Սփյուռքի ոսկերիչները երազում են Հայաստանի ազատ տնտեսական գոտում աշխատելու մասին

24 սեպտեմբերի 2011 - 17:32 AMT  17:24 GMT
Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) ցուցահանդեսի շրջանակում Երևանում կայացել է «AJA դերը Հայաստանի ոսկերչական արդյունաբերությունը միջազգային ոսկերչական հանրությանը ինտեգրելու գործում» խորագրով համաժողով: Համաժողովի ընթացքում քննարկվել է երկրի ոսկերչության ոլորտի զարգացման գործում Հայաստանի շահագրգռված պետկառույցների և առաջատար հայկական ոսկերչական ընկերությունների համագործակցության ճանապարհները:

Անկախության տոնի առթիվ տեղի ունեցած զորահանդեսի հետգրություն

23 սեպտեմբերի 2011 - 18:03 AMT  17:24 GMT
Երևանում տեղի ունեցած զարահանդեսը, ըստ իրերի տրամաբանության, պետք է սառը ջուր լցներ Ադրբեջանի գլխին, որը սիրում է առիթով և անառիթ սուր ճոճել և հայտարարություններ անել. «Գնանք, հաղթենք, մենք ամենաուժեղն ենք» և այլն: Ընդ որում դա ասվում է ուղղակի այնպես և ավելի շուտ Ալիևների կլանի համար, որի բանակն օրըստօրե թուլանում է և խրվում կոռուպցիայի մեջ:
Երևանի կանգառների «էվոլյուցիան»` համասեռամոլներից մինչև էլեկտրոնային վահանակներ

Երևանի կանգառների «էվոլյուցիան»` համասեռամոլներից մինչև էլեկտրոնային վահանակներ

19 սեպտեմբերի 2011 - 09:25 AMT  17:24 GMT
Երևանի քաղաքացիներն ու զբոսաշրջիկները, հայտնվելով անծանոթ փողոցի անծանոթ կանգառում, հաճախ չեն կարողանում հասկանալ՝ որ երթուղայիններն են այդ հատվածով անցնում և որն ուր է գնում։ Այնինչ քաղաքակիրթ երկրներում սա շատ վաղուց այլևս խնդիր չէ։Մի քանի տարի առաջ Երևանի կանգառներում տեղադրվեցին անցնող երթուղայինների համարներով ցուցանակներ։ Սակայն տեղադրումից մի քանի շաբաթ անց ցուցանակներն ամբողջովին պատված էին անհասկանալի, հաճախ անհեթեթ հայտարարություններով։ Կանգառներում մարդիկ ավելի շուտ կարող են իմանալ՝ որտեղ ինչ բնակարան է վաճառվում, ինչպես լինել «հայեցի ու հայրենասեր», ինչպես պայքարել ՀՀՇ-ի ու համասեռամոլների դեմ՝ մոռանալով ցուցանակի սկզբնական դերի մասին։ Այսքանից հետո բնական է, որ ամենուր ականատես ենք լինում շատ ծանոթ մի երևույթի, երբ մոտենում ու հարցնում են՝ «Ապեր, 82 համարը ստեղով անցնո՞ւմ ա» կամ «Հոպար, Ավան հասնո՞ւմ ես»։
Վարդան Մինասյանը և նրա ֆուտբոլիստները հայ ժողովրդին նվիրեցին «EURO-2012» անունով երազանքը

Վարդան Մինասյանը և նրա ֆուտբոլիստները հայ ժողովրդին նվիրեցին «EURO-2012» անունով երազանքը

10 սեպտեմբերի 2011 - 16:56 AMT  17:24 GMT
Մեկուկես տարում Հայաստանի հավաքականի 37-ամյա մարզիչ Վարդան Մինասյանը ստեղծեց համերաշխ և կուռ թիմ, որը միշտ, դուրս գալով խաղադաշտ, ցուցաբերում է իսկական թիմային խաղ: Մարզչի մոտ նկատվում է առաջընթաց ապրելու և թիմն իր ետևից տանելու ցանկություն:
Հարկադրված «Կազան»

Հարկադրված «Կազան»

23 հունիսի 2011 - 19:36 AMT  17:24 GMT
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը Կազանում աննկարագրելի իրարարանցում է առաջացնում ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում: Սակայն ինչո՞վ է տարբերվում այն նախկիններից: Ի՞նչ ակնկալել այդ հանդիպումից: Կստորագրվե՞ն արդյոք հանդիպմանը ինչ-որ փաստաթղթեր: Բոլոր այս հարցերը մի քանի շաբաթ շարունակ արդեն խանգարում են հայերի և ադրբեջանցիների հանգիստ քունը` անկախ սեռից, տարիքից մասնագիտությունից:

Գործատու և աշխատանք փնտրող Հայաստանում, ինչպես ընտրել միմյանց

26 ապրիլի 2011 - 14:11 AMT  17:24 GMT
Աշխատանքային հայտարարություններ տարածող կայքերի քանակը Հայաստանում վերջին մի քանի տարիներին ավելացել է և շարունակում է ավելանալ։ Թե որքանով են օգտակար և հարմարավետ այս կայքերը թե՛ աշխատանք փնտրողի, թե՛ գործատուի համար, պարզել է PanARMENIAN.Net-ի թղթակիցը։
Հայ օլիգարխներն անցանկալի պատմական կառույցներից ձերբազատվելու լավ միջոց են գտել

Հայ օլիգարխներն անցանկալի պատմական կառույցներից ձերբազատվելու լավ միջոց են գտել

7 ապրիլի 2011 - 14:59 AMT  17:24 GMT
Հայաստանի մշակույթի նախարարության ենթակայության տակ այսօր գործում է երեք կառույց, որոնք զբաղվում են Հայաստանում հուշարձանների պահպանությամբ: Նրանց աշխատանքի բնույթը պրակտիկորեն չի տարբերվում: Բոլոր երեք կառույցներն էլ «պահպանում են» ՀՀ տարածքում գտնվող հուշարձանները: Ըստ ՀՀ օրենքի, այդ կառույցների կողմից պահպանվում են միայն այն հուշարձանները, որոնք գտնվում են ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության պետական ցուցակում: Այսինքն, եթե որևէ արձան չի մտնում այդ ցուցակի մեջ, ապա այն չի կոչվում հուշարձան և չի վերահսկվում նրանց կողմից:
---