«ՍԻՆՈՊՍԻՍԸ» ԵՎ ԵՊՃԻ-Ն ԿԲԱՑԵՆ ԴԻՍՏԱՆՑԻՈՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԱՐԱՆ

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա աշնանը Երեւանի Պետական Ճարտարագիտական համալսարանում հայտնի Synopsys ընկերության աջակցությամբ նախատեսվում է բացել միկրոէլեկտրոնիկայի դիստանցիոն ուսուցման դասարան: Այդ մասին «.am» PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել պոլիտեխնիկ ինստիտուտի խմբագիր Յուրի Սարգսյանը: Նրա խոսքերով, այսօր պայմանավորվածություն է ձեռք բերվել գաղափարի շուրջ, սակայն արդեն բանակցություններ են տարվում նման լսարանի բացման համար անհրաժշետ ծախսերի հաշվարկման շուրջ: Նա նշել է, որ բոլոր ուսումնական նյութերը «բաց» կլինեն օգտագործման համար, ինչը թույւլ կտա ոչ միայն ուսանողներին, այլ նաեւ բոլոր ցակացողներին ուսումնասիրել դրանք: «Մեր բուհը արդեն մեծ փորձ ունի դիստանցիոն ուսուցման ասպարեզում: Նման օրինակներից մեկն է Cisco տարածաշրջանային ակադեմիան Գյումրիի իր մասնաճյուղով, որտեղ կրթության եւ ատեստավորման գործընթացները անցնում են դիստանցիոն կարգով»,-հաղորդել է բուհի ռեկտորը: Նշենք, որ սա ԵՊՃԻ եւ Synopsys ընկերության առաջին համագործակցությունը չէ: Ավելի վաղ ձեւավորվել է Միկրոէլեկտրոնիակյի եւ ավտոմատացված համակարգերի միջդեպարտամենտալ ամբիոնը: Synopsys կորպորացիան միկրոսխեմաների եւ միկրոէլեկտրոնային համակարգերի նախագծման եւ արտադրման համաշխարհայի առաջատարներից է: Նա իր ներկայացուցչություններն ունի աշխարհի 60 երկրներում: Իր կրթական ծրագիրը կորպորացիան վարում է 1986 թվականից:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---