Մինչեւ 2009թ. ավարտը Հայաստանում կհայտնվեն դրամ ընդունող բանկոմատներ

PanARMENIAN.Net - Դրամ ընդունող բանկոմատները կհայտնվեն Հայաստանում ընթացիկ տարվա աշնանը: «Մենք փորձնական նախագիծը գործարկեցին դեռեւս 2008թ., նույնիսկ 2007-ի ավարտին` ներդնելով 1-2 նման բանկոմատ»,-լրագրողներին է հայտարարել Armenian Card-ի գործադիր տնօրեն Շահեն Հովհաննիսյանը երրորդ «Բանկային գագաթնաժողով-Հայաստան 2009»-ում: Նրա խոսքերով, այդ բանկոմատներն արտարժույթ էին ընդունում` դոլարներ, եվրո եւ ռուսական ռուբլի:



Հովհաննիսյանը հավելել է, որ փորձնական ծրագրի թողարկումից հետո որոշ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, որ վենդերները (ծրագիրը մշակողները) պետք է այնպես անեին, որ բանկոմատները նայեւ մեր ազգային արժույթն ընդունեին: «Դա նրանց հաջողվեց, չնայած որ դա դյուրին չէր, քանի որ հարկավոր էր փոփոխություններ կատարել, որպեսզի այդ բանկոմատները ճանաչեին նաեւ մեր արժույթը գաղտնիության, կեղծման բոլոր տեսակներով»,-ասել է նա:



Այս առնչությամբ, նա նշել է, որ Կենտրոնական բանկը եւս աջակցում է այս գործընթացին, այն արդեն ավարտվել է եւ նախատեսվում է, որ ընթացիկ տարվա երկրորդ քառորդում Հայաստանում կգործեն այդ կարգի 15 փորձնական բանկոմատներ, եւ այդ ծառայության տարածման հետ մեկտեղ դրանց քանակը կավելանա»,-ասել է Շահեն Հովհաննիսյանը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---