«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», չնայած ճգնաժամին, շահույթ կապահովի 2009 թվականին

PanARMENIAN.Net - «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» շահույթով կաշխատի նույնիսկ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի» պայմաններում»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԶՊՄԿ-ի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Նրա խոսքերով, եթե մոլիբդենի ու պղնձի գները համաշխարհային շուկայում տատանվեն տոննայի դիմաց 8,5 եւ 3,5 հազար դոլարի մակարդակի վրա, ապա կոմբինատին կհաջողվի տարին փակել «ոչ մեծ շահույթով»:



Միեւնույն ժամանակ, նշել է նա, կոմբինատի եկամուտը կարող է նվազել 3-4 անգամ, եթե աճեն վառելիքի համաշխարհային գները: Զրույցի ժամանակ Հակոբյանը պարզաբանել է, որ եթե 2-3 ամիս առաջ կոմբինատը դիզելային վառելիքը գնում էր լիտրի դիմաց 215 դրամով, ապա այժմ այդ թիվը հասնում է լիտրի համար 410 դրամի: Ըստ տնօրենի, մոլիբդենի ու պղնձի գները շարունակում են անկում ապրել եւ միայն վերջին ամսում նվազել են` մոլիբդենը 3,76 անգամ, պղինձը` 3,3 անգամ:



Այնուամենայնիվ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» 4-րդն է երկրի 300 խոշորագույն հարկատուների ցուցակում: Կոմբինատի բյուջեից ամեն տարի խոշոր գումար է փոխանցվում սոցիալական ծրագրերի (մշակույթ, արվեստ, առողջապահություն) համար` 2007 թվականին այն կազմել է 4 մլրդ դրամ, իսկ 2008-ին` 1 մլրդ դրամ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---