Հայաստան և աշխարհ. Եվրոպայի ճգնաժամը և «Արևելյան գործընկերությունը»EP-ն առայժմ թափ է առնում և նրա հիմնական խնդիրն այսօր ռուսական էներգակիրներից կախվածությունը որոշ չափով նվազեցնելն է: Հենց այդ պատճառով էլ ներգրավված է Ադրբեջանը 30 սեպտեմբերի 2011 Վարշավայում տեղի ունեցավ «Արևելյան գործընկերության» (Eastern Partnership) հերթական գագաթնաժողովը: ԵՄ նախաձեռնությունն ինքին բավական հետաքրքիր է և ներգրավվում է հետխորհրդային տարածքում Եվրամիությանն մասնակցության ընդլայնման շրջանակներում: ԱՊՀ երկրների մասնակցությունը ծրագրին, որոնք հակամարտություններ ունեն և արդեն 20 տարի չեն կառավարվում գերտերությունների կողմից, որոշակի նմանություններ ունեն ՎՈՒԱՄ կազմակերպության հետ, որն ավելի վաղ մտածվել է որպես նախագիծ` ուղղված հակամարտությունների լուծմանը: Հասարակություն. Ճանապարհորդություն ժամանակի մեջ. Հայաստանի գլխավոր ժամացույցի պատահական ծնունդն ու պատմությունըԿոնկրետ հայտնի չէ, թե երբ է սկսել աշխատել, բայց հայտնի է, որ յոթանասուն տարվա ընթացքում կանգ է առել միայն 2-3 ժամով 26 սեպտեմբերի 2011 Երևանում ամեն առավոտ սկսվում է Հանրապետության հրապարակում` Հայաստանի կառավարության շենքի աշտարակում գտնվող քաղաքի գլխավոր ժամացույցի զանգից: Կարելի է ասել, որ այդ ժամացույցը քաղաքի «առաջին» ժամացույցն է. մեզնից շատերը ականատես են եղել, թե ինչպես են Հանրապետության հրապարակի անցորդները ժամը ճշտում հենց այդ ժամացույցի միջոցով: Այդ ժամացույցի զանգը մեզ հիշեցնում է, որ մենք ինչ-որ տեղից ուշանում ենք կամ արդեն ուշացել ենք, հիշեցնում է նաև, որ ժամանակն անվերադարձ գնում է: Բայց էլ ի՞նչ գիտենք մենք այդ ժամացույցի մասին: Բացարձակապես ոչինչ: Օրեցօր երևանցիներն անտարբեր անցնում են ժամացույցի կողքով` անգամ չկասկածելով դրա հարուստ պատմության մասին: Տնտեսություն. Սփյուռքի ոսկերիչները երազում են Հայաստանի ազատ տնտեսական գոտում աշխատելու մասինԱշխարհի ոսկերչական արտադրանքի շուրջ 7 տոկոսը բաժին է ընկնում Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը (AJA) 24 սեպտեմբերի 2011 Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) ցուցահանդեսի շրջանակում Երևանում կայացել է «AJA դերը Հայաստանի ոսկերչական արդյունաբերությունը միջազգային ոսկերչական հանրությանը ինտեգրելու գործում» խորագրով համաժողով: Համաժողովի ընթացքում քննարկվել է երկրի ոսկերչության ոլորտի զարգացման գործում Հայաստանի շահագրգռված պետկառույցների և առաջատար հայկական ոսկերչական ընկերությունների համագործակցության ճանապարհները: ![]() Քաղաքականություն. ՀԱԿ վերջին հանրահավաք. Լևոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքական և ներքաղաքական նոր ուղերձներըԼևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ սեպտեմբեր-հոկտեմբերին Հայաստանում քաղաքական ճգնաժամի հաղթահարման գործում լուրջ բեկում կլինի 24 սեպտեմբերի 2011 Սեպտեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցավ ընդդիմադիր ՀԱԿ հանրահավաքը, որը հերթական անգամ հավաքեց արդեն ավանդական դարձած մի քանի հազար ցուցարարների, սակայն տեղի ունեցած հանրահավաքում ավելի կարևոր էին ՀԱԿ ղեկավարների ելույթները, մասնավորապես, նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի: ՀԱԿ առաջնորդն իր ելույթում մի շարք ուղերձներ հղեց ինչպես համաշխարհային հանրությանը, այնպես էլ Հայաստանի իշխանություններին և հասարակությանը: Սպորտ. Վարդան Մինասյանը և նրա ֆուտբոլիստները հայ ժողովրդին նվիրեցին «EURO-2012» անունով երազանքըՀայկական ֆուտբոլի պատմության ողջ ընթացքում Հայաստանի հավաքականն առաջին անգամ իրական շանս ունի` պայքարելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար: Այս ճանապարհին Հայաստանի հավաքականը մեծ քայլ կատարեց` արտագնա խաղերում պարտության մատնելով Անդորրայի և Սլովակիայի հավաքականներին 3:0 և 4:0 խոշոր հաշիվներով: Եթե Անդորրայի նկատմամբ հաղթանակին ոչ ոք չէր կասկածում, ապա Սլովակիայի նկատմամբ նման վստահ և ֆանտաստիկ հաղթանակը ստեղծեց համընդհանուր ցնծություն Հայաստանում և արտասահմանում: 10 սեպտեմբերի 2011 Մեկուկես տարում Հայաստանի հավաքականի 37-ամյա մարզիչ Վարդան Մինասյանը ստեղծեց համերաշխ և կուռ թիմ, որը միշտ, դուրս գալով խաղադաշտ, ցուցաբերում է իսկական թիմային խաղ: Մարզչի մոտ նկատվում է առաջընթաց ապրելու և թիմն իր ետևից տանելու ցանկություն: ՏՏ ոլորտ. Գործատու և աշխատանք փնտրող Հայաստանում, ինչպես ընտրել միմյանցԱրփինե Գրիգորյան. Յուրաքանչյուր աշխատանք փնտրող կարիք ունի իմանալ, թե ինչու՞ է գործատուն գրավիչ 26 ապրիլի 2011 Աշխատանքային հայտարարություններ տարածող կայքերի քանակը Հայաստանում վերջին մի քանի տարիներին ավելացել է և շարունակում է ավելանալ։ Թե որքանով են օգտակար և հարմարավետ այս կայքերը թե՛ աշխատանք փնտրողի, թե՛ գործատուի համար, պարզել է PanARMENIAN.Net-ի թղթակիցը։ Մշակույթ. Հայ օլիգարխներն անցանկալի պատմական կառույցներից ձերբազատվելու լավ միջոց են գտելԵրևանի հուշարձանների պահպանության պետական ցուցակում ընդգրկված է 97 բնակելի շենք,սակայն կան բազմաթիվ շենքեր, որոնք արդեն ապամոնտաժվել են 7 ապրիլի 2011 Հայաստանի մշակույթի նախարարության ենթակայության տակ այսօր գործում է երեք կառույց, որոնք զբաղվում են Հայաստանում հուշարձանների պահպանությամբ: Նրանց աշխատանքի բնույթը պրակտիկորեն չի տարբերվում: Բոլոր երեք կառույցներն էլ «պահպանում են» ՀՀ տարածքում գտնվող հուշարձանները: Ըստ ՀՀ օրենքի, այդ կառույցների կողմից պահպանվում են միայն այն հուշարձանները, որոնք գտնվում են ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության պետական ցուցակում: Այսինքն, եթե որևէ արձան չի մտնում այդ ցուցակի մեջ, ապա այն չի կոչվում հուշարձան և չի վերահսկվում նրանց կողմից: | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |