Իլհամ Ալիևի «վատ ավանդույթները»

Քանի դեռ Իլհամ Ալիևը հույսը դրել է գազի վրա, որով կարող է լցնել Nabucco-ն, ինչը կլանի հերթական «վարդագույն» երազանքն է և ոչ մի ընդհանուր բան չունի իրականության հետ, նա գործելու է շանտաժի և սպառնալիքի միջոցով

Ղարաբաղաադրբեջանական հակամարտության տարիներին Բաքվում հայտնվել են «ավանդույթներ», որոնցից գլխավորը՝ սադրանքները և անկայունությունը ԼՂՀ ՊԲ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Ընդ որում, ադրբեջանցի դիպուկահարների ակտիվությունն այն ժամանակ է բարձրանում, երբ տարածաշրջան են ժամանում գերտերությունների ղեկավարներ կամ ընթանում է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Ադրբեջանն այս անգամ էլ չդավաճանեց իր սկզբունքներին և հերթական դեպքը սադրեց սահմանին Ֆրանսիայի նախագահի այցելության առիթով: Քանի դեռ Իլհամ Ալիևը հույսը դրել է գազի վրա, որով կարող է լցնել Nabucco-ն, ինչը կլանի հերթական «վարդագույն» երազանքն է և ոչ մի ընդհանուր բան չունի իրականության հետ, նա գործելու է շանտաժի և սպառնալիքի միջոցով: Ահա և հիմա, hոկտեմբերի 5-ին` ժամը 12:50-ի սահմաններում, Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի դիպուկահար կրակից տարբեր աստիճանի հրազենային վիրավորում են ստացել ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողներ Հենրիկ Խաչատրյանը (ծնված 1992թ., Ախուրյանի զինկոմիսարիատ) և Խաչատուր Սուքիասյանը (ծնված 1992թ., Մարտունու զինկոմիսարիատ): Կատարվում է հետաքննություն:

PanARMENIAN.Net - Նույն օրը` ժամը 17.00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից, գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայող, 1987թ. ծնված Յուրի Սարգսյանը: Հայկական ստորաբաժանումները ստիպված են եղել պատասխան կրակ բացել, որպեսզի հակառակորդը լռի: Արդյունքում՝ մեկ սպանված մարդ ադրբեջանական կողմից:

Դա առաջին միջադեպը չէ, և ցավոք սրտի, ոչ վերջինը: Երբեմն թվում է, որ Ադրբեջանի համար իսկապես միևնույն է, որ տարածաշրջանի ապակայունացման համար պատասխանատվությունը գցում են հենց նրա վրա, և Ալիևը միշտ աջակցություն է գտնում «եղբայրական» Թուրքիայում: Ճիշտ է, թուրքական աջակցությունը, եթե դատել վերջին նորություններից, կարող է ավելի շատ ուղղված լինել դեպի ընդդիմությւոնը: Եթե դա իսկապես այդպես է, ապա Ալիևը չի կարող հույսը դնել ոչ մեկի վրա. Իրանը չի աջակցի, Վրաստանն այդքան էլ հուսալի դաշնակից չէ, Ռուսաստանը մի կողմ է քաշվելու, իսկ ԱՄՆ-ն և ԵՄ-ն հեռու են: Ահա և ստացվում է, որ Հայաստանին լուրջ բարտական բախումների սադրելու Բաքվի բոլոր փորձերի տակ միայն վախն է թաքնված: Սակայն, ինչ վերաբերվում է Թուրքիայի կողմից ադրբեջանական ընդդիմությանն աջակցելուն, ապա դա ավելի շուտ լրագրողական երևակայության պտուղ է կամ սխալ հասկացված դիրքորոշում:

Ադրբեջանում ընդդիմությունը բացակայում է, իսկ Էրդողանը խելացի քաղաքական գործիչ է և նա ավազի վրա ամրոց չի կառուցում՝ նախընտրելով նույն շանտաժի և սպառնալիքների քաղաքականությունը: Կարելի է նույնիսկ ասել, որ այդ քաղաքականությունը բնորոշ է բոլոր թուրք ժողովուրդների համար: Ճիշտ է, միշտ չէ, որ այն օգուտ է տալիս, բայց գրեթե միշտ լարվածության մեջ է պահում տարածաշրջանը: Հավանաբար բանը հետխորհրդային թուրքալեզու պետությունների նախագահների նորմալ հոգեվիճակի աստիճանի մեջ է: Այդ սկզբունքը գրեթե չի աշխատում Ղազախստանում, Ուզբեկստանում, Թուրքմենստանում, բայց շատ քիչ գործում է Ղրղզստանում: Եվ բանն այն չէ, որ Նուրսուլթան Նազարբաևը կամ Իսլամ Կարիմովը հարևաններին սպառնալու բան չունեն: Ունեն և բավական շատ: Բայց դաստիարակված լինելով խորհրդային համակարգով, նրանք ավելի շատ հավատարիմ են բյուզանդական ոճին՝ հասնել իրենց ուզածին նենգության և շողոքորթության միջոցով, իսկ հետո՝ սպառնալիքի: Հեյդար Ալիևը նույնպես տիրակալների այդ տեսակին էր պատկանում, բայց նրա որդին ոչինչ չի ժառանգել հորից բացի ազգանունից և պետությունից, որը նրան նվիրել են ափսեի վրա և որը նա կարող է կորցնել:

Ցավոք սրտի, ինչպես արդեն ասվել է վերևում, միջադեպերը և սադրանքները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ համաշխարհային հանրությունն ի դեմս ՄԱԿ, ԵԽԽՎ, ԵՄ ինստիտուտների չի քաշիԱդրբեջանի նախագահի սանձերը: Իսկ դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե Nabucco-ի համար Բաքվի գազի բացառիկության մասին բոլոր հեքիաթները հօդս ցնդեն, որովհետև առանց թուրքմենական գազի ոչ մի խողովակաշար լիարժեք չի լցվի, որպեսզի ազատի Եվրոպան «Գազպրոմի» կախվածությունից: Ինչ վերաբերվում է դիպուկահարներին շփման գծից հեռացնելու առաջարկից Ադրբեջանի հրաժարվելուն, մեր կարծիքով դա արվում է զուտ քարոզչական նպատակներով, որպեսզի բանակում մահացու դեպքերի և «երեխաների սպանության» մեղքը հնարավոր լինի բարդել ուրիշների վրա...

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---