19.12.2011-ի համար տեղեկատվություն չկա: Տնտեսություն. Հայ թոշակառուների խնայողությունները չպետք է բաժին ընկնեն օլիգարխներինՊարզվում է, որ Հայաստանում 2011-ին իրագործված կենսաթոշակային բարեփոխումների արդյունքը դարձել է մի քանի միլիարդ դրամ տնտեսելու հնարավորությունը 17 դեկտեմբերի 2011 Հայաստանում ամփոփել են մեկ տարի առաջ մեկնարկած կենսաթոշակային բարեփոխումների արդյունքները: Հայաստանի կառավարության որոշմամբ 2011թ հունվարի 1-ից Հայաստանն անցել է կամավոր կուտակային համակարգի, իսկ 2014թ-ից հանրապետությունում գործելու է պարտադիր կուտակային համակարգը, որի մեջ ներառվելու են 1974-ի հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիները: Հայաստան և աշխարհ. Հայերի վերաբնակեցման պատմությունը ադրբեջանական պատմագիտության քառուղիներումՍեփական թեզը հիմնավորելու համար ադրբեջանցիները ընտրում և հանրությանը ներկայացնում են միայն այն վկայությունները, որոնք մասնակիորեն խոսում են իրենց թեզի օգտին 17 դեկտեմբերի 2011 Ադրբեջանական պատմագիտության առանցքային հենասյուներից մեկը, որի վրա ադրբեջանցի պատմագետները հաճախ փորձում են կառուցել ներկայիս Հայաստանի հանրապետության և Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքների պատմականորեն ադրբեջանցիներին պատկանելու թեզը, հիմնված է 19-րդ դարի սկզբում Պարսկաստանից և Օսմանյան կայսրությունից ներկայիս Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքներ հայերի մասսայական վերաբնակեցման փաստերի վրա: Ըստ այս թեզի` ներկայիս Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքներում, նախքան 1826-1828 թ. տեղի ունեցած ռուս-պարսկական պատերազմը, տեղաբնակ ադրբեջանցիների թվաքանակը զգալիորեն գերազանցել է տեղաբնակ հայերի թվաքանակը, որը հետպատերազմյան ժամանակաշրջանում փոխվել է ռուսների կողմից այս տարածքներում հայերի մասսայական վերաբնակեցման պատճառով, ինչի արդյունքում ադրբեջանցիները աստիճանականորեն դուրս են մղվել իրենց պատմական տարածքներից` դրանք զիջելով հայերին: Հասարակություն. Հայաստանի նոր բրենդը. ԳամփռԿինոլոգ. «Դեռ Մովսես Խորենացին է գրել գամփռի մասին` մեծ գլխով, խորը հայացքով, սև մռութով...» 2 դեկտեմբերի 2011 2011 թվականի ապրիլի 27-ին Կինոլոգների միջազգային միությունը շան գամփռ ցեղատեսակը ճանաչել է հայկական՝ «Հայկական գելխեղդ՝ Գամփռ»։ Հայաստանի կինոլոգների միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանի կարծիքով, որը մեծ ավանդ ունի այս հարցում, գամփռը հայկական ցեղատեսակ ճանաչելը մեր ազգի հաղթանակն է, և պետք է անել հնարավորը՝ գամփռը կոնյակի ու ծիրանի նման Հայաստանի բրենդը դարձնելու համար։ Քաղաքականություն. Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է «Բարգավաճ Հայաստանին» համագործակցել կամ միայնակ տանգո չեն պարումԸնդդիմության վերջին հանրահավաքում գլխավոր լրատվական «ռումբը» դարձան ՀԱԿ առաջնորդի ներբողները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հասցեին 29 նոյեմբերի 2011 Նոյեմբերի 25-ին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) Երևանում անցկացրեց իր հերթական հանրահավաքը: Արդեն սովորական դարձած սակավաթիվ հանրահավաքների, նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջների, Երևան տանող փակ ճանապարհները պատճառ չբերելու կոչերի կողքին վերջին հանրահավաքը դեռ երկար ժամանակ քննարկումների և տարբեր ենթադրությունների թեմա կլինի: Մշակույթ. Եվ վերստին Զվարթնոց` տաճարի վերաստեղծման առաջարկԺողովուրդ, որը անտեսում է իր արարչական գագաթները դատապարտված է նաել միայն ոտքերի տակ 28 նոյեմբերի 2011 Եթե Կոստանդնուպոլսի սբ. Սոֆիայի տաճարը կամ Աթենքի մարմարակերտ Պարթենոնը լինեին ավերված վիճակում ապա ինչպիսի ուշադրություն կգրավեին այդ շինությունները և ինչքան հաճախ նրանց կհիշատակեին, կամ կպատկերեին: Զվարթնոցը միջնադարի շինարար արվեստի գլուխգործոցը իրենից այժմ ընդամենը ավերակ է ներկայացնում է ` հնագիտական պեղումների էքսպոզիցիա: Բայց այնքան է այն կատարյալ իր ձևով և կոնստռուկտիվ բովանդակությամբ, որ նույնիսկ փլատակ վիճակում ունի իր բացառիկ տեղը համաշխարաին արվեստի գանձարանում: Ճարտարագետ Կուզնեցով Ա.Վ. պնդում է, որ «Զվարթնոցը կառուցված Ներսես III օրոք իր վեհությամբ և շքեղությամբ պետք է գերազանցեր բոլոր մինչ այդ ստեղծված կառույցները» (Кузнецов А.В. Тектоника и конструкции центрических зданий. Т.1, -М: Гос. изд-во арх. и град-ва, 1951. с. 113): ՏՏ ոլորտ. Ե՞րբ կլուծվի Հայաստան-Արցախ ռոումինգյան «խառնաշփոթի» հիմնահարցըԴիանա Հովհաննիսյան. Որպես կանոն բիզնեսը փող է վաստակում ցանցից դուրս ստացած և կատարած զանգերի հաշվին 22 հոկտեմբերի 2011 Սովորաբար Հայաստանից Արցախ մեկնողները զարմանում են` Արցախը ռոումի՞նգ է, ինչո՞ւ, որքա՞ն են սակագները։ Հայաստանի բոլոր երեք բջջային օպերատորների դեպքում էլ գործում է Արցախի ռոումինգ ծառայությունը։ Եթե Արցախում գտնվող անձը ցանկանում է զանգահարել Հայաստան, ապա պետք է վճարի ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդ լինելու դեպքում րոպեն 140 դրամ, Orange Armenia-ի դեպքում` 165 դրամ, իսկ ԱրմենՏելի դեպքում` 170 դրամ։ Սպորտ. Վարդան Մինասյանը և նրա ֆուտբոլիստները հայ ժողովրդին նվիրեցին «EURO-2012» անունով երազանքըՀայկական ֆուտբոլի պատմության ողջ ընթացքում Հայաստանի հավաքականն առաջին անգամ իրական շանս ունի` պայքարելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար: Այս ճանապարհին Հայաստանի հավաքականը մեծ քայլ կատարեց` արտագնա խաղերում պարտության մատնելով Անդորրայի և Սլովակիայի հավաքականներին 3:0 և 4:0 խոշոր հաշիվներով: Եթե Անդորրայի նկատմամբ հաղթանակին ոչ ոք չէր կասկածում, ապա Սլովակիայի նկատմամբ նման վստահ և ֆանտաստիկ հաղթանակը ստեղծեց համընդհանուր ցնծություն Հայաստանում և արտասահմանում: 10 սեպտեմբերի 2011 Մեկուկես տարում Հայաստանի հավաքականի 37-ամյա մարզիչ Վարդան Մինասյանը ստեղծեց համերաշխ և կուռ թիմ, որը միշտ, դուրս գալով խաղադաշտ, ցուցաբերում է իսկական թիմային խաղ: Մարզչի մոտ նկատվում է առաջընթաց ապրելու և թիմն իր ետևից տանելու ցանկություն: | Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը Ռոբոտներ Դալին ու Մալին, դասական արվեստն ու ամսագիրը թերթելու հաճույքը Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների |