Ընթացիկ տարվա առաջին ամիսները ծանր էին Հայաստանի տնտեսության համար21 մարտի 2009 - 20:42 AMT PanARMENIAN.Net - 2009 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի ՀՆԱ-ի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 3.7 տոկոսով` կազմելով 282 մլրդ դրամ: Այդ մասին նշվում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հաղորդագրության մեջ:Նման անկումն արդյունաբերության ծավալների 9.7 տոկոսով, ինչպես նաեւ շինարարության ծավալների 1.5 տոկոսով կրճատման արդյունք է դարձել: Միեւնույն ժամանակ, մի շարք ոլորտներում արձանագրվել է որոշակի աճ. գյուղատնտեսության ոլորտում` 0.1 տոկոս, ծառայությունների ոլորտում` 2 տոկոս, մանրածախ առեւտրում` 5 տոկոս: Դրա հետ մեկտեղ, արտաքին առեւտրի շրջանառության ցուցանիշը կրճատվել է 26.2 տոկոսով եւ կազմել է 506 մլն դոլար: Այդ թվում, արտահանությունը կրճատվել է 44.8 տոկոսով, իսկ ներմուծումը` 21.2 տոկոսով: Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն աճել է 4.6 տոկոսով եւ կազմել 75.7 հազար մարդ: Միջին անվանական աշխատավարձը կազմել է 94.7 հազար դրամ, ինչը 13.5 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ցուցանիշից: 2009 թվականի փետրվարին սղաճի մակարդակը կազմել է 0,7 տոկոս: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Բելառուսը հետ է կանչում ՀՀ–ում իր դեսպանին` խորհրդակցությունների ՀՀ դեսպանության ներկայացուցիչը կանչվել է Բելառուսի ԱԳՆ The Guardian-ը COP 29-ին ընդառաջ գրել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման, քաղբանտարկյալների և հայ գերիների մասին Նշվում է, որ Ադրբեջանը համարվում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը |