Ամերիաբանկում շարունակվում են աշխատանքներն «անօրգանական աճի» ուղղությամբ

PanARMENIAN.Net - Ամերիաբանկում շարունակվում են աշխատանքներն «անօրգանական աճի» ուղղությամբ, PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Ամերիաբանկի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Արտակ Հանեսյանը: «Մենք մանրակրկիտ կերպով ուսումնասիրում եւ հաշվառում ենք բոլոր կորպորատիվ բանկերը, որոնց թվում կան նաեւ առաջնային բանկեր, որոնց հետ մենք կցանկանայինք միավորվել: Սակայն դեռեւս չկա կոնկրետ բանկ, որի հետ մենք կկարողանայինք հասնել կոնկրետ համաձայնության մակարդակի»,-ասել է նա:



Միեւնույն ժամանակ նա հավելել է, որ դիտարկում է առաջիկայում կազմակերպության վարկային ձեռք բերման հնարավորությունը: «Մեր վերլուծաբանները սերտորեն ուսումնասիրում են այդ հնարավորությունը, եւ մոտ ապագայում, հավանաբար, մենք կգնենք որեւէ վարկային կազմակերպության պորտֆելը»,-ասել է Հանեսյանը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---