Հայ թոշակառուների խնայողությունները չպետք է բաժին ընկնեն օլիգարխներին

Հայ թոշակառուների խնայողությունները չպետք է բաժին ընկնեն օլիգարխներին

Պարզվում է, որ Հայաստանում 2011-ին իրագործված կենսաթոշակային բարեփոխումների արդյունքը դարձել է մի քանի միլիարդ դրամ տնտեսելու հնարավորությունը

Հայաստանում ամփոփել են մեկ տարի առաջ մեկնարկած կենսաթոշակային բարեփոխումների արդյունքները: Հայաստանի կառավարության որոշմամբ 2011թ հունվարի 1-ից Հայաստանն անցել է կամավոր կուտակային համակարգի, իսկ 2014թ-ից հանրապետությունում գործելու է պարտադիր կուտակային համակարգը, որի մեջ ներառվելու են 1974-ի հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիները:

PanARMENIAN.Net - Պարզվում է, որ Հայաստանում 2011-ին իրագործված կենսաթոշակային բարեփոխումների արդյունքը դարձել է մի քանի միլիարդ դրամ տնտեսելու հնարավորությունը: Ավելին, բացահայտվել են հին համակարգի անճշտությունները, առաջին հերթին հաշվառման ոլորտում, ինչը թույլ է տալու բացառել թոշակառուների կրկնակի հաշվառման դեպքերը, զգալիորեն կրճատվել են կոռուպցիոն ռիսկերը: Կառավարությունը նախատեսում է շարունակել այդ աշխատանքները հաջորդ տարում, որպեսզի քաղաքացիներն իրենց վրա փոփոխությունները:

Կառավարության ղեկավարի խոսքով, Հայաստանում անցկացվող կենսաթոշակային բարեփոխումները պետք է համահունչ լինեն համաշխարհային միտումներին, որպեսզի այսօրվա երիտասարդությունը, որը 20-30 տարի անց կանցնի թոշակի, ունենա ձևավորված կենսաթոշակային համակարգ: «Այս տեսանկյունից մենք պետք է ընտրենք ճիշտ մոդել, որպեսզի առավել արդյունավետ կառավարենք ռիսկերը»,-ընդգծել է նա:

Ինչպես ընդգծել է Տիգրան Սարգսյանը, կենսաթոշակային բարեփոխումների եռամակարդակ մոդելը ենթադրում է թոշակառուների համար ռիսկերի նվազում: Այն բաղկացած է, նախ և առաջ, բազային բաղադրիչից, որը ենթադրում է պետական սոցիալական երաշխիքներ այն քաղաքացիների համար, ովքեր ի վիճակի չեն իրենց ծերության ապահովման համար միջոցներ կուտակել:

Երկրորդ բաղադրիչը՝ պարտադիր է. յուրաքանչյուր աշխատունակ մարդ ինքը պետք է հոգա իր ծերության ֆինանսավորման մասին: Եվ երրորդ բաղադրիչը՝ կուտակայինն է, որի դեպքում քաղաքացին իր ցանկությամբ կարող է կուտակել լրացուցիչ միջոցներ: «Այս մոդելը արմատականորեն տարբերվում է մեզ մոտ գործող կենսաթոշակային համակարգից և հաշվի է առնում համաշխարհային միտումները»,-ընդգծել է վարչապետը: Այս համատեքստում նա հավելել է, որ այս բարեփոխումները ևս հիմնված են նրա վրա, որ փոխվում է մարդկանց աշխարհայացքը, քանի որ աշխատող քաղաքացին պետք է հասկանա, որ ինքն է պատասխանատու իր ապահով ծերության համար և ինքը պետք է ընտրի ֆոնդը, իսկ դա ենթադրում է որոշակի գրագիտություն և տեղեկացվածություն: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում ձևավորվելու է քաղաքացիների բանակ, որը կառավարության նկատմամբ իր միջոցների կառավարման համար պահանջատեր կլինի: 10 տարի անց այդ բանակը կբարձրացնի իր ֆինանսական և տնտեսական գիտելիքների մակարդակը, որը և կդառնա Հայաստանի տնտեսության զարգացման շարժիչ ուժը: Նրա խոսքով, միաժամանակ, Հայաստանի կառավարությունը պարտավոր է ստեղծել համապատասխան ենթակառույցները և ռիսկերը նվազեցնող համապատասխան ֆինանսական ֆոնդերի համար աշխատանքային միջավայր, որպեսզի քաղաքացիները վստահությամբ կուտակեն իրենց խնայողությունները:

«Սակայն այսօր ևս կառավարությունը չի մոռանում թոշակառուների մասին: Անգամ ճգնաժամային տարում կառավարությունն իրականցրել է իր պարտականությունները՝ չկրճատելով սոցիալական ոլորտի համար նախատեսվող ծախսերը, ավելին, մենք ավելացրել ենք այդ ծախսերը: «Մենք կշարունակենք այս մոտեցումը, արդեն 2012թ հունվարի 1-ից՝թոշակներն ու նպաստները 10% բարձրացնելով, ինչը կկրի հետևողական բնույթ»,- հավելել է նա:

2012թ.-ի հունվարի 1-ից կենսաթոշակային քարտերի համար զեղչեր կկիրառվեն: Այս մասին հայտնել է Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը՝ կենսաթոշակային առաջին տարեկան համաժողովի ժամանակ:

Նրա խոսքերով, այն թոշակառուները, ովքեր իրենց թոշակները ստանում են պլաստիկ քարտերով, հունվարի 1-ից, մասնավորապես, «Սթար» սուպերմարկետներ ցանցում քարտերով գնումներ կատարելու դեպքում բոլոր ապրանքների համար կստանան 5 տոկոս զեղչ: 550 հազար թոշակառուներից 89 հազարն արդեն օգտվում են պլաստիկ քարտերից: Քարտերը տրամադրել են Հայաստանում գործող 15 առևտրային բանկերը: 2012թ-ից Հայաստանում կներդրվի www.ePension.am միասնական կայքը, որի միջոցով կմատուցվեն օնլայն ծառայություններ, իսկ ահա 2014թ-ից հնարավոր կլինի ստուգել թոշակային հաշիվները:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսան բանակցություններ է վարում պոտենցիալ էմիտենտների հետ, որպեսզի նրանց նախապատրաստի թոշակային միջոցների հոսքին՝ համապատասխան գործիքների ներմուծման և կիրառման հաշվին: Այդ մասին հայտարարել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը: «Խոսքը գնում է այն բաժնետոմսերի, պարտատոմսերի մասին, որոնք հնարավոր կլինի ներդնել»,-մանրամասնել է նա:

Ինչպես կարծում է բորսայի տնօրենը, այսօրվա դրությամբ Հայաստանում դեռևս գրանցված չէ ոչ մի մասնավոր ֆոնդ, սակայն կան ընկերություններ, որոնք նախապատրաստում են ծրագիրը, ուսումնասիրում են հայկական շուկան, որը, բացի այդ, բավականաչափ մեծ չէ: «Ծրագրում ենք, որ 2012թ կպատրաստվի նրանց գործունեության համար համապատասխան բազա»,-ընդգծել է նա: Այս առնչությամբ Կոնստանտին Սարոյանը հավելել է, որ ծրագրվում է ներգրավել համաշխարհային առաջատար օպերատորների, որոնք ունեն կենսաթոշակային հիմնադրամների կառավարման բազմամյա փորձ, որոնք, հնարավոր է, կաշխատեն տեղի կազմակերպություների հետ համատեղ: «Ամբողջ հարցը Հայաստանում համաշխարհային բրենդերի հետաքրքրությունն առաջացնելու մեջ է, քանի որ թոշակային գումարները օլիգարխների գումարներ չեն: Դրանք մեր գումարներն են, որոնք պետք է կառավարվեն մասնագետ մասնակիցների կողմից»,- հայտարարել է նա:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ-ի գլխավոր տնօրենի կարծիքով, երկրում գործում է բավականին խիստ օրենսդրություն, որը բարձր պահանջներ է ներկայացնում կենսաթոշակային հիմնադրամների կառավարիչներին: «Հարցը էկոնոմիկայի պատրաստության և ներդրումային գործիքների մեջ է, քանի որ այժմ ռեալ կան միայն պետական պարտատոմսեր, իսկ մենք աշխատում ենք ընկեերությունների հետ, որպեսզի այդ արժեթղթերն այլընտրանք ունենան»,-ասել է նա:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---