Վիգեն Բարսեղյան.

ՓՄՁ վարկավորման ծրագրի վերջնական նպատակը բիզնեսին աջակցելն է և տնտեսության արտադրական ոլորտը զարգացնելը

23 հուլիսի 2011
Վիգեն Բարսեղյան
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում եկել են նման հետևության. ժամանակակից պայմաններում բիզնեսը պետք է օպտիմալացնի իր ֆինանսական հոսքերը, կապված նրա հետ, որպեսզի բավարար ռեսուրսային բազայի առկայության դեպքում ավելի ճկուն քաղաքականություն վարի բանկային տոկոսադրույքների գծով: Բանկը հավակնոտ պլաններ ունի՝ վարկային պորտֆելն ավելացնել 50 տոկոսով՝ հասցնելով այն 200 մլն դոլարի, միաժամանակ 2011-ի վերջին բանկի փոքր և միջին ձեռնարկատիրության պորտֆելը կհասնի 10 մլն դոլարի: Իսկ ահա այն մասին, թե որքան ուժեղ է մրցակցությունն այս հատվածում և որ ոլորտն է ՓՄՁ համար դարձել առավել շահութաբեր, PanARMENIAN.Net-ի հետ հարցազրույցում պատմել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վիգեն Բարսեղյանը:

Վլադիմիր Իսաև և Չարլզ ՄքՔեթիՆևիլ.

Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել Opera Mini-ի նորարարությունները Հայաստան բերելու համար

19 հուլիսի 2011
Վլադիմիր Իսաև և Չարլզ ՄքՔեթիՆևիլ
Opera Software ընկերության ստանդարտների տնօրեն Չարլզ ՄքՔեթիՆևիլը և հաղորդակցությունների գծով մենեջեր Վլադիմիր Իսաևը հյուրընկալվեցին վերջերս Երևանում կայացած BarCamp Yerevan 2011-ին: Նրանք PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմեցին, թե ինչպես է Opera Software -ը եկամուտ ստանում՝ ունենալով օգտագործողների համար անվճար արտադրանք։ Վլադիմիր Իսաևը խոստովանեց, որ տպավորված է. Հայաստանում Opera Software-ի նկատմամբ կա մեծ հետաքրքրություն։

Արտակ Եդիգարյան, Էդգար Մալաքյան և Մարկոս Պիզելի..

Արտակի ամենասիրած տոնը Հաղթանակի օրն է, Էդգարը տպավորված է Իտալիայով, իսկ Մարկոսը նախընտրում է Հայաստանի հավաքականի կարմիր մարզահագուստը

1 հունիսի 2011
Արտակ Եդիգարյան, Էդգար Մալաքյան և Մարկոս Պիզելի.
Այս անգամ Հայաստանի հավաքականի և Երևանի «Փյունիկի» ֆուտբոլիստներ Արտակ Եդիգարյանը, Էդգար Մալաքյանը և Մարկոս Պիզելին պատմել են PanARMENIAN.Net-ի թղթակցին այն մասին, թե ինչպես են սկսել զբաղվել ֆուտբոլով, ով է ֆուտբոլիստներից ամենաշատը հարվածում իրենց ոտքերին, ինչպես են նրանք պատկերացնում հայկական ֆուտբոլը 5 տարի անց և ինչպիսին են պատկերացնում աշխարհի իրենց հավաքականը, որտեղ խաղում են, նրանց կարծիքով, մոլորակի ամենաուժեղ ֆուտբոլիստները:

Արամ Սաֆարյան և Հայկ Բաբուխանյան..

Կանխատեսելը, թե կմասնակցի արդյոք Դ. Մեդվեդևը Ռուսաստանի նախագահական ընտրություններին, անշնորհակալ գործ է

20 մայիսի 2011
Արամ Սաֆարյան և Հայկ Բաբուխանյան.
Վերջին օրերի համաշխարհային քաղաքականության ամենանշանակալի իրադարձություններից է դարձել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի մամլո ասուլիսը, որի ժամանակ նա պատասխանել է հարցերի ամենալայն շրջանակի: PanARMENIANNet-ը հարցում է կատարել հայ քաղաքական գործիչների շարքում նրանց կարծիքը ՌԴ նախագահի մամլո ասուլիսի մասին իմանալու համար: Այդ մասին իրենց կարծիքներով PanARMENIAN.Net-ի հետ կիսվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը և «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը:

Բրայան Ֆոլ.

Ամռանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հնարավոր է որոշակի առաջընթաց

2 մայիսի 2011
Բրայան Ֆոլ
Օրերս Երևանում էր գտնվում Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլը, որը միաժամանակ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման հարցերով Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչն է: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Բրայան Ֆոլը պատասխանել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների, հայ-բրիտանական հարաբերությունների մասին:

Բեկոր Փափազյան.

Հայաստանը զբոսաշրջության բնագավառում կարող է արագ և բեկումնային զարգացում գրանցել

14 մարտի 2011
Բեկոր Փափազյան
Արդեն մի քանի տարի է , ինչ զբոսաշրջությունը Հայաստանի կառավարության կողմից հռչակվել է որպես տնտեսության զարգացման գերակա ոլորտներից մեկը: Չնայած պետության և մասնավոր հատվածի կողմից ձեռնարկվող քայլերին, այս ոլորտը կարիք է զգում մշտական ուշադրության ու նորարարական մոտեցումների: Հայաստանի կառավարության և ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպական միության, Միջին Արևելքի առաջատար գործարարների համագործակցության հիմքի վրա ստեղծված Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործունեության առաջնահերթություններից մեկը պետություն-մասնավոր հատված փոխգործակցության միջոցով ազգային մրցունակության հասելն է ինչպես առողջապահության, կրթության, այնպես էլ զբոսաշրջության և այլ ոլորտներում: Զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրների, անելիքների ու նորարարական մտահղացումների իրականացման ուղիների մասին PanARMENIAN.Net գործակալության հետ զրույցում պատմել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը:

Կլաուդիա Կարդինալե.

Ինձ դուր է գալիս կերպարանափոխվել, և ես սիրում եմ աշխատել ցնորված ռեժիսորների հետ

13 հուլիսի 2010
Կլաուդիա Կարդինալե
Նա ինքն իրեն բնորոշում է որպես մի կին, որն ավելի քան 130 կյանք է ապրել` խաղալով աշխարհի լավագույն ռեժիսորների 130 ֆիլմերում: Նա կարողացել է նվաճել աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանց սրտերը, բայց , նրա խոսքով, «չընկնել նրանց թակարդը»: Հայաստանում նրա հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ձևավորվեց այն բանից հետո, երբ նա մարմնավորեց գլխավոր հերոսի մորը Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված հայկական մի ընտանիքի պատմությունը: Իր ստեղծագործական ճանապարհի մասին լեգենդար Կլաուդիա Կարդինալեն պատմեց PanARMENIAN.Net-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում:
 
---