Իրանը պատրաստ է սկսել Հայաստանին գազ մատակարարել

PanARMENIAN.Net - Գազի արտահանման իրանական ազգային ընկերության նոր տնօրեն Սեյեդ Ռազա Քեսայի-զադեն հայտնել է, որ հայկական կողմի պատրաստակամության դեպքում գազը կսկսի ներմուծվել Հայաստան այս տարվա ձմռանը: Ունեցած հնարավորությունները թույլ կտան օրական մոտ 3 մլն խոր. մ մատակարարել, հաղորդում է Iran News-ը:



Ավելի վաղ Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտնել էր այն մասին, որ Իրան-Հայաստան գազամուղի անցումային հնարավորությունը 2008թ. նոյեմբերին կհասցվի տարեկան 2,5 մլրդ խոր. մ-ի: Դա հնարավոր կդառնա գազամուղի Քաջարան-Երեւան հատվածի անցումային հնարավորության մեծացման դեպքում: Ընդ որում, Արմեն Մովսիսյանն ընդգծել է, որ գազամուղի նշված հատվածում աշխատանքների հիմնական մասն արդեն իրականացված է:



Հայաստանի էներգետիկայի նախարարի խոսքերով, անհրաժեշտության դեպքում իրանական գազի մատակարարումը Հայաստան կարող է սկսվել նշանակված ժամկետից շուտ, այսինքն` մինչ 2009թ. սկիզբը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---