Հայ-թուրքական սահմանի բացումը բարենպաստ ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա25 սեպտեմբերի 2009 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի բացումը բարենպաստ ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտարարել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: «Այդ ազդեցությունը չի արտահայտվի այն հսկայական չափերով, որի մասին խոսում են մասնագետները, քանի որ ժամանակ է հարկավոր երկու երկրների շուկաների համատեղ ինտեգրման համար»,-ասել է նա: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ հիմնական օգուտը սահմանի բացումից Հայաստանի համար տրանսպորտային ծախսերի նվազումն է ապրանքի ինքնարժեքում եւ մենաշնորհային բոնուսի նվազումը վրաց տարանցիկ փոխադրիչների համար: «Տրանսպորտային ծախսերն այսօրվա դրությամբ Հայաստանի համար կազմում են արտաքին առեւտրի ինքնարժեքի շուրջ 25 տոկոսը, եւ դրանք կարող են կրճատվել երկու անգամ»,-հավելել է նա: Ըստ Ջրբաշյանի, Հայաստանը չի փակել սահմանը թուրքական ապրանքների համար եւ հարկ չկա վախենալ դեմպինգային էքսպանսիայից: «Սահմանի բացումը, առավելագույնս, կարող է բերել նրան, որ թուրքական կողմը չի վճարի այլեւս այնքան, որքան վճարում էր, վրաց փոխադրողներին: Հայաստանը միշտ բաց է եղել թուրքական ապրանքի համար, դրանք միշտ ներկա են եղել հայկական շուկայում, մրցակցելով տեղի եւ ռուսական ապրանքների հետ»,-հավելել է նա: Ջրբաշյանի խոսքերով, հայ-թուրքական սահմանի բացումից հետո մեծ ներուժ կառաջանա շատ ոլորտներում համագործակցության համար, մասնավորապես, էներգետիկայի, շինանյութերի, զբոսաշրջության, քիմիական արդյունաբերության (նաեւ Թուրքիա-Հայաստան ուղղությամբ): Սահմանի բացումն, ըստ Ջրբաշյանի, կհանգեցնի մրցունակության բարձրացմանն երկրում: «Տեղական արտադրողը, բնականաբար, պետք է մտավախություն ունենա, քանի որ սահմանի բացումը կհանգեցնի մրցունակության ավելացմանը: Եթե մենք վաեխնում ենք թուրք արտադրողից մեր տեղական շուկայում, ապա ինչպե՞ս ենք պատրաստվում մրցակցել նրանց հետ եվրոպական շուկայում»,-ասել է նա: Մրցակցությունն երբեք եւ ոչ ոքի չի խանգարել, գտնում է Ջրբաշյանը: «Առողջ մրցակցությունը խթանում է ներդրումները, եւ դա նորմալ է, քանի որ այն արտադրողները, որոնք չեն կարող մրցակցել տեղական շուկայում թուրք արտադրողների հետ, պետք է իրենց տեղը զիջեն նրանց, ով կարող է: Այս տեսակետից Հայաստանի ներդրումային գրավչությունը կբարձրանա»,-ասել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրենը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |