ՎԵՐՍԿՍՎՈՒՄ Է ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳՐԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՎՐԱՍՏԱՆ

PanARMENIAN.Net - Թբիլիսիի «ԹԷԼԱՍԻ» էլեկտրաբաշխիչ ընկերությունը այսօր վերսկսում է էլեկտրաէներգիայի ներկրումը Հայաստանից Վրաստան: Ցերեկային ժամերին քաղաքի էներգաապահովման համար կներմուծվի շուրջ 70 մՎտ էլեկտրաէներգիա, օրվա մութ հատվածի համար` 100 մՎտ: Էլեկտրականությունը Վրաստան կմատակարարվի «Ալավերդի» ԷՀԳ-ով, որը վարձակալել է «Ռուսաստանի ՌԱՕ ԵԷՍ» -ը: Հիշեցնենք, որ ներմուծումը Հայաստանից դադարեցվել էր ընթացիկ տարվա գարնանը: «ԹԷԼԱՍԻԻ» բաժնետոմսերի 75 տոկոսը պատկանում է ՌԱՕ ԵԷՍ-ին, ինչպես նաեւ Թբիլիսիի ՊՇԷԿ-ի 9-րդ եւ 10-րդ էներգաբլոկները: ՌԱՕ ԵԷՍ-ի կառավարմանն է հանձնված նաեւ «Խրամի 1» եւ «Խրամի 2» ՀԷԿ-րը, հաղորդում է ՌԲԿ-ն:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---