Եվ Հայաստանը, և Իսրայելը երկար և քարքարոտ ուղի են անցել անկախության համար

Չնայած նրան, որ տասնամյակներ շարունակ հրեական լոբբին թուրքամետ դիրքորոշում է զբաղեցրել, վերջին ժամանակները նրա պահվածքում նկատվում են փոփոխություններ

Վերջին ժամանակներն իսրայելական թեման ամենատարածվածներից մեկն է հայկական քաղաքական միջավայրում և դա պատահական չէ: Հայերի և հրեաների միջև ընդհանուր շատ բան կա ոչ միայն մշակութային և քաղաքակրթական առումով, այլ նաև անկախության հասնելու միջոցների: Երկու երկրներն էլ անցել են երկար, քարքարոտ և արյունոտ ուղի, մինչև կարողացել են հաստատվել իրենց պատմական հողերում:

PanARMENIAN.Net - 93 տարի առաջ Սարդարապատում տարած փայլուն հաղթանակից հետո, երբ սակավաթիվ հայկական զորքերը մարտնչեցին հսկայական թուրքական բանակի դեմ և հաղթեցին, հիմնվեց Հայաստանի Առաջին հանրապետությունը: Եվ մեր մեղքը չէր, որ այն գոյատևեց ընդամենը 2 տարի` ուժը բոլշևիկների և Թուրքիայի կողմն էր, որն ի դեմս նրանց տեսավ հայերի ոչնչացման հիանալի գործընկերոջ: Ճիշտ է, լիակատար բնաջնում չստացվեց` ստեղծվեց Երկրորդ հանրապետությունը, իսի հետո` Երրորդ: Եվ այդ ողջ ընթացքում Հայաստանը պատերազմեց, եթե ոչ միշտ զենքով, ապա խոսքով:

Համարյա նույնը տեղի է ունեցել Իսրայելի Պետության հետ: Ստեղծվելով 1947-ին այն իսկույն ենթարկվեց արաբական պետությունների հարձակումներին: Իսրայելի գոյության ողջ ընթացքում եղել են 7 կամ 8 խոշոր պատերազմներ, չխոսելով փոքր ընդհանուրմների և ահաբեկչությունների մասին, որոնք տեղի են ունենում համարյա ամեն օր: Բայց Վեցօրյա պատերազմը «ուրիշ» պատերազմ է: Այն սկսվեց 1967-ի հունիսի 5-ին և Ունիսթոն Չերչիլի և Ռենդոլֆ Չերչիլի բնորոշմամբ ամենակայծակնային և որոշիչ հաղթանակներից էր, որը երբևէ իմացել է աշխարհը: «4 օրում իսրայելցիները ջախջախեցին եգիպտացիների հպարտ 100-անոց բանակը: Խորհրդային արտադրության հազարավոր մեքենաներ և տանկեր բռնագրավվել են և ոչնչացվել: Մարդկային կազմի որակական գերազանցությունը, հատկապես սպայական կազմի, իսրայելցիների կայուն գիտակցությունը, որ նրանք կռվում են իրենց երկրի գոյության և իրենց կանանց ու երեխաների կյանքի համար, նրանց անկոտորւմ վճռականությունը, որոշումների ընդունման ճկունությունը և արագությունը` ահա այն որոշիչ գործոնները, որոնցով կարելի է բացատրել իսրայելցիների հաղթանակը», գրում են նրանք «Վեցօրյա պատերազմ» գրքում:

Շրջապատված լինելով իսլամական պետություններով, որոնք թելադրում են նավթի համաշխարհային շուկաների կանոնները, Հայաստանին և Իսրայելին դժվար էր աշխարհին առաջարկել ավելի հետաքրքիր բան: Պետք է ասել, որ Երուսաղեմը պատվով դուրս եկավ իրեն առաջարկված խաղից և արտադրում է զենք, մշակում է բարձր տեխնոլոգիաներ և մի շարք ոլորտներում դարձել է եթե ոչ անփոխարինելի, ապա կարևոր: Հայաստանը դեռևս, ցավոք սրտի, դժվարանում է դուրս գալ համաշխարհային շուկա` մինչև հիմա հենվելով արտահանման ավանդական տեսակների վրա` կոնյակ, գինի, տեքստիլ , այն էլ սահամանփակ քանակությամբ: Այդ ամենն, իհարկե, քիչ է…

Բայց ամենագլխավորը` Հայաստանի և Իսրայելի բանակներն ընդունակ են պայքարել ցանկացած հակառակորդի դեմ, և դա ճշմարտություն է: Նման պետությունները շեշտը դնում են ոչ թե քանակի, այլ որակի վրա, և այն ամենաբարձր մակարդակում է` իզուր չէ, որ միջազգային փորձագետները և վերլուծաբաններն արդարացի կերպով երկու բանակներն էլ համարում են ամենամարտունակը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում:

Դե հավանաբար չի կարելի շրջանցել հայկական և հրեական լոբբին ԱՄՆ-ում և մի շարք երկիրներում: Չնայած նրան, որ տասնամյակներ շարունակ հրեական լոբբին թուրքամետ դիրքորոշում է զբաղեցրել, վերջին ժամանակները նրա պահվածքում նկատվում են փոփոխություններ: Իսրայելի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը, ուղղված արաբների հետ «խաղաղության», ստիպում է հրեական պետությանը վերանայել արտաքին քաղաքական գերակայությունները: Չի կարելի ասել, որ հայ-իսրայելական հարաբերություններն ակնթարթորեն կդառնան դաշնակցային, ովոհետև առկա է Ադրբեջանի գործոնը: Բայց տեղաշարժ կա և այն կարող է հանգեցնել որակապես նոր իրավիճակի զարգացման, որի հետ Բաքուն ստիպված կլինի հաշտվել:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---