Ուկրաինան հասանելիություն է առաջարկել Ադրբեջանին դեպի Եվրոպա տանող իր նավթամուղերին

PanARMENIAN.Net - Ուկրաինայի վարչապետ Վիկտոր Յանուկովիչը հասանելիություն է առաջարկել է Ադրբեջանին դեպի Եվրոպա տանող ուկրաինական նավթամուղերին: «Ուկրաինան շահագրգռված է կազմակերպել թեթեւ կասպյան նավթի առաքումներ «Բաքու-Սուպսա-Օդեսա-Եվրոպա» երթուղով եւ այդ նախագծին ադրբեջանական ընկերությունների մասնակցության հարցում»,-հայտարարել է Յանուկովիչն Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ հանդիպմանը: Իր հերթին, Ուկրաինայի վառելիքի եւ էներգետիկայի նախարար Յուրի Բոյկոն պարզաբանել է, որ Ադրբեջանն ամեն տարի ավելացնում է նավթի արդյունահանումը 6-7 մլն տոննայով եւ դեպի Եվրոպա վառելիքի առաքման լրացուցիչ ուղիների կարիք ունի: Նա ցանկանում է, որ համատեղ ձեռնարկությունը, որը լինելու է «Օդեսա-Բորդի» նավթամուղի սեփականատերը, ստեղծվի Ադրբեջանի մասնակցությամբ: Յանուկովիչն ընդգծել է, որ Ուկրաինան կարող է երաշխավորել նավթի որակի պահպանումը: Ներկայումս Ուկրաինան նավթի տարանցումով վաստակում է տարեկան 300 միլիոն դոլար: Ադրբեջանի հաշվին այդ գումարը կարող է աճել եւս 50 մլն դոլարով: 2006 թվականի դեկտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ երկրի կառավարությունը պետք է քննարկի Ռուսաստանի տարածքով նավթի տարանցման կրճատման հարցը: Ավելի ուշ երկրի վարչապետը հերքեց այդ տեղեկատվությունը, հայտարարելով, որ Ադրբեջանը կկատարի ընթացիկ ժամանակացույցը, հաղորդում է Լենտա-ռու-ն:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---