Երեւանում մեկնարկել է «Լավագույնը Հնդկաստանից» ցուցահանդես-վաճառքը14 մարտի 2009 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Մարտի 14-ին Երեւանում` «Դինամո» մարզահամալիրում բացվել է «Լավագույնը Հնդկաստանից» ցուցահանդես-վաճառքը: Ցուցահանդեսի կազմակերպիչները Հայաստանի Առեւտրա-արդյունաբերական պալատն ու Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունն են:«Սա արդեն 3-րդ ցուցահանդեսն է, որը տեղի է ունենում Հայաստանում, եւ մենք պայմանավորվածություն ունենք այն անցկացնելու տարին երկու անգամ` գարնանն ու ամռանը»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է Հայաստանի ԱԱՊ նախաձեռնություններին աջակցելու բաժնի պետ Մասիս Սարգսյանը: Նրա խոսքով, նման ցուցահանդես-ավաճառքները օժանդակում են Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ առեւտրա-տնտեսական հարաբերությունների բարելավմանը: Հերթական ցուցահանդեսի կազմակերպումը, Սարգսյանի կարծիքով, հանդիսանում է դրա օրինակը: «Որքան շատ են մասնակիցները, այնքան շատ է ապրանքը»,- ասել է նա: Ինչպես հաղորդել է Մասիս Սարգսյանը, ցուցահանդեսին ներկայացվելու են հնդկական արտադրության զանազան ապրանքներ, մասնավորապես` փայտե աշխատանքներ, հնդկական զարդեր, գորգեր, հագուստ, կաշվե եւ տեքստիլ ապրանք, ինչպես նաեւ սննդամթերք: Սարգսյանն ավելացրել է, որ անցյալ ցուցահանդեսների արդյունքներով պայմանագրեր են կնքվել փայտից ձեռքի աշխատանքների, բիժուտերիայի, ինչպես նաեւ կիսաթանկարժեք եւ արհեստական քարերից գործերի մատակարարման վերաբերյալ: Ցուցահանդեսը կգործի մինչեւ մարտի 22-ը: Հայաստանի Հանրապետության Առեւտրա-արդյունաբերական պալատի հիմնական ուղղություններիկց մեկը ցուցահանդեսային գործունեությունն է: ՀՀ ԱԱՊ ցուցահանդեսների կազմակերպման աշխատանքն իրականացնում է ՀՀ ԱԱՊ «ԷՔՍՊՈԿԵՆՏՐՈՆ» ԲԲԸ, որը համագործակցում է շատ երկրների` ցուցահանդեսների կազմակերպմամբ զբաղվող զանազան կառույցների հետ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |