Հայաստանի կառավարությունը պետք է հոգ տանի երկրի տնտեսական անվտանգության մասին15 հոկտեմբերի 2009 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը մտադիր է ժամանակ շահել, սպասելով թե երբ այն կհաղթահարվի զարգացած երկրներում, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ տնտեսական հարցերով խորհրդական, ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը` մեկնաբանելով ՀՀ կառավարության վարած հակաճգնաժամային քաղաքականությունը: Նրա խոսքերով, տարեսկզբին Հայաստանի վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ առ այն, որ անհրաժեշտ հակաճգնաժամային միջոցառումներ անցկացնել, սակայն, երբ ՀՀ կառավարությունը վարկեր ստացավ միջազգային կառույցներից, նա դադարեց մտածել երկրի տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխություններ կատարելու մասին: «Երբ կառավարությունը սկսեց արտաքին վարկեր ստանալ, նա կարողացավ փակել պետբյուջեի դեֆիցիտը, ինչպես նաեւ արտարժույթի դեֆիցիտը, որն առաջացել էր արտերկրից դրամական փոխանցումների կրճատման պատճառով»,-ասել է Նռանյանը: Այս համատեքստում, Նռանյանը հավելել է, որ եթե համապատասխան կառուցվածքային փոփոխություններ չկատարվեն, հաջորդ արտաքին շոկից հետո, հարվածը երկրի տնտեսությանը շատ ավելի ուժեղ կլինի: «Երկիրը չի կարողանա դիմակայել, Հայաստանին ոչ ոք վարկ չի տա, եւ մենք կվերածվենք փաստորեն սնանկ երկրի, իսկ եթե տան վարկ, ապա դրանք կարժեզրկվեն եւ չեն օգնի կանգուն մնալ մեր տնտեսությանը»,-ասել է նա: Ուստի, ըստ մասնագետի, անհրաժեշտ է այսօր համապատասխան կառուցվածքային փոփոխություններ կատարել երկրի տնտեսական քաղաքականության ոլորտում, հետագայում հնարավոր ճգնաժամերին դիմակայելու համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |