Մարտի 9-13-ը Հայաստանի արտարժույթի շուկայում ԱՄՆ դոլարով գործարքների համախառն ծավալը կազմել է 110 մլն ԱՄՆ դոլար

PanARMENIAN.Net - Մարտի 9-13-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 40.337.547 ԱՄՆ դոլար` 363.20 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 38.724.318 ԱՄՆ դոլար` 367.20 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Մարտի 13 «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք իրականացվել է բացառապես առ-տրային բանկերի կողմից:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 15.580.000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 371.43 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Մարտի 9-13-ն ընկած ժամանակահատվածում գործարքների համախառն ծավալը կազմել է 110.221.865 ԱՄՆ դոլար, որի միջին փոխարժեքը կազմել է 366.93 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց:

Մարտի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 10.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 13.5 մլն ԱՄՆ դոլար:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---