Հայաստանի բնակչության մոտ 70 տոկոսն արդեն զգացել է ճգնաժամի բացասական ազդեցությունն իր վրա 6 մայիսի 2009 - 19:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բնակչության մոտ 70 տոկոսն արդեն զգացել է ճգնաժամի բացասական ազդեցությունն իր վրա: Այդ մասին վկայում են «Տնտեսություն եւ արժեքներ» կենտրոնի հետազոտությունների արդյունքները, որոնք նպատակ ունեին պարզելու ճգնաժամի ազդեցությունը Հայաստանում տնային տնտեսությունների, ձեռնարկությունների եւ մակրոտնտեսական իրադրության վրա:Ինչպես հաղորդել է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն եւ նախագահ Մանուկ Հերգնյանը Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ, հարցված տնային տնտեսությունների 44 տոկոսի մոտ նկատվել է եկամուտի նվազում, 15 տոկոսի մոտ` աշխատավարձի ուշացումներ, 11 տոկոսը հայտնվել են հարկադիր գործազրկության մեջ, իսկ 7 տոկոսը կորցրել է աշխատանքը: Հերգնյանի խոսքերով, եկմուտների կրճատումն արձանագրվել է 11-25 տոկոսի սահմաններում, դրա հետ մեկտեղ կրճատումների առավել բարձր մակարդակ գրանցվել է Երեւանում, որտեղ 40 տոկոս հարցվածներ նշել են, որ ընտանիքների եկամուտները նվազել են 26-50 տոկոսով: Հետազոտական կենտրոնի նախագահը նշեց, որ հարցվածների մոտ 80 տոկոսը նախընտրությունը տալու է ավելի էժան ապրանքներին: «Եւ միայն տնտեսվարող սուբյեկտների 20 տոկոսը լավատես էին եւ համոզմունք էին հայտնում, որ ճգնաժամը կհաղթահարվի մոտ ժամանակներս»,- ավելացրել է Հերգնյանը: Հարցմանը մասնակցել է 1000 տնային տնտեսություն: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |