ՔԱԱՆ ՍՈՅԱԿ. ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ ՇԱՏ ԼԱՎ ԵՆ ԶԱՐԳԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Չնայած բոլոր դժվարություններին, հայ-թուրքական առեւտրային կապերը շատ լավ են զարգանում: Հայ եւ թուրք ձեռներցները գործակցում են հատկապես Ռուսաստանի եւ Միջին Ասիայի շուկաներում: Այդ մասին հայտարարել է Տնտեսական կապերի զարգացման հայ-թուրքական խորհրդի համանախագահ Քաան Սոյակը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Ըստ նրա, վերջերս հայկական սփյուռքի եւ թուրքական գործարար շրջանակների միջեւ հաստատվել են սերտ կապեր: Հայկական սփյուռքի շատ ներկայացուցիչներ ցանկանում են համագործակցել Անատոլիայի գործարարների հետ: Պատասխանելով Թուրքիայի հանրային կարծիքում տեղի ունեցած փոփոխությունների մասին հարցին` Սոյակը նշել է.«Թուրք հասարակայնությունը կրկին ճանաչեց Հայաստանն ու հայերին: Նրանք իմացան, որ շատ հայեր, որոնց նրանք շատ քիչ են ճանաչել նախկինում, ըստ էության, ցանկանում են, խաղաղ գոյակցել Թուրքիայի հետ»: Ըստ Ք.Սոյակի, «թուրք հասարակությունը սկսել է առավել անաչառ մոտենալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրներին, մամուլում բացահայտորեն լուսաբանվում է երկու երկրների սխալ քաղաքականությունը»: Արդեն գիտակցվում է, որ Ռուսաստանի կողմից նախկինում բացահայտ հայամետ քաղաքականություն վարելը մինչ այժմ ոչ մի օգուտ չի բերել, հայտարարել է նա: Թուրք հանրությունը հանդես է գալիս համակարտության օբյեկտիվ լուծման օգտին: Տնտեսական դժվարությունները, որոնցից շնչահեղձ է լինում Անատոլիան, կապված են հայկական սահմանի շրջափակման հետ: «Այն բանում, որ այդ խնդիրը ծառացել է Թուրքիայի առջեւ Ադրբեջանը նույնքան պատասխանատվություն է կրում, որքան եւ Հայաստանը»,-ընդգծել է Ք.Սոյակը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---