Ազգային արժույթի կայունացումը կհանգեցնի օտարերկրյա կապիտալի ներհոսքի դեպի Հայաստան

PanARMENIAN.Net - Ազգային արժույթի կայունացումը դեպի Հայաստան օտարերկրյա կապիտալի ներհոսքի պատճառ կարող է դառնալ: Օտարերկրյա ներդնողը, որը կգա հայկական շուկա, պետք է իրատեսորեն գնահատի փոխարժեքի հետ կապված ռիսկերը: «Ինչ վերաբերում է ներդրումներին կորպորտաիվ պարտատոմսերի ոլորտում, ապա այստեղ հարցը հիմնականում ոչ թե փոխարժեքն է, այլ փոխարժեքի վերաբերյալ պարտատոմսերի տերերի ակնկալիքներն են»,-հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը չորեքշաբթի կայացած մամլո ասուլիսի ժամանակ:



Ըստ Գաբրիելյանի, օտարերկրյա ներդնողը, որը կարող է գնահատել փոխարժեքի տատանումների հետ կապված պարտատոմսերին առնչվող ռիսկերը, մեծ շահույթ կունենա հենց վերոնշյալ ռիսկերի ճշիտ գնահատման շնորհիվ: Զարգացող երկրների կապիտալի շուկան գրավիչ է հենց նրանով, պարզաբանել է նա, որ կա ռիսկի բարձր աստիճան եւ ավելի բարձր տոկոսով շահույթ ստանալու (10 տոկոս) հնարավորություն, քան զարգացած երկրների շուկաներում: Նրա խոսքերով, օտարերկրյա ներդնողի խնդիրը կլինի հայկական շուկայի գրավչության մակարդակը, որտեղ հնարավոր է դրամի արժեզրկման շարունակում: «Եթե նման խնդիր չկա, ապա շուկան ավելի գրավիչ է դառնում, քանի որ ակնկալվում է փոխարժեքի կայունացում, իսկ շուկայի սուբյեկտները մտադիր են ներդրումներ ներգրավել նույն դրույքով»,-ասել է նա: Վաչե Գաբրիելյանը հավելել է, որ Հայաստանի կապիտալի շուկան զարգանում է, եւ հիշեցրել է, որ առաջնային հրապարակային տեղաբաշխում է արդեն իրականացվել ի դեմս «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի 3,45 մլրդ դրամ ընդհանուր ծավալով:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---