2007 թվականին ստուգումներ են նախատեսվում Հրազդանի ՋԷԿ-ի եւ «ԱրմՌոսԳազպրոմի» գործունեության ոլորտում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի եւ Հայաստանի ֆինանսական վերահսկման բարձրագույն մարմինները կշարունակեն համատեղ ստուգումները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Այդպիսին է Ռուսաստանի Հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինի եւ Հայաստանի Ազգային Ժողովի Վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանի միջեւ Մոսկվայում կայացած բանակցությունների հակիրճ արդյունքը: Կողմերը, ինչպես հաղորդում է Հաշվիչ պալատի մամլո ծառայությունը, պայմանավորվել են, որ 2007 թվականին կստուգվի Հրազդանի ՋԷԿ-ի եւ համատեղ ձեռնարկություն «ԱրմՌոսԳազպրոմի» ֆինանսատնտեսական գործունեությունը: Սկսված այցի ընթացքում Վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանը եւ նրա տեղակալ Գեղամ Գասպարյանը ՌԴ Հաշվիչ պալատի մի շարք աուդիտորների հետ կքննարկեն նաեւ այլ թեմաների վերաբերյալ համատեղ վերահսկիչ միջոցառումների անցկացման հնարավորությունները, մասնավորապես, Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի գործունեության ֆինանսական հարցերի, ռուսական էներգակիրների մատակարարման մաքսային հսկողության ապահովման ոլորտներում, հաղորդում է Ֆինմարկետը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---