Վիկ Դարչինյան.

Լավագույն հանգիստն ինձ համար Հայաստանում ընտանիքիս հետ հանգիստն է, և ես շատ եմ սիրում ծովային խոհանոց

2 սեպտեմբերի 2011
Վիկ Դարչինյան
PanARMENIAN.Net-ը ներկայացնում է IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի հարցազրույցի երկրորդ մասը բռնցքամարտիկ Էվանս Մբամբայի դեմ մենամարտից առաջ: Հայերի ամենասիրած մարզիկը PanARMENIAN.Net-ի թղթակցին պատմել է իր ընտանիքի և սիրած ճաշատեսակների մասին, կիսվել ապագայի պլաներով և դիմել իր բազմահազար երկրպագուներին:

Հենրիկ Նավասարդյան.

Քաղաքապետարանը նախատեսում է 50 տոկոսով կրճատել շահագործվող միկրոավտոբուսների թիվը

29 օգոստոսի 2011
Հենրիկ Նավասարդյան
Վերջին շրջանում հասարարկական տրանսպորտի հետ կապված հարցերը ամենաակտուալների թվում են: Երթուղային տաքսիների ցածր որակի ու ավելի շատ ավտոբուսների անհրաժեշտության մասին խոսում են թե հասարակությունը, թե Երևանի քաղաքապետարանը: Սակայն եթե հասարակությունն ու ակտիվիստները առավել հստակ են ձևակերպում իրենց պահանջները` պահանջելով արժանապատիվ երթևեկություն, չծխող ու սափրված վարորդներ, ապա քաղաքապետարանի տված տվյալները շատ մակերեսային են ու հիմնականում առանց ստույգ ժամկետների: PanARMENIAN.Net-ի թղթակիցը դիմել է Երևանի քաղաքապետարան` պարզելու,թե կոնկրետ երբ կներկրվեն խոստացված ավտոբուսները, հարմարեցված են արդյոք դրանք հաշմանդամների համար և երբ վերջնականապես դուրս կգան միկրոավտոբուսները: Հարցերին պատասխանել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

Վիգեն Բարսեղյան.

ՓՄՁ վարկավորման ծրագրի վերջնական նպատակը բիզնեսին աջակցելն է և տնտեսության արտադրական ոլորտը զարգացնելը

23 հուլիսի 2011
Վիգեն Բարսեղյան
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում եկել են նման հետևության. ժամանակակից պայմաններում բիզնեսը պետք է օպտիմալացնի իր ֆինանսական հոսքերը, կապված նրա հետ, որպեսզի բավարար ռեսուրսային բազայի առկայության դեպքում ավելի ճկուն քաղաքականություն վարի բանկային տոկոսադրույքների գծով: Բանկը հավակնոտ պլաններ ունի՝ վարկային պորտֆելն ավելացնել 50 տոկոսով՝ հասցնելով այն 200 մլն դոլարի, միաժամանակ 2011-ի վերջին բանկի փոքր և միջին ձեռնարկատիրության պորտֆելը կհասնի 10 մլն դոլարի: Իսկ ահա այն մասին, թե որքան ուժեղ է մրցակցությունն այս հատվածում և որ ոլորտն է ՓՄՁ համար դարձել առավել շահութաբեր, PanARMENIAN.Net-ի հետ հարցազրույցում պատմել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վիգեն Բարսեղյանը:

Վլադիմիր Իսաև և Չարլզ ՄքՔեթիՆևիլ.

Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել Opera Mini-ի նորարարությունները Հայաստան բերելու համար

19 հուլիսի 2011
Վլադիմիր Իսաև և Չարլզ ՄքՔեթիՆևիլ
Opera Software ընկերության ստանդարտների տնօրեն Չարլզ ՄքՔեթիՆևիլը և հաղորդակցությունների գծով մենեջեր Վլադիմիր Իսաևը հյուրընկալվեցին վերջերս Երևանում կայացած BarCamp Yerevan 2011-ին: Նրանք PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմեցին, թե ինչպես է Opera Software -ը եկամուտ ստանում՝ ունենալով օգտագործողների համար անվճար արտադրանք։ Վլադիմիր Իսաևը խոստովանեց, որ տպավորված է. Հայաստանում Opera Software-ի նկատմամբ կա մեծ հետաքրքրություն։

Արամ Սաֆարյան և Հայկ Բաբուխանյան..

Կանխատեսելը, թե կմասնակցի արդյոք Դ. Մեդվեդևը Ռուսաստանի նախագահական ընտրություններին, անշնորհակալ գործ է

20 մայիսի 2011
Արամ Սաֆարյան և Հայկ Բաբուխանյան.
Վերջին օրերի համաշխարհային քաղաքականության ամենանշանակալի իրադարձություններից է դարձել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի մամլո ասուլիսը, որի ժամանակ նա պատասխանել է հարցերի ամենալայն շրջանակի: PanARMENIANNet-ը հարցում է կատարել հայ քաղաքական գործիչների շարքում նրանց կարծիքը ՌԴ նախագահի մամլո ասուլիսի մասին իմանալու համար: Այդ մասին իրենց կարծիքներով PanARMENIAN.Net-ի հետ կիսվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը և «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը:

Բրայան Ֆոլ.

Ամռանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հնարավոր է որոշակի առաջընթաց

2 մայիսի 2011
Բրայան Ֆոլ
Օրերս Երևանում էր գտնվում Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլը, որը միաժամանակ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման հարցերով Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչն է: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Բրայան Ֆոլը պատասխանել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների, հայ-բրիտանական հարաբերությունների մասին:

Ջեյմս Ապպատուրայ.

Ղարաբաղյան հակամարտության հարցում ՆԱՏՕ-ի դիրքորոշումն անփոփոխ է. Ալյանսը սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերը

16 դեկտեմբերի 2010
Ջեյմս Ապպատուրայ
Չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին` երկիրը հաջող կերպով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ: Նոյեմբերին Հայաստանը ԱԳ նախարարի և պաշտպանության նախարարի մակարդակով Լիսաբոնում մասնակցեց ՆԱՏՕ գագաթնաժողովին, որի շրջանակներում կողմերը կարծիքներ փոխանակեցին երկկողմանի հարաբերությունների շուրջ: Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ներկա մակարդակի, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարների, ղարաբաղյան հակամարտության շուրջ Ալյանսի մոտեցումների և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմեց Հարավային Կովկասի և և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը:

Կլաուդիա Կարդինալե.

Ինձ դուր է գալիս կերպարանափոխվել, և ես սիրում եմ աշխատել ցնորված ռեժիսորների հետ

13 հուլիսի 2010
Կլաուդիա Կարդինալե
Նա ինքն իրեն բնորոշում է որպես մի կին, որն ավելի քան 130 կյանք է ապրել` խաղալով աշխարհի լավագույն ռեժիսորների 130 ֆիլմերում: Նա կարողացել է նվաճել աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանց սրտերը, բայց , նրա խոսքով, «չընկնել նրանց թակարդը»: Հայաստանում նրա հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ձևավորվեց այն բանից հետո, երբ նա մարմնավորեց գլխավոր հերոսի մորը Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված հայկական մի ընտանիքի պատմությունը: Իր ստեղծագործական ճանապարհի մասին լեգենդար Կլաուդիա Կարդինալեն պատմեց PanARMENIAN.Net-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում:
 
---