Ղարաբաղի էներգետիկ հսկայի բաժնետոմսերն արդեն ունեն իրենց առաջին սեփականատերերին10 մարտի 2009 - 15:23 AMT PanARMENIAN.Net - «Երեկվա տվյալներով «Արցախ ՀԷԿ»-ի առաջնային հրապարակային տեղաբաշխումն (IPO) արդեն ստորագրել է փոքր եւ միջին բիզնեսը ներկայացնող 200 մարդ`150 մլն դրամ գումարի չափով», - ասել է «Արմենբրոկ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյան երեքշաբթի օրը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ` ամփոփելով «Արցախ ՀԷԿ»-ի մինչեւ մարտի 10-ն անցկացվող IPO-ի արդյունքները:Կայֆաջյանի խոսքերով, հետագայում ծրագրվում է նվազեցնել պետության բաժնեմասն ընկերությունում, քանի որ IPO-ի իրականացման գործում կարեւոր նշանակություն ունի բաժնետերերի քանակ: Ինչպես հաղորդել է «Արմենբրոկ» ԲԲԸ գլխավոր տնօրենը, ղարաբաղյան ընկերության IPO-ն թույլ կտա ռեզիդենտներին, օտարերկրյա քաղաքացիներին, կազմակերպություններին արդյունավետորեն ներմուծել իրենց դրամական միջոցները եւ շահաբաժին ստանալ: Արամ Կայֆաջյանն առանձնացրել է այդ բաժնետոմսերի ձեռքբերման օգտին վկայող հիմնական պատճառները. ինչպես «Արցախ ՀԷԿ-ի», այնպես էլ էներգետիկ ոլորտի, որտեղ սպասվում է սակագների բարձրացում, բարձր շահութաբերությունը, ընկերության որակյալ անձնակազմը, արտադրության համար անհարժեշտ որեւէ հումքի անբավարարության բացակայություն: «Արմենբրոկ» ԲԲԸ -ի կանխատեսումների համաձայն, 2010 թվականաին IPO-ի գծով շահութաբերությունը կկազմի 10-15 տոկոս, իսկ էլեկտրաէներգիայի գների բարձրացման պայմաններում շահութաբերությունը կաճի: Նշենք, որ «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի թողարկման ընդհանուր ծավալը կկազմի 3,45 մլրդ դրամ (ավելի քան 9,5 մլն դոլար): Ընդամենը կտեղաբաշխվի 3285715 բաժնետոմս` 1050 դրամ մի բաժնետոմսի դիմաց գնով: IPO-ի ֆրի-ֆլոութը կկազմի 40 տոկոս, իսկ պետության սեփականությունը մնացած 60 տոկոսն է կազմում: Որպես թողարկման խորհրդատու եւ անդերրայթեր հանդես է գալիս «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ը: «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն Լեռնային Ղարաբաղի էներգետիկայի ոլորտում առաջատար ընկերություններից մեկն է, որը տվյալ պահին բավարարում է ԼՂՀ էլեկտրաէներգիայի պահանջի 40-60 տոկոսը: Տեղաբաշխման միջոցով ներգրավված միջոցները կուղղորդվեն ԼՂՀ-ում երկու փոքր ՀԷԿ-երի շինարարությանն ամենախոշոր Թարթառ գետի վրա: Նոր ՀԷԿ-երը հնարավորություն կընձեռեն բավարարելու ԼՂՀ էլեկտրաէներգիանի ներքին պահանջի 85 տոկոսը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |