսի 2011 Վերջին ամիսներին Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենագլխավոր թեման գործող իշխանությունների և Հայ ազգային կոնգրեսի միջև քաղաքական երկխոսությունն է: Միաժամանակ, լսելով հայ քաղաքական գործիչների և փորձագետների հայտարարություններն այդ չարաբաստիկ երկխոսության մասին, երբմեն տպավորություն է ստեղծվում, որ հետևում ես Շեքսպիրի ողբերգություններից մեկին: Մեկ իշխանությունների և ՀԱԿ ներկայացուցիչների համլետյան ապրումները` «լինի, թե չլինի» Հայաստանում քաղաքական երկխոսություն, մեկ «Ժառանգության» և այլ ընդդիմադիր կուսակցությունների հասցեին մեղադրանքներ այդ երկխոսության հանդեպ Օթելլոյի խանդի մեջ, իսկ երբեմն էլ նախազգուշացումներ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, որ նրան այդ նույն երկխոսության արդյունքում սպասվում է Լիր արքայի ճակատագիրը: Հասարակություն. Արա Թադևոսյան. ԵՄԱ-ն ճշմարտության վերջին ատյա՞նն էԻր պատասխանի մեծ մասը ԵՄԱ-ի նախագահը նվիրել է ոչ թե բանավեճի առարկային, այլ իմ կենսագրության փաստերին, որը, իմ կարծիքով, հասարակական հետաքրքրության առարկա չէ: 25 մայիսի 2011 Վերջերս բանավեճ է ծավալվել իմ ու Երևանի մամուլի ակումբի նախագահի միջև: Ձեր ուշադրությանն եմ առաջարկում իմ արձագանքը ԵՄԱ-ի նախագահ Բորիս Նավասարդյանի վերջին հայտարարությանը: Ես, իհարկե, սպասում էի, որ Երեւանի մամուլի ակումբի /ԵՄԱ/ նախագահ Բորիս Նավասարդյանը կպատասխանի իմ` մայիսի 10-ին հրապարակված «Տեղեկատվական վեճերի «միապետություն»» սյունակին: Սակայն, խոստովանեմ, ինձ համար անակնկալ էր պարոն Նավասարդյանի պատասխանի ոճը: ՏՏ ոլորտ. Գործատու և աշխատանք փնտրող Հայաստանում, ինչպես ընտրել միմյանցԱրփինե Գրիգորյան. Յուրաքանչյուր աշխատանք փնտրող կարիք ունի իմանալ, թե ինչու՞ է գործատուն գրավիչ 26 ապրիլի 2011 Աշխատանքային հայտարարություններ տարածող կայքերի քանակը Հայաստանում վերջին մի քանի տարիներին ավելացել է և շարունակում է ավելանալ։ Թե որքանով են օգտակար և հարմարավետ այս կայքերը թե՛ աշխատանք փնտրողի, թե՛ գործատուի համար, պարզել է PanARMENIAN.Net-ի թղթակիցը։ Մշակույթ. Հայ օլիգարխներն անցանկալի պատմական կառույցներից ձերբազատվելու լավ միջոց են գտելԵրևանի հուշարձանների պահպանության պետական ցուցակում ընդգրկված է 97 բնակելի շենք,սակայն կան բազմաթիվ շենքեր, որոնք արդեն ապամոնտաժվել են 7 ապրիլի 2011 Հայաստանի մշակույթի նախարարության ենթակայության տակ այսօր գործում է երեք կառույց, որոնք զբաղվում են Հայաստանում հուշարձանների պահպանությամբ: Նրանց աշխատանքի բնույթը պրակտիկորեն չի տարբերվում: Բոլոր երեք կառույցներն էլ «պահպանում են» ՀՀ տարածքում գտնվող հուշարձանները: Ըստ ՀՀ օրենքի, այդ կառույցների կողմից պահպանվում են միայն այն հուշարձանները, որոնք գտնվում են ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության պետական ցուցակում: Այսինքն, եթե որևէ արձան չի մտնում այդ ցուցակի մեջ, ապա այն չի կոչվում հուշարձան և չի վերահսկվում նրանց կողմից: | Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը Ռոբոտներ Դալին ու Մալին, դասական արվեստն ու ամսագիրը թերթելու հաճույքը Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների |