$30 մլն-ի վարկ ՀԲ-ից՝ էլեկտրաէներգետիկ համակարգի առողջացմանը 28 ապրիլի 2016 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհրդի կողմից հաստատվել է Հայաստանին $30 մլն վարկ տրամադրելու ծրագրը` «Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի ֆինանսական առողջացման ծրագրի» (ԱՀԾ) համար: Այս մասին լրագրողների ասել է Համաշխարհային Բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին: Նա նշել է, որ հաստատված ծրագիրը նպատակ ունի օժանդակել կառավարության բավարար և հուսալի էլեկտրաէներգիայի մատակարարման ջանքերին՝ բարելավելով էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների ֆինանսական վիճակը և կառավարումը, էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության ֆինանսական վիճակը, գրում է Panorama.am-ը: ՀԲ Երևանի գրասենյակի գործառնական մասնագետ Արթուր Կոչնակյանը նշել է, որ վարկը հատկացվելու է կոնկրետ չափերի արդյունքների դիմաց և այս վարկով օժանդակում են կառավարության արդեն իսկ գործող ծրագրին: 2016-ի փետրվարի 23-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնը վարկային համաձայնագիր են ստորագրել, որով Համաշխարհային բանկը ՀՀ-ին կտրամադրի 55 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ` 25 տարի մարման ժամկետով, որից 14,5-ը` արտոնյալ: Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ ստորագրված «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» վարկային համաձայնագրով նախատեսվում է բարելավել Հայաստանի ենթակառուցվածքային ծառայություններն ու ինստիտուցիոնալ կարողությունները` նպաստելով Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի և Լոռու մարզերի տեղական տնտեսություններում զբոսաշրջության ավելի մեծ մասնակցությանը, տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապեր բաժինը: Իսկ 2015-ին Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է $21 միլիոն վարկի հատկացումը Հայաստանի պետական հատվածի արդիականացման III ծրագրին (ՊՀԱԾ III): Վարկը տրամադրվում է փոփոխական տոկոսադրույքով, 14.5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով և 25 տարի մարման ժամկետով: Այս ծրագիրը կաջակցի ՀՀ կառավարության հետագա ջանքերին պետական ֆինանսական հաշվետվությունների ու էլեկտրոնային կառավարման առանձին ծառայությունների հասանելիության բարելավմանը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |