2009թ. Երեւանում բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը նվազել է 40 տոկոսով

PanARMENIAN.Net - Անշարժ գույքի կադաստրի Պետական Կոմիտեի պաշտոնական տվյալների համաձայն, 2009թ. առաջին եռամսյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 28 542 գործարք, որոնց քանակը 2008թ. չորրորդ եռամսյակի համեմատ նվազել է 31.4%-ով, իսկ 2008թ. առաջին եռամսյակի համեմատ` 18.6%-ով:



2009թ. առաջին եռամսյակում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների ծավալներն, ըստ մարզերի, ունեն հետեւյալ բաշխվածությունը. 2009թ. առաջին եռամսյակում անշարժ գույքի նկատմամբ իրականացված 7921 օտարման գործարքների 74.7%-ը կազմել են առուվաճառքները, 24.0%-ը` նվիրատվությունները եւ 1.3%-ը` փոխանակությունները: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 32.9%-ն արձանագրվել է Երեւան քաղաքում:



Երեւան քաղաքում 2009թ. առաջին եռամսյակում, 2008թ. չորրորդ եռամսյակի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 40.0%-ով:



2009թ. առաջին եռամսյակում Երեւան քաղաքում վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առքուվաճառքի (պայմանագրային) գների եւ առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձեւավորվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, հետեւյալ շուկայական միջինացված գները. 2009թ. առաջին եռամսյակում հանրապետության մարզերում, բացառությամբ Երեւանը, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2008թ. չորրորդ եռամսյակի համեմատ նվազել են 2.0%-ով:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---