18.04.2012-ի համար տեղեկատվություն չկա:

Կարեն Քոչարյան.

ՀՀԿ-ի համար ավելի հեշտ կլինի ընտրություններում հավաքել 40-45 տոկոս, քան «Օրինաց երկրի» համար՝ 5 տոկոս

22 փետրվարի 2012
Կարեն Քոչարյան
Մինչև Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մնացել են հաշված ամիսներ: Ինչպիսի՞ն կլինեն դրանք, ի՞նչ օրակարգ կներկայացնեն քաղաքական ուժերը, ինչպիս՞ի տեխնոլոգիաներ և մեթոդներ կկիրառեն, ինչպես նաև ինչպիսի՞ն կլինեն տարբեր կուսակցությունների շանսերն այդ ընտրություններում: Գալիք ընտրությունների մասին իր կարծիքով PanARMENIAN.Net-ի հետ կիսվել է անվանի հայ քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Արա Պետրոսյան.

Հայաստանը հեռանկարային երկիր է համաշխարհային հյուրանոցային ապրանքանիշերի համար

8 փետրվարի 2012
Արա Պետրոսյան
Հայաստանը հնագույն ժամանակներից հայտնի է իր հարուստ պատմամշակութային և բնական ժառանգությամբ, և այսօր զբոսաշրջությունը համարվում է նրա զարգացման գերակա ուղղություններից մեկը: Ավելին, նույնիսկ ճգնաժամի ընթաքում զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է աճ, չնայած նրան, որ համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերությունն անկում էր ապրում: Այցելությունների աճի ավելացումն ապահովելու նպատակով Հայաստանում ակտիվացել է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, ինչը և գրավել է համաշխարհային հյուրանոցային ապրանքանիշերի հետաքրքրությունը: Այն մասին, թե ինչպիսի ապրանքանիշեր են հետաքրքրություն դրսևորել Հայաստանի նկատմամբ, PanARMENIAN.Net-ի հետ հարցազրույցում պատմել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը:

Լյուդմիլա Կաչկան.

12 նովելների օգնությամբ կփորձենք ողջ աշխարհին ցույց տալ Հայաստանն ու հայ մարդուն

31 հունվարի 2012
Լյուդմիլա Կաչկան
Երևանում մեկնարկել են Հայաստանի ու հայերի մասին պատմող «Իմ սիրտ, Հայաստան» նոր գեղարվեստական ֆիլմի նախապատրաստական աշխատանքները, որը նախատեսվում է ավարտել 2013 թվականի հունվարին։ PanARMENIAN.Net-ի թղթակիցը զրուցել է նախագծի գլխավոր պրոդյուսեր, ազգությամբ լիտվացի, հայերի ու Հայաստանի հետ ոչ մի կապ չունեցող Լյուդմիլա Կաչկանի հետ, փորձել պարզել նախագծի նպատակն ու խնդիրները։

Վահագն Ծատուրյան.

2012-ին Երևանի հասարակական տրանսպորտում կներդրվի վճարման միասնական համակարգ

28 դեկտեմբերի 2011
Վահագն Ծատուրյան
2011-ին Երևանի քաղաքապետարանին կից գործող կառույցը՝ Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնն իրականացրել է ավելի քան 10 նորարար նախագծեր՝ ուղղված Երևանի տրանսպորտի, քաղաքային տնտեսության և այլ ոլորտների բարելավմանը։ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Վահագն Ծատուրյանը ամփոփեց 2011-ի նախագծերը և պատմեց 2012-ի նախատեսվող ծրագրերի մասին։

Վարդան Մինասյան.

Պետք է կարողանաս գնահատել այն, ինչ ունես ու այդ ժամանակ կզգաս, որ երջանիկ ես

13 դեկտեմբերի 2011
Վարդան Մինասյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը PanARMENIAN.Net – ին տված հարցազրույցի երկրորդ մասում ներկայանում է մարզչի աշխատանքից դուրս: Մինասյանը պատմում է՝ ինչպես է ծանոթացել իր կնոջ հետ, ինչու չի սիրում «երազանք» բառը, առանց ինչի չի պատկերացնում իր կյանքն ու ինչ է խորհուրդ տալիս լրագրողներին:

Ստեփան Սուխարենկո.

Յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոշի՝ մտնի Եվրամիություն, թե Եվրասիական միություն

7 դեկտեմբերի 2011
Ստեփան Սուխարենկո
Հայաստանում վերջին ժամանակների ամենաարդի թեմաներից մեկը հետխորհրդային տարածքում նոր ինտեգրացիոն նախագծին՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու նպատակահարմարության մասին հարցն է, որը 2015-ին նախատեսում են ստեղծել Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: PanARMENIAN.Net-ը հարցազրույցների շարք է սկսում ապագա Եվրասիական միության և ԱՊՀ այլ երկրների դեսպանների հետ՝ իմանալու համար նրանց կարծիքը միության հեռանկարների և դրան Հայաստանի միանալու նպատակահարմարության վերաբերյալ: Մեր գործակալությանը երկրորդ հարցազրույցը տվել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխարենկոն:

Ջեյմս Ապպատուրայ.

Ղարաբաղյան հակամարտության հարցում ՆԱՏՕ-ի դիրքորոշումն անփոփոխ է. Ալյանսը սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերը

16 դեկտեմբերի 2010
Ջեյմս Ապպատուրայ
Չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին` երկիրը հաջող կերպով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ: Նոյեմբերին Հայաստանը ԱԳ նախարարի և պաշտպանության նախարարի մակարդակով Լիսաբոնում մասնակցեց ՆԱՏՕ գագաթնաժողովին, որի շրջանակներում կողմերը կարծիքներ փոխանակեցին երկկողմանի հարաբերությունների շուրջ: Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ներկա մակարդակի, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարների, ղարաբաղյան հակամարտության շուրջ Ալյանսի մոտեցումների և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմեց Հարավային Կովկասի և և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը:

Կլաուդիա Կարդինալե.

Ինձ դուր է գալիս կերպարանափոխվել, և ես սիրում եմ աշխատել ցնորված ռեժիսորների հետ

13 հուլիսի 2010
Կլաուդիա Կարդինալե
Նա ինքն իրեն բնորոշում է որպես մի կին, որն ավելի քան 130 կյանք է ապրել` խաղալով աշխարհի լավագույն ռեժիսորների 130 ֆիլմերում: Նա կարողացել է նվաճել աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանց սրտերը, բայց , նրա խոսքով, «չընկնել նրանց թակարդը»: Հայաստանում նրա հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ձևավորվեց այն բանից հետո, երբ նա մարմնավորեց գլխավոր հերոսի մորը Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված հայկական մի ընտանիքի պատմությունը: Իր ստեղծագործական ճանապարհի մասին լեգենդար Կլաուդիա Կարդինալեն պատմեց PanARMENIAN.Net-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում:
 
---