Պուտին. Չնայած բարդություններին, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 10%-ով28 փետրվարի 2009 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետներ Տիգրան Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ինչպես ասվում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքէջում տեղակայված հաղորդման մեջ, հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինը նշել է, որ ՌԴ եւ ՀՀ միջեւ պահպանվում է մշտական հաղորդակցություն: «Ինձ շատ հաճելի է նշել, որ անցյալ տարի մեր ապրանքաշրջանառությունն աճել է 10%-ով եւ գրեթե մեկ միլիարդ 900 մլն է կազմել: 1 մլրդ 800 մլն են կազմում հայկական տնտեսության մեջ կուտակված ռուսական ներդրումները: Այստեղ մենք նույնպես առաջատարներից մեկն ենք»,- ասել է նա:Զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինն ավելացրել է, որ իրագործվում են նաեւ էներգետիկայի ու տրանսպորտի բավական հաջող նախագծեր: Հայաստանի վարչապետն իր հերթին հաղորդել է, որ Միջկառավարական հանձնաժողովի համանախագահի հետ լիարժեք համաձայնության են եկել բոլոր հարցերի շուրջ եւ բարձր են գնահատում իրենց գործընկերների կատարած աշխատանքը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |