12
iPhone 4S-ի վաճառքի առաջին օրը Apple-ի բաժնետոմսերի արժեքն աճել է 3%-ով

iPhone 4S-ի վաճառքի առաջին օրը Apple-ի բաժնետոմսերի արժեքն աճել է 3%-ով

16 հոկտեմբերի 2011 - 18:52 AMT  13:30 GMT
Շուկայի վերլուծաբանները կարծում են, որ iPhone 4S-ը ռեկորդ կսահմանի՝ վաճառվելով 2-3 միլիոն օրինակ առաջին ուիքենդի ընթացքում
Հռոմում ցուցարարները հրկիզել են պաշտպանության նախարարության շենքը, տուժել է 70 հոգի

Հռոմում ցուցարարները հրկիզել են պաշտպանության նախարարության շենքը, տուժել է 70 հոգի

16 հոկտեմբերի 2011 - 17:17 AMT  13:30 GMT
Ոստիկանությունը, ի պատասխան անկարգությունների, մասնակիցների նկատմամբ կիրառել է արցունքաբեր գազ

Պենտագոնն ամբողջությամբ դուրս կբերի իր զորքերն Իրաքից 2012-ին

16 հոկտեմբերի 2011 - 17:14 AMT  13:30 GMT
Ապագայում անհրաժեշտության դեպքում և Բաղդադի թույլտվությամբ հնարավոր է ԱՄՆ զինվորականների զորավարժությունների անցկացում Իրաքի տարածքում
Թուրքերը բարկացել են «Եվրամիության» վրա

Թուրքերը բարկացել են «Եվրամիության» վրա

16 հոկտեմբերի 2011 - 17:09 AMT  13:30 GMT
Էրդողանը խոստացել է «կոշտ պատասխան միջոցներ» ձեռնարկել, եթե Նիկոսիան շարունակի միակողմանի կարգով շահագործել Միջերկրական ծովում ածխաջրածինների հանքավայրը
Windows 7-ը դարձել է աշխարհում ամենահայտնի օպերացիոն համակարգը

Windows 7-ը դարձել է աշխարհում ամենահայտնի օպերացիոն համակարգը

16 հոկտեմբերի 2011 - 16:01 AMT  13:30 GMT
StatCounter գրաֆիկի համաձայն, Windows XP-ին համաշխարհային շուկայում բաժին է ընկնում 38,66 տոկոս, Windows 7-ին՝ 40,21

Հայաստանում առաջին անգամ նշում են Գյուղատնտեսության ոլորտի աշխատողի օրը

15 հոկտեմբերի 2011 - 18:54 AMT  13:30 GMT
2011-ի օգոստոսի դրությամբ Հայաստանում գյուղատնտեսության արտադրանքի համախառն արդյունքը կազմել է 131,5 մլրդ դրամ, ինչը 62 տոկոսով ավել է 2010-ի նույն շրջանից: Այդ մասին հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Ոլորտի ձեռքբերումների շարքում նախարարը հատուկ նշել է հացահատիկի արտադրությունը, ինչը գյուղնախարարության կողմից մշակված և կառավարության կողմից հավանության արժանացած 2010-2014թթ. երկրում սերմնաբուծության զարգացման ծրագրի իրագործման արդյունքն է: Նա հիշեցրել է, որ անցյալ տարի ՌԴ-ից Հայաստան է բերվել 950 տոննա ցորենի բարձրակարգ սերմ, իսկ 2011-ի սեպտեմբերիn` լրացուցիչ 1150 տոննա, որոնք արդեն բաժանվել են ֆերմերային տնտեսություններին:

Իլհամ Ալիևի «վատ ավանդույթները»

14 հոկտեմբերի 2011 - 18:28 AMT  13:30 GMT
Ղարաբաղաադրբեջանական հակամարտության տարիներին Բաքվում հայտնվել են «ավանդույթներ», որոնցից գլխավորը՝ սադրանքները և անկայունությունը ԼՂՀ ՊԲ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Ընդ որում, ադրբեջանցի դիպուկահարների ակտիվությունն այն ժամանակ է բարձրանում, երբ տարածաշրջան են ժամանում գերտերությունների ղեկավարներ կամ ընթանում է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Ադրբեջանն այս անգամ էլ չդավաճանեց իր սկզբունքներին և հերթական դեպքը սադրեց սահմանին Ֆրանսիայի նախագահի այցելության առիթով: Քանի դեռ Իլհամ Ալիևը հույսը դրել է գազի վրա, որով կարող է լցնել Nabucco-ն, ինչը կլանի հերթական «վարդագույն» երազանքն է և ոչ մի ընդհանուր բան չունի իրականության հետ, նա գործելու է շանտաժի և սպառնալիքի միջոցով: Ահա և հիմա, hոկտեմբերի 5-ին` ժամը 12:50-ի սահմաններում, Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի դիպուկահար կրակից տարբեր աստիճանի հրազենային վիրավորում են ստացել ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողներ Հենրիկ Խաչատրյանը (ծնված 1992թ., Ախուրյանի զինկոմիսարիատ) և Խաչատուր Սուքիասյանը (ծնված 1992թ., Մարտունու զինկոմիսարիատ): Կատարվում է հետաքննություն:
Երևանը վերածվելու է հիշողություն չունեցող մի քաղաքի՞

Երևանը վերածվելու է հիշողություն չունեցող մի քաղաքի՞

11 հոկտեմբերի 2011 - 19:25 AMT  13:30 GMT
Ինչպես արդեն հայտնի է, Երևանում ճանաչված ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը հիմնահատակ ավերված է: Ճարտարապետի տան տեղը վեր է խոյանալու հերթական հյուրանոցը: Ինտերնետի հայկական սեգմենտում վրդովմունքի ալիք բարձրացավ, Facebook սոցիալական ցանցում վանդալիզմի հակառակորդների խումբ ստեղծվեց, նույն Facebook-ում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի էջում հայտնվեցին կոչեր` դադարեցնելու Հայաստանի համար այդքան բան արած մարդու տան ոչնչացումը, սակայն ապարդյուն: Վերացավ ևս մեկ հայ երախտավորի հետքը, ով այդքան ահռելի ներդրում է ունեցել Հայաստանը շենացնելու գործում:
Հայաստանը մի օր կզրկվի ինտերնետից, քանի որ պետությունը «անելիք չունի» մալուխների անվտանգության հարցում

Հայաստանը մի օր կզրկվի ինտերնետից, քանի որ պետությունը «անելիք չունի» մալուխների անվտանգության հարցում

1 հոկտեմբերի 2011 - 18:27 AMT  13:30 GMT
2011-ի մարտի 28ին Վրաստանի տարածքում Մցխեթայի շրջանում Հայաստան եկող ինտերնետ մալուխները կտրվել էին։ Ինչպես հետագայում հայտնեցին, 75 ամյա վրացի տատիկը պղինձ փնտրելու նպատակով հողը փորելիս վնասել էր մալուխը։ Կնոջը բերման ենթարկեցին և հարուցեցին քրեական գործ։ Սա այս տարի Հայաստան եկող ինտերնետային մալուխների վթարներից ամենախոշորն էր, որին հաջորդեց ևս մի դեպք, այս անգամ Հայաստանի տարածքում։ Այս երկու վթարների արդյունքում Հայաստանի մեծ մասը զրկվել էր ինտերնետից։

ՀԱԿ վերջին հանրահավաք. Լևոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքական և ներքաղաքական նոր ուղերձները

24 սեպտեմբերի 2011 - 16:29 AMT  13:30 GMT
Սեպտեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցավ ընդդիմադիր ՀԱԿ հանրահավաքը, որը հերթական անգամ հավաքեց արդեն ավանդական դարձած մի քանի հազար ցուցարարների, սակայն տեղի ունեցած հանրահավաքում ավելի կարևոր էին ՀԱԿ ղեկավարների ելույթները, մասնավորապես, նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի: ՀԱԿ առաջնորդն իր ելույթում մի շարք ուղերձներ հղեց ինչպես համաշխարհային հանրությանը, այնպես էլ Հայաստանի իշխանություններին և հասարակությանը:
12
---